Մարիա Զախարովան համամիտ է Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, որ ռուս-հայկական երկխոսության մեջ նոր դինամիկա է ի հայտ եկել

Մարիա Զախարովան ՌԴ արտգործնախարարության ինֆորմացիոն դեպարտամենտը գլխավորում է 2015 թվականից: Մասնագիտությամբ լրագրող-միջազգայնագետ է, պատմական գիտությունների թեկնածու: Զախարովան առաջին կին դիվանագետն է, որը զբաղեցնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը և ռուսաստանյան ու միջազգային մամուլում ամենաշատ մեջբերվող մամուլի քարտուղարներից մեկն է: Ըստ մասնագետների՝ Զախարովայի մասնագիտական որակների շնորհիվ ՌԴ արտգործնախարարության գործունեության մասին տեղեկատվությունը դարձել է առավել հանրամատչելի և թափանցիկ լայն շրջանակների համար: Մարիա Զախարովան ՀԺ-ին տված բացառիկ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:

- Մարիա՛ Վլադիմիրովնա, մեր դիտարկմամբ, ռուս-հայկական հարաբերությունները ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների և վերլուծաբանների կողմից դեռ ոչ մի անգամ այնքան բուռն ու մանրակրկիտ չեն քննարկվել, ինչպես դա արվում է վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ինչ եք կարծում, դա օրինաչա՞փ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում տեղի ունեցան ներքաղաքական փոփոխություններ, թե՞ իրականում կան նախադրյալներ անհանգստության համար:

- ԶԼՄ-ների հետաքրքրությունը հիշյալ թեմայի նկատմամբ հասկանալի է: Ռուսական կողմը բազմիցս մեկնաբանել է այդ հարցը: Նույնատիպ հարցադրումներ արվել են նաև Սերգեյ Լավրովին՝  նրա Երևան կատարած վերջին՝ նոյեմբերյան այցի ժամանակ: Պարոն Լավրովը շատ հստակ ընդգծեց մեր մոտեցումը, այն է՝ Հայաստանում կատարված փոփոխությունները չեն խանգարել երկկողմ հարաբերությունների հաջորդականության պահպանմանը և բոլոր ուղղություններով դաշնակցային ու գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը:

Ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը բարձր և ամենաբարձր մակարդակում կրում է ինտենսիվ բնույթ, ինչպես որ եղել է անցյալում: 2019 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորս անգամ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Մինչև տարեվերջ ևս կլինեն շփումներ:

Ռուսաստանը արտաքին առևտրի և ներդրումների ոլորտում մնում է որպես ամենախոշոր գործընկերը Հայաստանի համար: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային ներդրումային նախագծեր Էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում:

Արդյունավետ է զարգանում մեր համագործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաև տարատեսակ միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Մենք հանրապետությանը ցուցաբերում ենք հումանիտար օգնություն, որն ուղղված է սոցիալական ծրագրերի առաջխաղացմանը մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Շարունակվում է փոխգործակցությունը միջգերատեսչական մակարդակներում, փոխանակումները՝ մշակութային, հումանիտար, գիտության և կրթության ոլորտներում, արդյունավետ համագործակցությունը խորհրդարանական ներկայացուցչությունների միջև: Դինամիկ զարգանում են կապերը ռեգիոնների միջև, որտեղ ներգրավված է ՌԴ մոտ 70 սուբյեկտ: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների և ԶԼՄ-ների հետ կապերը նույնպես չեն թուլանում: Ընդհանուր առմամբ, ռուս-հայկական հարաբերությունները կարող են բնութագրվել որպես եղբայրական, դաշնակցային և հսկայական պոտենցիալ ունեցող:

-Տարատեսակ վերլուծաբանների կանխատեսումները, թե Հայաստանի նոր իշխանությունը, անպատճառ, կփոխի երկրի արտաքին քաղաքական ուղղությունը բացառապես դեպի Արևմուտք, իրականություն չդարձան: Ռուսաստանը Հայաստանի համար մնում է ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր: Ավելին՝ Հայաստանի նոր իշխանություններն անում են շոշափելի քայլեր՝ այդ հարաբերություններն ամրապնդելու համար: Եթե ամփոփենք անցնող տարին, ինչպե՞ս կգնահատեք ձեռքբերումները այս համատեքստում:

-Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները շարունակում են իրականացվել՝ ելնելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը պահպանելու և ամրապնդելու կարևորությունից: Հայաստանի ընթացիկ՝ չափազանց հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում ասվածի խոսուն օրինակ է: ՀԱՊԿ-ի շրջանակներում միահամուռ ուժերով աշխատանք ենք տանում հավաքական անվտանգության միջոցների և ուժերի հետևողական զարգացմանն ուղղված: Ձգտում ենք ԱՊՀ-ի՝ որպես հետխորհրդային տարածքում լիիրավ երկխոսություն ապահովվող կազմակերպության հնարավորությունների մաքսիմալ օգտագործմանը:

Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները՝ գլոբալ և տարածաշրջանային թեմաներին առնչվող հիմնական հարցերում, համընկնում են կամ մոտ են միմյանց: Հայ և ռուս դիվանագետներն արտաքին քաղաքականությանը վերաբերող մոտեցումներում իրականացնում են համապատասխանեցման սիստեմատիկ աշխատանք, կոորդինացնում են իրենց գործողությունները տարատեսակ ֆորումների ժամանակ: Առանձնահատուկ ուշադրություն հատկացնում ենք Անդրկովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարին ամփոփելուն, ապա, կարծում եմ, կարելի է համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, որ վերջին ամիսներին «նոր դինամիկա» է ի հայտ եկել ռուս-հայկական երկխոսության մեջ, և համոզված եմ, որ այդ դինամիկան կամրապնդվի հաջորդ տարվա ընթացքում: Առանձնահատուկ ընդգծում եմ Վլադիմիր Պուտինի հրավերը Նիկոլ Փաշինյանին՝ 2020 թվականին պաշտոնական այցով Ռուսաստան ժամանելու հետ կապված, ինչպես նաև Հայաստանի առաջնորդի համաձայնությունը՝ գալու Մոսկվա և մասնակցելու Հաղթանակի 75-րդ տարեդարձի հանդիսավոր տոնակատարությանը: Առկա է նաև Սերգեյ Լավրովի հրավերը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ պատասխան այցով Ռուսաստան ժամանելու հետ կապված:

-Երկու երկրների տեղեկատվական հարթակում հիմնականում կարելի է առանձնացնել երկու թեմա, որոնց շուրջ ժամանակ առ ժամանակ թեժ բանավեճ է տեղի ունենում: Դրանք են՝ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին և Հայաստանում տեղակայված բիոլաբորատորյաների գործունեությունըԲիոլաբորատորիաների հարցը կարծես թե շուտով կլուծվի, և կստորագրվի համաձայնագիր: Ինչ եք կարծում, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի երկրորդ՝ զենքի վաճառքի հետ կապված խնդիրը նույնպես մի օր դուրս գա օրակարգից:

-Դուք ճիշտ եք, այս պահին հայ և ռուս փորձագետներն ավարտում են բիոլաբորատորիաների անվտանգությունն ապահովող երկկողմանի համաձայնագրի բովանդակային աշխատանքները: Այդ փաստաթղթի ստորագրումը կծառայի որպես ներդրում մեր երկրների միջև գործընկերային, վստահություն ներշնչող հարաբերությունների ապահովման գործում: Որպես ելակետ կամրագրվի դրույթ, որը կվերաբերի այդ նուրբ ոլորտի թափանցիկության կանոններին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այն իրականցվում է ընդունված միջազգային բոլոր կանոնների և նորմերի հիման վրա, որոնք առկա են այդ ոլորտում, ինչպես նաև փորձագիտական վերահսկողության ազգային համակարգի շրջանակներում: Այդ հարցում մենք հաշվի ենք առնում տարածաշրջանային հետաքրքրությունները, որոնք վերաբերում են անվտանգությանն ու կայունությանը և հասկանում ենք հավասարության պահպանման կարևորությունը: Ռուս փորձագետների գնահատականով՝ ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նվազեցումը կարող է հանգեցնել արտասահմանյան զինամթերքի անվերահսկելի մատակարարմանը տարածաշրջանին, ինչը հղի է իրավիճակը ապակայունացնելու վտանգով: Կարծում եմ՝ նման իրավիճակ ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին և ո՛չ էլ՝ Ռուսաստանին: 

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3931 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել