Երևան
12 °C
Երկրաշարժը սկսվում է անակնկալ ցնցումով, անկշռության զգացմանը հաջորդում է անորոշ տագնապը: Լինելով 1-12 մագնիտուդի սահմաններում՝ այն կարող է միայն զնգզնգացնել ջահի ապակե զարդերն ու ալիքել բաժակի ջուրը, բայց կարող է նաև սարերը քանդել, գետերի հուները փոխել, ջրվեժներ ու լճեր վերացնել եւ առաջացնել՝ կանգուն չթողնելով ոչ մի կառույց:
Մի հին առասպելի համաձայն՝ ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Ճապոնացիները դիտարկել են, որ այս ձուկը շատ շարժուն է, գտել են ճարտարապետական, վարքային, կրթական միջոցներ՝ ինչպես հնարավորինս քիչ տուժել նրա շարժումներից՝ երկրաշարժերից. դարերի ընթացքում նրանք անընդհատ կատարելագործել են դիմակայության իրենց համակարգերը և առավելագույնս տիրապետել դրանց:
Արդյունքում, 1995 թվականին Կոբե քաղաքի մոտ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժին զոհ գնաց յուրաքանչյուր 300 ճապոնացուց միայն մեկը. Սպիտակում 1988թ-ին նույն հզորությամբ երկրաշարժին զոհ գնաց քաղաքի յուրաքանչյուր 3 բնակչից մեկը:
Հայաստանն աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկն է՝ մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ: Ճիշտ կլինի միշտ հիշել՝ ինչպես պատրաստ լինել կործանարար հարվածին: Շրջանցելով շենքերի կառուցման բարեխղճության և դրա վերահսկման խնդիրը՝ հիշենք անձնական պատրաստության կանոնները, որոնց մասին մշտապես տղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ինչ անել.
Երկրաշարժից առաջ
Ունենալ առաջին բուժօգնության արկղիկ, մարտկոցով աշխատող ռադիո, լապտեր և լրացուցիչ մարտկոցներ:
Հիշել՝ ինչպես անջատել գազը, ջուրը և էլեկտրականությունը (անջատիչների տեղը, անջատելու ձևը):
Դարակաշարերը ամրացնել պատին (որ երկրաշարժի ժամանակ անմիջապես շուռ չգան):
Ծանոթ լինել ձեր դպրոցի կամ աշխատավայրի տարհանման նախագծին:
Պայմանավորվել ընտանիքի հետ, թե որտեղ կհանդիպեք, եթե աղետի ժամանակ տարբեր վայրերում լինեք:
Իմանալ առաջին բուժօգնության կանոնները (հնարավոր է՝ օրերով արգելափակված մնաք, և ձեր առողջությունը միայն ձեզնից կախված լինի):
Երկրաշարժի ժամանակ
Խուճապի չմատնվել. դա ամենակարևորն է և հիմք՝ մնացած ամեն ինչի համար:
Առաջին-երկրորդ հարկերից շտապել դուրս գալ՝ քայլելով պատերի երկայնքով՝ խուսափելով պատուհաններից (առաջինը փշրվում են ապակիները): Հիշենք, որ Գյումրիում 10 հարկանի շենքերը սկսել են փլվել առաջին ցնցումներից 10-12 վրկ անց. սրանք են ձեր փրկության վայրկյանները:
Երրորդ և ավելի բարձր հարկերում պատսպարվել հենասյուների մոտ, սեղանների տակ, գլուխը պաշտպանել նաև ձեռքերով: Ցնցումների միջակայքում դուրս գալ միայն պատերի մոտով, չօգտվել վերելակից:
Մեքենա վարելիս ընթացքը դանդաղեցնել և կայանել շենքերից հեռու:
Երկրաշարժից հետո
Առաջին բուժօգնություն տրամադրել վնասվածներին:
Անջատել գազ, ջուր, էլեկտրականություն, չօգտագործել լուցկի (հնարավոր է գազատարը վնասված լինի):
Հեռու մնալ վնասված շենքերից, զգուշանալ կախ ընկած առարկաներից, ծխատարներից, ապակու բեկորներից:
Հետևել պաշտոնական հայտարարություններին ռադիոյով կամ համացանցով (տարերային գործողություններից, հավելյալ խնդիրներից խուսափելու նպատակով):
***
Սպիտակի երկրաշարժի ահասարսուռ պատկերներից մեկն էլ Գյումրիի դպրոցներից մեկում պանելի հսկայական կտորի տակից դուրս բերված տարրական դասարանն էր. բոլոր երեխաները զոհվել էին իրենց դասասեղանների մոտ նստած, ձեռքերը հետևում: Դասարանն առաջին հարկում էր, և վայրկյանների ընթացքում լայն պատուհանից երեխաներին կարող էին դուրս բերել ու փրկել, բայց…
Որդուս դպրոցում տարին երկու անգամ «աղետի» վարժանք է. ուրախ են երեխաները՝ վերջին դասը չեն անում, ուրախ են մեծերը՝ ողջ-առողջ մնալու հավանականությունը մեծանում է:
Թե երբ կլինի երկրաշարժ՝ կանխատեսել հնարավոր չէ: Բայց հարկ է պատրաստ լինել քննությանը՝ հուսալով, որ այն հանձնելու կարիք չի լինի:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT