3 օր ծեծել են, ցուցմունք կորզել. տեսանյութը կա, մեղադրյալ չկա

Նոյեմբերի 22-ին համացանցում տարածված «Հակագազով ցուցմունք են կորզում» տեսանյութում առկա հանցագործության բացահայտման ուղղությամբ իրավապահները պատշաճ քննություն չեն իրականացնում: Այս մասին այսօր «Հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութ. ո՞ր փուլում է քրգործը» թեմայով քննարկման ընթացքում նշեցին իրավապաշտպանները:

«Սա բացառիկ դեպք է: Ուսադիր կրողները միմյանց դեմ ցուցմունք չեն տալիս: Սա ցինիզմի գագաթնակետն է և չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական բացատրություն: Տեսանյութի մեջ հատ-հատ տեսնում ենք՝ ինչ է կատարվում, ով ինչ գործողություն է կատարում: 4 հոգի չեն, 5-րդն էլ կա, որ տեսանկարահանում է, սակայն մենք այսօր ունենք զրո մեղադրյալ»,- ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Նա ընդգծեց, որ տեսանյութի հեղինակը ևս Ոստիկանության աշխատակից է. «Դա, վստահաբար, ներսի մարդ է եղել»:

Ի պատասխան հարցին, թե երբ է տեղի ունեցել դեպքը՝ տուժողի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանն ասաց. «Տեղի է ունեցել 2008 թվականին. չե՞ն կարողանում ոստիկանները որոշել: Փորձաքննություն չունե՞ն: Տեսանյութում պարզ երևում է, որ մարդ են ուտում: Ինձ չի հետաքրքրում՝ ում ժամանակ է եղել: Սուրբ Հայաստանում մարդ ուտողներն ազատ պտտվում են իրենց համար: Դա չի եղել մեկ օր: Երեք օր այդպես ծեծել են: Դատախազը չի մեղադրվել, դատավորը չի մեղադրվել, ոստիկանները չեն մեղադրվել. նրանք ազատ պտտվում են մեր մեջ: Այսինքն՝ ես տարբերություն չեմ տեսնում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և թավշյա Հայաստանի միջև՝ իմ տեսակետից, իմ բարեկամի տեսակետից, որ երկար տարիներ այս ծանր հոգեբանական վիճակի մեջ է եղել, հիմա էլ ամեն անգամ քննության բերումով այդ տեսանյութը նայում է, շատ վատ է զգում, տարբերություն չկա»:

Տուժողը, ինչպես պատմեցին, ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել գողության մեղադրանքով, նրան երեք օր խոշտանգել էին, ի վերջո, ցուցմունք էին կորզել, որով էլ տուժողը դատապարտվել էր: Ազատ արձակվելուց որոշ ժամանակ անց նա կրկին դատապարտվել է՝ այս անգամ արդեն թմրանյութերի հետ կապված մեղադրանքով, սակայն, տուժողի ներկայացուցչի խոսքով, իր նվազ միջոցներով իրականացրած փոքրիկ հետաքննությունն արդեն իսկ տվել է ապացույցներ հիմնավոր կասկածների, որ այս գործը ևս շինծու է:  

«Միանշանակ, այս գործով պետք է արդյունավետ քննություն իրականացվի: Արդեն երկար ժամանակ է անցել, ինչը բավարար էր, որ առնվազն նյութերի նախապատրաստման ընթացում բավարար տվյալներ ձեռք բերվեին: Լուրեր կան, որ այս գործի ժամկետն անցած է, սակայն ուզում եմ ապագա մեղադրողներին տխրեցնել, որովհետև այս գործով չի կարող վաղեմության ժամկետ կիրառվել»,- ասաց տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը:

Նա բարձրաձայնեց նաև մի շարք ընթացակարգային խախտումներ. չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն, չի կատարվել տեսանյութում առկա մարդկանց հետ առերեսում, չի արձանագրվել հոգեբանական ցավի խնդիրը, որ ամեն անգամ այս գործի քննության ժամանակ տուժողը վերապրում է: «Ես որևէ մեկի գիտելիքների վրա չեմ ուզում կասկածել, բայց խոշտանգման զոհերի գործերի քննության նկատմամբ հատուկ քննչական ծառայությունն այլ մոտեցում ունի. դա դիտարկում է որպես սովորական ծեծ: Բայց խոշտանգման զոհերի նկատմամբ բոլոր հանգամանքները պետք է դիտարկվեն և քննության առարկա դարձվեն, և բոլոր միջոցները ձեռնարկվեն, որ կրկին հոգեբանական ցավ չպատճառվի»,- ասաց փաստաբանը:

Նա ևս խնդրահարույց համարեց, որ մինչ օրս որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: «Աբսուրդ կլինի, եթե այս գործով էլ որևէ մեկը չենթարկվի պատասխանատվության»,- նշեց Ղարագյոզյանը:

Հիշեցնելով, որ մասնակիցներից ոմանք այլևս չեն աշխատում համակարգում՝ գնացել են թոշակի, իսկ Ճամբարակի պետի լիազորությունները ժամանակավորապես են կասեցված՝ նա շեշտեց. «Եվ եթե անձի նկատմամբ մեղադրանք չառաջադրվի, նա երկու ամիս անց կրկին վերադառնալու է իր պաշտոնին»:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ սա առաջին նման դեպքը չէ. «Ֆորմալ առումով գործն սկսում են, 1-2 հոգու հարցաքննում, հետո սկսում այնքան ձգձգել, մինչև տուժող կողմը հոգնի, ձանձրանա»: Յուրաքանչյուր ընտանիքի արական սեռի ներկայացուցիչ, իրավապաշտպանի խոսքով, կարող է հայտնվել ոստիկանությունում և ոստիկանությունում աշխատող որոշ գազանների ձեռքին:

«Մեղավորները պետք է ազատազրկվեն, որ հասարակությունը կարողանա հանգիստ շունչ քաշել՝ տեսնելով, որ խոշտանգողներն իրենց մեջ չեն և կրում են իրենց պատիժը: Չենք հանձնվելու, անելու ենք ամեն բան, որ մեր ձայնը նաև ամերիկահայությանն ու ռուսահայությանը հասնի: Իրենց ուսադիրները մեզ չեն վախեցնում»,- ասաց տուժողի ներկայացուցիչը՝ հավելելով, որ տուժողն այս ամենի արդյունքում առողջական խնդիրներ է ձեռք բերել, որ պահանջում են ստացիոնար բուժում:

Այն հարցին, թե ինչու է տարածվել այս տեսանյութն ու ինչու հիմա՝ Նինա Կարպետյանցը պատասխանեց, որ տեսանյութի տարածողը Վլադիմիր Գասպարյանի տեղակալ, օգնական, բազմաֆունկցիոնալ անձնավորություն Դոգն է (հուշեցին՝ Վարդան Ղուկասյանը). «Տարածվեց հիմա, որովհետև երևի թե հույս ունեին, որ այդ վիդեոն վարկաբեկելու է ներկայիս իշխանությանը, քանի որ ենթադրում էին, որ չի գտնվի տուժողն այսքան արագ, և այս ուղղությամբ չի գնա գործը: Բայց սա դրվեց ճիշտ ուղղության վրա, որովհետև զոհվածների, խոշտանգվածների հարազատները գիտեն արդեն, որ իրենց հարազատներին այլևս չեն վերադարձնի, բայց անում են այս ամենը՝ ապագայի համար»:  

Փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ եթե գործը շարունակի ընթանալ այսպես, ապա իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմնավորելով, որ Հայաստանում քննությունն արդյունավետ չէ:

 

Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1945 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից