Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարում են «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին

18/12/2019 schedule12:30

Օֆելյա Հարությունյանը և Մեթյու Յալդեզյանը կիսում են 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակն իրենց ազդեցիկ առաջին էջերի համար:

 Creative Armenia-ն ուրախ է հայտարարել իր «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին՝ հովանավորված Ucom-ի կողմից։ Մեթյու Յալդեզյանը և Օֆելյա Հարությունյանը կիսում են 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը «Creative Armenia» անվանումով երևակայական ֆիլմի իրենց ազդեցիկ սցենարների առաջին էջերի համար։ Պատվավոր հիշատակումներն են՝ Անդրե Ավանեսյանը, Իրեն Ստեփանյանը, Ջեյսոն Լեսկին և Նոյ Մեղերյան Բարթելը։

 «Մենք բազում տպավորիչ սցենարներ ենք ստացել աշխարհի տարբեր կողմերից»,- ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Սակայն այս երկու էջերը առաձնացան իրենց սրաթափանցությամբ և ուժով։ Դրանք  տպավորիչ կերպով ներկայացրին հերոսներին, տվեցին հաջորդող պատմության գրավիչ ակնարկներ և ստիպեցին մեզ ցանկանալ կարդալ հաջորդ էջերը»։

 Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Թատրոնի, ֆիլմի և հեռուստատեսության դպրոցի մասնագիտական ծրագրերի դոցենտ Մեթյու Յալդեզյանը ներկայացրեց տպավորիչ հերոսի, որը խճճված էր Լիթլ Արմենիայի «համառորեն խաչվող փողոցների խուրցի մեջ»։

 Հայաստանում ծնված կինոռեժիսոր Օֆելյա Հարությունյանը կյանքի է կոչել մի շարք ֆիլմեր, որոնք էկրանավորվել են խոշոր կինոփառատոններում, ինչպիսիք են՝ «Sundance»-ը, «TIFF»-ը և «Raindance»-ը։ Նա նաև արտադրել է ֆիլմեր Ալեքս Գիբնիի և «HBO»-ի համար։ Նրա «Creative Armenia»-ի սցենարի առաջին էջը վերհանեց հին, կամ գուցե նոր, երևանյան կրկեսի երազանքներն ու փոշին։ 

 «Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի և Ucom-ի երրորդ համագործակցությունն է՝ հաջորդելով «Ստվերների արվեստ» լուսանկարչության մարտահրավերին և «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։

 «Ucom ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին և բոլորովին չեմ զարմանում, որ նրանք երկուսն են»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Տաղանդավոր ու ստեղծարար մարդիկ մեր երկրում շատ են, և ես ուրախ կլինեմ, երբ նոր սերնդի սցենարիստները, ռեժիսորները, դերասանները շարունակեն աշխատել ու միջազգային ասպարեզում հաջողություններ ունենան»։

 Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար մտքին։

 Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

 Ստեղծարար մարտահրավերի մասին ավելին իմանալու համար այցելեք creativearmenia.org/challenges կայքէջ։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1634 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C