Երևան
12 °C
Վանաձորի քաղաքապետարանի ու համայնքապատկան հիմնարկների գրեթե 1300 աշխատակիցների աշխատավարձը հունվարի 1-ից կբարձրանա 20 տոկոսով: Նման որոշում համայնքի ավագանին կայացրել է ավագանու վերջին նիստում, այնուհետ արդեն կայացրած որոշումը համարել աննախադեպ: Աշխատավարձերի բարձրացումը, իհարկե, գովելի քայլ է, հատկապես, երբ համայնքն ի վիճակի է գնալ այդ քայլին: Վանաձորը, բարեբախտաբար, կուտակված աշխատավարձերի պարտքեր արդեն 2 տարի է՝ չունի:
Մեկ դիտարկում՝ օրենսդրական համապատասխան փոփոխության շնորհիվ հունվարի 1-ից բարձրացվել է նվազագույն աշխատավարձի շեմը՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ: Հետեւաբար, այստեղ գործ ունենք ոչ միայն քաղաքապետի ու ավագանու բարի կամքի դրսեւորման հետ, այլ ինչ-որ տեղ նաեւ՝ կառավարության որոշման կատարման:
Ավագանու վերոնշյալ որոշմամբ սահմանվել են նաեւ նոր դրույքաչափեր՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա հիմնարկների աշխատավարձերի համար՝ վերանայելով բոլորի դրույքաչափերը միջինը 20 տոկոսով:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Հժ-ի հետ զրույցում հաստատեց՝ հունվարի 1-ից բոլոր աշխատակիցների աշխատավարձերն են բարձրանալու. «Նվազագույն աշխատավարձ ստացողներինը, կառավարության որոշման համաձայն ենք բերում 68 հազար դրամի շեմին, եւ դրան համապատասխան, համամասնորեն, մեր բոլոր աշխատակիցների աշխատավարձն ենք բարձրացնում՝ ըստ աստիճանակարգերի: Մեր աշխատակիցները մոտ 10 տարի աշխատավարձերի բարձրացում չեն ունեցել, կարծում եմ՝ կարեւոր եւ ճիշտ իրադարձություն էր»:
Քաղաքապետի խոսքով՝ աշխատավարձերը բարձրացվել են համայնքի բյուջեի հաշվին: «Բնականաբար, բյուջեն դոտացիոն բյուջե է, կառավարությունը մեզ նաեւ դոտացիա է տալիս, բայց աշխատավարձը մենք վճարում ենք Վանաձորի բյուջեից»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ թեպետ կառավարության՝ Վանաձորին տրամադրվող դոտացիան ավելացել է, սակայն աշխատավարձերի մասով չի արվել. «Մեր ավելացրած աշխատավարձը մի քիչ ավելի է ավելացված դոտացիայի չափից, բայց կարծում եմ՝ կառավարությունը նաեւ այլ եկամուտների տողով, նվազագույն աշխատավարձի գոնե տարբերությունը մեզ կփոխանցի: Առայժմ չունենք այդ պատկերը, բայց մենք պատրաստ էինք աշխատավարձի բարձրացման գնալուն»:
Մամիկոն Ասլանյանն ասում է՝ մասնագիտական հաշվարկներ են արվել, որպեսզի խուսափեն ֆորս-մաժորային իրավիճակներից: Ըստ նրա՝ 1300 աշխատակիցների գրեթե կեսի աշխատավարձը հասցվելու է նվազագույն աշխատավարձի՝ 68,000-ի շեմին: Ասլանյանը հպարտությամբ է փաստում՝ արդեն 2-րդ տարին է, ինչ բյուջեն փակում են առանց պարտքերի, այդ թվում՝ աշխատավարձի:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ առայժմ չեն կարող ասել, թե կառավարությունը հաջորդ տարվա համար որքան դոտացիա կհատկացնի, թիվը դեռ հստակեցված չէ: «Օրենքը պետք է նախ ուժի մեջ մտնի, ու մենք հասկանանք, թե ինչքան է ավելացել ու ինչքան է հատկացվելու: 2020 թ.-ի աշխատավարձերի բարձրացման մասով, բնական է, կառավարությունը գումար նախատեսելու է»,- ասաց Արթուր Օհանյանը՝ նշելով, սակայն, որ 1300 աշխատակիցների ոչ թե 50 տոկոսն է նվազագույն աշխատավարձ ստացող, այլ 70 տոկոսը:
ՀԺ-ի դիտարկմանը՝ որ փաստորեն աշխատակիցների 70 տոկոսի աշխատավարձերը բարձրացվել են ոչ թե բարի կամքի դրսեւորմամբ, այլ պարզապես կառավարության որոշումն են կյանքի կոչում, աշխատակազմի քարտուղարն ասաց. «Կոնկրետ համայնքապետարանի մասով մեթոդական ուղեցույց կա, թե որ խմբի աշխատակիցն ինչ համամասնությամբ պետք է աշխատավարձ ստանա, ու այդ համամասնությունը պահելու համար բոլորինն ենք բարձրաձրել»:
Արթուր Օհանյանի խոսքով՝ 1300 աշխատակիցների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացման համար կպահանջվի լրացուցիչ 250-300 մլն դրամ: «Սրա մի մասը կոնկրետ դոտացիայի միջոցով կտրվի, բայց այստեղ այլ հարց կա. նախկինում, երբ մեր պարտքերը կուտակվում էին, պետությունը մի ամբողջ տարի տալիս էր, հաջորդ տարիներին չէր տալիս այդ տարբերությունը, եւ մենք հիմա փորձում ենք նաեւ 2021-ի կանխատեսումներն անել, որ եթե պետությունը հաջորդ տարիներին չտա, մենք փաստի առաջ չկանգնենք»,- ասաց նա: Նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը ստացվում է 50/50՝ համայնք-կառավարությունը, չնայած որ «Պետությունը նվազագույն աշխատավարձի մասով կփոխհատուցի, բայց էն մյուսի մասով մենք պետք է լրացնենք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիրելի դպրոցականներ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ․ նախարար
Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին
Արագածոտնում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1-ը մահացել է
Ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ ավտորիտար ուղու միջև է, մենք կատարել ենք ընտրությունը․ Միրզոյան
Դրվագ վաղվա ֆլեշմոբից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առուշանյանը չի մասնակցել, մահացածը վարորդն էր, վիրավորը մարզիչ է․ ով է եղել «Լեքսուս»-ով․ մանրամասներ դեպքից
Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին․ տեսանյութ
Խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է․ Արսեն Թորոսյան
2026-ից ռազմական ակադեմիան ավարտող կուրսանտը կստանա բնակարան․ Սուրեն Պապիկյան․ տեսանյութ
ՀՀ-ում Նիպահ վիրուսով հարուցված վարակի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները․ Պապիկյան․ տեսանյութ
Քոչարյանի գործը սատկած առյուծի վրա նկարվելն է. ՌԴ-ն ուզում է իր խամաճիկներին բերել իշխանության. Սաֆարյան
Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է
Երանի է տվել АФК-ի տարիներին, թե բա՝ լավ փող էի աշխատում․ դու ՀՀ նախագահի պաշտոնում էլ էիր լավ փող աշխատում
Արարատ Միրզոյանի աշխատանքային հանդիպումները շարունակվում են Բրյուսելում․ տեսանյութ
Թաթուլ Ասիլյանը դատապարտվել է ազատազրկման
Նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը. «Մեր ձևովը» դիմակով գայլ է, որ օգնում է Սերժին ու Քոչարյանին. Ավետիս
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին
29 հզր քառակուսի կմ-ից մեծ Հայաստան ուզողներն ինչո՞ւ չէին ապրում Արցախում, ինչո՞ւ էին թոռները ծնվում ԱՄՆ-ում
«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». մեկնարկել է ներառական ծրագիր, բացվել է ցուցադրություն
Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյանը կդիմի դատարան․ տեսանյութ
Մերժելի է Եպիսկոպոսաց ժողովը Աւստրիոյ մէջ գումարելու որոշումը, անհանդուրժելի՝ ողորմելի պատճառաբանութիւնները
Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ որ երկրները կլինեն էպիկենտրոնում
Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում
Որ գիրքը կընթերցի Աննա Հակոբյանը փետրվարին
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին․ Չախոյան
Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի
Շերամի փողոցում հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ է հայտարարվել․ դեպքի վայրում է 15 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել
Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված
Հայկ Կոնջորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
Պատասխանեցի լրագրողների հարցերին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «Թիվ 3» կանչ
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր
Դատախազությունը հորդորում է Աթանեսյանի կնոջ գործողություններից տուժածներին դիմել իրավապահներին. մանրամասներ
Հուսով ենք՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի. վարչապետը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմում երկաթգծի վերականգնման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT