Երևան
12 °C
Իսպանացի հայտնի մարզիչ Այտոր Կարանկայի համար Հայաստանը բացառիկ երկիր է: Մասնագետը, որը տարիներ առաջ Մադրիդի «Ռեալում» աշխատել է որպես գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական, այս մասին նշեց այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցի ժամանակ: Նա նշեց, որ երբեք չի մոռանա Իսպանիայի հավաքականի կազմում Հայաստանում անցկացրած հանդիպումը:
«Այստեղ գտնվելը այսքան շատ մարզիչների հետ մեծ հաճույք է: Ես էլ նրանից մեկն եմ: Միշտ հիանալի է այլ մարզիչներից սովորելու հնարավորություն ունենալը, ֆուտբոլն ուրիշ դիտանկյունից տեսնելը: Ինձ համար այստեղ լինելը շատ հաճելի է նաեւ այն պատճառով, որ մեծ հիշողություններ ունեմ. Իսպանիայի հավաքականի կազմում իմ առաջին հանդիպումն անցկացրել եմ այստեղ 25 տարի առաջ: Դա մի օր է, որը միշտ կհիշեմ»,- ասաց նա:
Կարանկան Հայաստան է եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած մարզչական արտոնագրի թարմացման դասընթացին որպես բանախոս մասնակցելու համար: Նրան, ինչպես մի շարք այլ հայտնի մասնագետների, հրավիրել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը: Կարանկան վստահ է, որ, եթե Հայաստանում Մելենդեսին ժամանակ տան, նրա ծրագրերն այստեղ արդյունք կտան:
«Բացի նրանից, որ Խինեսն իմ ընկերն է՝ նրանից շատ բան եմ սովորել: 2 տարի նրա օգնականն եմ եղել: Ակադեմիա ստեղծելու հարցում նա աշխարհում լավագույններից է: Կարծում եմ՝ դա ցույց է տվել Իսպանիայում: Պետք է սպասենք, եթե նրան վստահեն, ժամանակ տան, կստացվի: Քչերն են կարողանում մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարել այնպես, ինչպես նա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չգիտի՝ կհամաձայնի, թե ոչ, եթե Մելենդեսից ՀՀ-ում աշխատելու առաջարկ ստանա:
Նույն դասընթացի շրջանակներում Հայաստանում է նաեւ անգլիական «Լիդզ Յունայթեդ ակումբի սպորտային տնօրեն Վիկտոր Օրտան: Նա շեշտեց, որ սա իր համար ոչ միայն սովորեցնելու, այլեւ սովորելու հնարավորություն է: Նաեւ ասաց, որ նախկինում հայկական ֆուտբոլն ուսումնասիրելու առիթ է ունեցել:

Վիկտոր Օրտա
«Ուրախ ենք Խինեսի հրավերի համար: Հպարտ եմ, որ ֆուտբոլում նրա նման կշիռ ունեցող մարդը հիշել է ինձ այս միջոցառման համար: Ուրախ եմ, որ եւս մեկ ֆուտբոլային երկիր այցելելու հնարավոության ունեցա եւ որ կարող եմ ոչ միայն սովորեցնել, այլև սովորել այն մասին, թե ինչ է կատարվում եվրոպական ֆուտբոլում: «Զենիթում» աշխատելու ժամանակ շատ եմ ուսումնասիրել հայկական ֆուտբոլը եւ նկատել եմ, որ այստեղ տաղանդ ու որակ կա»,- ասաց նա:
Դասընթացներն սկսվել են այսօր եւ կավարտվեն վաղը: Ինչպես նշեց ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը, ի սկզբանե նախատեսված է եղել 250 մարզչի մասնակցություն, սակայն վերջին պահին ցանկացողների թիվն ավելացել է՝ մոտեցել 300-ի: Նա նաեւ նշեց, որ որպես բանախոսներ եկել են այնպիսի մասնագետներ, որոնց հրավիրելը սովորաբար մեծ վարձատրություն է ենթադրում, սակայն Մելենդեսի շնորհիվ նրանք եկել են անվճար:
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT