«Բարսայի» ծագող աստղը դարձավ Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ գոլահարը. 22 տարվա ռեկորդ թարմացրեց

«Բարսելոնայի» ծագող աստղ Անսու Ֆատին դարձել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ գոլ խփող ֆուտբոլիստը: Երեկ՝ դեկտեմբերի 10-ին՝ մրցաշարի ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանում, գրավել է «Ինտերի» դարպասը: Աչքի է ընկել 86-րդ րոպեին:

Նա ամենաերիտասարդ գոլահարն է դարձել 17 տարեկան 40 օրական հասակում: 2-րդ տեղում այս ցուցանիշով գերմանացի Փիթեր Օֆորին է: Նա այս ռեկորդը պահպանում էր 22 տարի: 17 տարեկան 195 օրական հասակում գոլ է խփել 1997 թ.՝ «Օլիմպիակոսում» խաղալու ժամանակ:

3-րդ տեղում խորվաթ Մատեո Կովաչիչն է: 2011 թ. նա 17 տարեկան 216 օրական հասակում գոլ է խփել՝ որպես Զագրեբի «Դինամոյի» ֆուտբոլիստ:

Ինչ վերաբերում է Ֆատիի մասնակցությամբ երեկվա խաղին, ապա F խմբի վերջին՝ 6-րդ տուրում, «Բարսան» հյուրընկալվելիս «Ինտերին» հաղթել է 2:1: Կատալոնցիներից 23-րդ րոպեին աչքի է ընկել Կարլես Պերեսը: «Ինտերի» միակ գոլը 44-րդ րոպեին հեղինակել է Ռոմելու Լուկակուն:

F խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» առավելության է հասել «Սլավիա Պրահայի» նկատմամբ (2:1): Վերջին տուրից հետո այս խմբից առաջին տեղով 1/8 եզրափակչի ուղեգիր ստացավ «Բարսան» (14 միավոր), 2-րդ տեղով՝ «Բորուսիան» (10): «Ինտերը, որը զբաղեցրեց 3-րդ տեղը (7), պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում:

E խմբում առաջին տեղը զբաղեցրեց «Լիվերպուլը» (13), 2-րդ տեղը՝ «Նապոլին» (12): Նրանք հայտնվեցին 1/8 եզրափակչում, իսկ 3-րդ տեղը գրաված «Զալցբուրգը» (7) հայտնվեց Եվրոպա լիգայում:

G խմբում առաջինը «Լայպցիգն» է (11), 2-րդը՝ «Լիոնը» (8): Նրանք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում են: «Բենֆիկան» 7 միավորով 3-րդ է: Միայն լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցում նույնքան միավոր ունեցող «Զենիթից», սակայն պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում, իսկ ռուսական թիմի համար եվրագավաթներն ավարտված են:

H խմբում առաջինը «Վալենսիան» է 11 միավորով: Նույնքան միավոր ունեցող «Չելսին» զիջում է լրացուցիչ ցուցանիշներով ու 2-րդն է: «Այաքսը» հանդես կգա Եվրոպա լիգայում: 10 միավորով 3-րդն է:

Ժամանակից շուտ 1/8 եզրափակչի ուղեգրեր էին նվաճել ՊՍԺ-ն, «Ռեալ Մադրիդը», «Բավարիան», «Թոթենհեմը», «Մանչեստեր Սիթին», «Յուվենտուսը»: Այսօր տեղի կունենան A, B, C, D խմբերի վերջին տուրի հանդիպումները, ու հայտնի կդառնան Չեմպիոնների լիգայի մնացած 2 հաջողակները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2555 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին