Ուսանողն ինքը կընտրի իր ուսման տեւողությունը եւ բեռնվածությունը. ռեկտորները՝ օրենքի նոր նախագծի մասին

18/12/2019 schedule13:20

Երևանի բուհերից 3-ի ռեկտորներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ, որը, դեռ չհրապարակված, հասցրել էր թեժ կրքեր բորբոքել:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն օրենքի նախագծին ծանոթ է դեռ նախապատմությունից: «Մենք բոլոր ռեկտորներով նախարարի մոտ շատ երկար քննարկել ենք և մեր մտահոգություններն արտահայտել ենք, որից հետո նախագծում շատ փոփոխություններ են եղել»,- ասաց Արզումանյանը՝ հավելելով, որ այսօր առաջարկվող օրենքը նրա համար խնդրահարույց չէ, և անհանգստացնող որևէ կետ չկա:

Ռեկտորի կարծիքով՝ օրինագիծը շատ մանրամասն է ներկայացված և որևէ բաց չունի: «Այդքան աղմուկը հայոց լեզվի և պատմության շուրջ արհեստածին եմ համարում, դա ցանկացած ԲՈՒՀ-ի որոշելիքն է»,- ասաց ռեկտորը՝ պնդելով, որ ցանկացած օրենք ունի դաշտը կարգավորելու խնդիր, և սա այդ դեպքն է:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի կարծիքով՝ օրենքի այս նախագիծը՝ մի քանի դրույթներով, որակին միտված էական փոփոխություն ունի գործող օրենքի համեմատությամբ: Նրա պնդմամբ՝ առաջարկվող օրենքի շնորհիվ ավելանում է ԲՈՒՀ-երի ինքնավարությունը: «ԲՈՒՀ-երը կարող են լինել ավելի ճկուն և հարմարեցնել իրենց կրթական ծրագրերն աշխատաշուկային»,- ասաց Գալոյանը:

Ինչպես նշեց ռեկտորը, ավելանում է նաև ֆինանսական ինքնավարությունը: Գործող օրենքի համաձայն՝ ԲՈՒՀ-ի՝ վարձակալությամբ տրված գույքից ստացված գումարները չեն մնում տվյալ հաստատությանը, իսկ նոր նախագծով այդ ֆինանսները տնօրինելու է ԲՈՒՀ-ը:

Նաև, ըստ գործող օրենքի, պետությունից ստացված ֆինանսական միջոցները, եթե չեն օգտագործվել մինչև վերջ, ապա ԲՈՒՀ-ը մնացորդը վերադարձնում է: Նոր կարգավորումներով դա ևս մնում է ԲՈՒՀ-ի ենթակայության տակ:

Այս բոլոր դրույթների մասով Դիանա Գալոյանն ունի շատ դրական եզրակացություն, և, նրա կարծիքով, օրենքն անհամեմատ լայն հնարավորություններ է ընձեռում գործողի համեմատ:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նույնպես կարծում է, որ օրենքի այս նախագիծը լուրջ առաջընթաց է այսօրվա օրենքի նկատմամբ:

Ինչպես պնդեց Հարությունյանը, դրանում բարձրագույն կրթության որակին ուղղված մի շարք դրույթներ են ներառված: Օրինակ՝ գոյություն ունեցող հեռակա ուսուցման ձևը, որը մի շարք քննադատությունների է արժանացել, այս օրենքում փոխարինված է «մասնակի բեռնվածությամբ» ուսուցման կարգով, այսինքն՝ այս տարբերակն ընտրած ուսանողների ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա համակարգի ուսանողների հետ միասին, բայց ավելի երկարաժամկետ և քիչ ծանրաբեռնվածությամբ:

Մյուս դրույթներից մեկը, որը Հարությունյանի կարծիքով նույնպես շատ դրական ազդեցություն ունի, այն է, որ ուսանողները կարող են իրենք ընտրել իրենց բեռնվածությունն ուսումնական կիսամյակում, իհարկե, որոշակի նվազագույն և առավելագույն սահմաններում:

«ԲՈՒՀ ընդունվելու կարգը նույնպես բարելավվել է. այն, որ ուսանողն իր քննության արդյունքներով կարող է դիմել այն ԲՈՒՀ-ը, որը կցանկանա, մեծ հնարավորություն է ուսանողի և կրթական հաստատության համար»,- ասաց Հարությունյանը:  

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2941 դիտում

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի