Մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը. ընտրված ձեռներեցն անվճար բիզնես դասընթացներ կանցնի Դրեյփերի համալսարանում

Դիլիջանի միջազգային դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը:  
 
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծրագրի բացմանը աշխարհի 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափերի 80 ներկայացուցիչներին ողջունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարը նշել է, որ այս ծրագրով հնարավորություն ենք տվել այն մարդկանց, որոնք մտքում ունեին ցանկություն Հայաստան գալու, ֆինանսավորել իրենց՝ Հայաստանում սթարթափ հիմնադրելու։ 
 
«Սա հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ունեն նորարարական միտք, ովքեր ցանկանում են որևէ կերպ կապվել իրենց հայրենիքին, նոր հնարավորություն են փնտրում։ Կարծում եմ, որ սա ուղղակի հրաշալի առիթ է, իսկ ինչո՞ւ չօգտագործել այդ առիթը։ Եվ այստեղ գտնվող մեր հայրենակիցները, ովքեր իրենց համարձակությունը դրսևորել են և որոշել են գալ Հայաստան և դիմել այս ծրագրին, և նրանցից այն հաղթողները, ովքեր հնարավորություն կունենան ապրել և ստեղծագործել Հայաստանում, հրաշալի առիթներ են ունենալու այստեղ զարգանալու, հզորանալու և սփյուռքի մեր հայրենակիցներին նորից քաջալերելու, որ գան Հայաստան»,- իր խոսքում նշել է նախարարը։ 
Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ Սիլիկոնյան հովտում ուսանելու համար։ Նախարարն ընդգծել է, որ կրթական բացառիկ ծրագիրը նախատեսված է Բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից և հոգալու է ընտրված այն ձեռներեցների բոլոր ծախսերը, ովքեր կդիմեն ծրագրին՝ 7 շաբաթ շարունակ Սիլիկոնյան հովտի ամենանշանավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում, ձեռներեցության և բիզնես դասընթացներ անցնելու համար։ 
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է ծրագրի երկու հիմնական նպատակները՝ երկրի զարգացումը տեխնոլոգիաների և սթարթափերի միջոցով և հայրենադարձության խթանումը։ Նա նշել է, որ առանց տնտեսական կայուն զարգացման չի կարող լինել մեծ հայրենադարձություն։ «Այսօր այս ծրագրի միջոցով մենք ականատես ենք հայրենադարձության մի հետաքրքիր տարբերակի։ Փաստորեն, մարդիկ, ովքեր կարող են իրենց սթարթափ գաղափարներն իրագործել աշխարհի ցանկացած անկյունում, նախընտրել են դա անել այսօր Հայաստանում։ Սա արդեն մեծ հաղթանակ է մեզ համար»,- ասել է Գլխավոր հանձնակատարը։
 
Մասնակիցներին ողջունել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա խոսել է այն մասին, որ Հայաստանը պետք է լինի կյանքի համար լավագույն վայրը և Հայաստանը պետք է լինի աշխարհի ամենաառաջավոր երկրներից մեկը։ 
 
«Հաջողության հասնելու համար չենք կարող չօգտագործել յուրաքանչյուր գյուղի բնակչի հնարավոր ներուժը։ Մեր երեխաների համար պետք է պարարտ պայմաններ ստեղծենք՝ չուրաքանչյուր գյուղում իր տաղանդը դրսևորելու համար»,- ընդգծել է մարզպետը։ 
 
«Ներուժ» ծրագիրը կտևի չորս օր, որի ընթացքում արտերկրից ժամանած սթարթափերները հնարավորություն կունենան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից և վերջում ներկայացնել իրենց սթարթափը միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի առաջ՝ մրցանակային ֆոնդից դրամաշնորհ ստանալու նպատակով:  Մրցանակային ֆոնդը կազմում է 80 միլիոն դրամ, որից սթարթափներին կտրամադրվեն 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ: Այս ամենից բացի՝ ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:  
 
Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ  հիմնադրամը (IDeA) և Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):
 
Անցյալ տարի նույն ծրագրով հաղթող և պետական դրամաշնորհին արժանացած երեք սթարթափները՝  «Brushette», «Grüv» և «Storegear», մեկ տարվա ընթացքում իրենց բիզնեսը գրանցել են Հայաստանում և ստեղծել 14 նոր աշխատատեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3462 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս