«Սպիսատ» արեցին. սանիտարական զտումներ ՀՀԿ-ում

08/12/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի դոկտեմբերի 8-ի համարում

Կառավարության երեկվա նիստում Հենրիկ Քոչինյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից, իսկ Ալբերտ Հերոյանը՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից: Ըստ հավաստի տեղեկությունների, առաջիկա օրերին Արմավիրի մարզպետ կնշանակվի Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանը, իսկ Լոռու մարզպետ կնշանակվի այդ մարզի նախկին փոխմարզպետ, այժմ՝ Սոցիալական ապահովության հիմնադրամի պետ Վազգեն Խաչիկյանի տեղակալ Արամ Քոչարյանը։ Մինչեւ կառավարության երեկվա նիստը որեւէ մեկը չէր հավատում, որ Հանրապետական կուսակցությունը կարող է հրաժարվել իրեն անձնազոհաբար ծառայող այդ երկու մարզպետից։ Որովհետեւ հատկապես այդ երկու մարզպետներն էին, որ իրենց մարզերում սկսել էին բնակչության բռնի ու տոտալ հանրապետականացման գործընթաց։

Ավելին, անկուսակցական Հերոյանը որեւէ հրապարակային ամբիոն բաց չէր թողնում` հայտարարելու, որ իր սրտին ամենից մոտ կուսակցությունը Հանրապետականն է, որովհետեւ այդ կուսակցության թիկունքում ինքը տեսնում է իր Սպարապետ Վազգենի աչքերը։ Ինչ վերաբերում է Արմավիրի մարզը բռնի հանրապետականացնելու գործընթացին, ապա Հերոյանն այդ պրոցեսն անձամբ էր ղեկավարում ու մարզպետարանի աշխատակիցների հետ բացատրական աշխատանք տանելիս նրանց դիմաց սպիտակ թուղթ  էր դնում, որպեսզի ՀՀԿ-ին անդամագրվել չցանկացողները միանգամից այդ թղթի վրա աշխատանքից ազատվելու դիմում գրեն։

Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, իհարկե, ՀՀԿ-ի հասցեին հրապարակային սիրո խոստովանություններ առանձնապես չէր անում, բայց պարտաճանաչ կատարում էր կուսակցության կողմից իր վրա դրված հանձնարարականները, որոնք վերաբերում էին Լոռու մարզում մրցակից կուսակցությունների կյանքը հարամելուն։ Այնպես որ, հանրապետության մնացած մարզպետները վստահ էին, որ իրենք եկող-գնացող են, սակայն Ալբերտ Հերոյանն ու Հենրիկ Քոչինյանը վաղուց արդեն վեր են ածվել մնայուն արժեքների, որոնց տեսակը միշտ պետք է գալիս իշխանությանը։ Ուստի, այդ երկուսի պաշտոնանկության լուրը բավականին լուրջ խուճապ էր առաջացրել ՀՀԿ-ի եւ նրա խորհրդարանական խմբակցության շարքերում, որտեղ միանշանակ վստահություն կար, որ ՀՀԿ-ի համար Հերոյանն ու Քոչինյանն անփոխարինելի են։

Եւ քանի որ ընդամենը մի քանի ամսից էլ խորհրդարանական ընտրություններ են, իսկ ճանապարհի կեսին ձիերին չեն փոխում, անկուսակցական Հերոյանի ու հանրապետական Քոչինյանի հրաժարականին ոչ մեկը չէր սպասում։ Պարզվեց, սակայն, ձիերին ճանապարհի կեսին ոչ միայն փոխում են, այլեւ նրանց ընդհանրապես «սպիսատ» են անում, եւ մեր տեղեկություններով, ո՛չ Հերոյանին, ո՛չ էլ Քոչինյանին որեւէ այլ աշխատանք չի առաջարկվելու։ Երեկվանից նրանք ուղարկվել են վաստակած հանգստի։

Ու եթե Հերոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի ողբերգություն չի ապրում՝ կորցնելով մարզպետի իր պաշտոնը, որովհետեւ դրա փոխարեն 10 հատ թոռ ունի, ապա Հենրիկ Քոչինյանը խորհուրդ տվեց իր պաշտոնանկության պատճառների հետ կապված բոլոր հարցերով դիմել իրեն գործից հանողներին, որովհետեւ այդ պատճառները իրեն եւս հայտնի չեն։ Եւ քանի որ որեւէ մեկը Քոչինյանին չի ասել, որ ինքը գործից ազատված է, երեկ Հենրիկ Քոչինյանը սովորականի պես աշխատանքի է գնացել ու անգամ ծաղկեպսակ է դրել դեկտեմբերի 7-ի երկրաշարժից զոհվածների հուշակոթողին։   

Այդուհանդերձ, ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը որոշեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փոխել իր համար շատ կարեւոր երկու մարզերի ղեկավարներին, որոնք ՀՀԿ-ի համար բազմաթիվ ընտրություններ ու հանրաքվե են կեղծել եւ կեղծելու էին նաեւ առաջիկայում։ Պարզվում է՝ ՀՀԿ-ն հանրապետության մարզերում փակ սոցհարցումներ է արել՝ մարզպետների վարկանիշները պարզելու համար, եւ այդ հարցումներից պարզ է դարձել, որ առաջին հերթին Հերոյանն ու Քոչինյանը իրենց մարզերում վստահություն չեն վայելում եւ դրանով նվազեցնում են հենց ՀՀԿ-ի ընտրական շանսերը:  Բացի այդ, կոնկրետ Ալբերտ Հերոյանը ՀՀԿ ղեկավարության ու  հատկապես խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի աչքից ընկել էր դեռ ամիսներ առաջ, երբ 4 հազար ընտրող ունեցող Նալբանդյան գյուղում չկարողացավ ապահովել Հանրապետական թեկնածուի հաղթանակը, ու Նալբանդյանում հաղթեց «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն։

Դրանից հետո մարզի 15 գյուղի ջրամատակարարումն իրականացնող ընկերության ղեկավար մարմնի ընտրությունում եւս ՀՀԿ-ի թեկնածուն պարտվեց ԲՀԿ-ի թեկնածուին։ Հանրապետական կուսակցության շեֆերի համբերության բաժակը վերջնականապես լցվեց այն ժամանակ, երբ սկսեցին պարբերական դառնալ լուրերը, թե Հերոյանը որտեղ նստում՝ բողոքում է Սերժ Սարգսյանից ու Անդրանիկ Մարգարյանից, որ իրեն պարտադրում են ապրել ու շնչել միմիայն ՀՀԿ-ի համար եւ իր առջեւ անիրականանալի պահանջներ են դնում, որոնք որեւէ մեկը չի կարող լուծել։ Նման լուրերի սիստեմատիկ դառնալուց հետո Հերոյանին չէր կարող փրկել անգամ Սերժ Սարգսյանին ու Անդրանիկ Մարգարյանին տրված Արմավիրի պատվավոր քաղաքացու ոսկե շատ մեծ մեդալը։

Ինչ վերաբերում է Քոչինյանին, ըստ որոշ տեղեկությունների, հենց նրա շրջապատից են Արթուր Բաղդասարյանին ասել, որ վերջինիս մասին Լոռու մարզային մի քանի հեռուստաընկերություններով տարածված ֆիլմը ոչ թե մարզպետի, այլ Սերժ Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի պատվերն է։ Այսինքն, Հերոյանն ու Քոչինյանը, անխոնջ ծառայելով իշխող կուսակցությանը, այնուամենայնիվ, որեւէ պատեհ առիթ բաց չեն թողել տարբեր խաղեր տալու համար, ինչի համար եւ պատժվեցին։ Որովհետեւ տոտալ վերարտադրության գնացող իշխանության կուսակցությանն այլեւս պետք են միմիայն կամիկաձեներ։ Այնպես որ, մեր տեղեկություններով, սանիտարական զտումները ՀՀԿ շարքերում շարունակվելու են։

Հ.Գ. Թեեւ Հենրիկ Քոչինյանը դեռեւս շարունակում է մնալ ՀՀԿ Լոռու մարզային կառույցի ղեկավար, սակայն, մեր տեղեկություններով, առաջիկայում   մարզային այդ կառույցը կունանա նոր ղեկավար:

Նաիրա Զոհրաբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41445 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է