Պատմության ամենալարված Կլասիկոյի ժամանակ մարզադաշտից դուրս 53 հոգի վիրավորվել է. 2 հոգի ծանր վիճակում է

«Պատմության ամենալարված Էլ կլասիկոն». այսպես է տարվա խոշորագույն մարզական իրադարձություններից մեկը նկարագրում իսպանական հեղինակավոր Marca պարբերականը: Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Կատալոնիայի մայրաքաղաքի՝ Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում հոկտեմբերի 26-ից հետաձգված 2019-20 մրցաշրջանի 10-րդ տուրի հանդիպումն ավարտվեց 0:0: Այս խաղը կհիշվի ոչ թե հաշվի համար, այլ այն պատճառով, որ մարզադաշտից դուրս վիրավորվել է 53 մարդ՝ այդ թվում ոստիկաններ, որոնցից 2-ը, իսպանական մամուլի փոխանցմամբ, ծանր վիճակում են:

Հենց հանդիպման ընթացքում մարզադաշտի շրջակայքում բազմահազարանոց բողոքի ակցիաներ էին: «Tsunami Democràtic» շարժումը, որը պայքարում է Կատալոնիայի անկախացման համար, ինչպես նախապես խոստացել էր, շրջափակել էլ «Կամպ Նոուի» շրջակայքը: Հանդիպմանը զուգահեռ համացանցում ուղիղ եթերով հեռարձակվում էր ցույցը, որը, ինչպես հաղորդվում է, խաղաղ չի եղել: Ուղեկցվել է մասնակից տարբեր ուժերի, ինչպես նաեւ ոստիկանների հետ բախմամբ: Բացի այդ՝ մարդիկ կրակ են վառել փողոցում, ինչի պատճառով մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերների համար ստիպված են եղել անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկել: Խաղի վերջին րոպեներին հարավային կողմից ծուխը լցվել է «Կամպ Նոու», եւ մարզադաշտի հաղորդավարը մի քանի անգամ կրկնել է, որ պետք է դուրս գալ հյուսիսային կողմից: Ըստ ԶԼՄ-ների՝ նման հայտարարության առիթ «Կամպ Նոուում» երբեք չի եղել:

Մամուլում խաղին ներկա եղած երկրպագուների հետ կապված միջադեպերի վերաբերյալ հրապարակումներ չկան: Ինչ վերաբերում է «Բարսայի» ոխերիմ մրցակցի խաղացողներին, ապա մադրիդյան պարբերականները գրում են, որ նրանք ինչպես առանց խնդիրների մարզադաշտ են հասել, այդպես էլ հեռացել են: «Ռեալի» անվտանգությունն ապահովելու համար նախապես հատուկ աշխատանքներ են տարել: Նրանք մրցակցի խաղացողների հետ նախօրեին մնացել են նույն հյուրանոցում, մարզադաշտ են ուղեւորվել միանման ավտոբուսներով, որպեսզի նրանց չկարողանան տարբերակել: Բացի դրանից՝ այդ 750մ ճանապարհն անցնելիս նրանց ուղեկցել է ոստիկանական 12 մեքենա ու փողոցները փակ են եղել անցուդարձի համար:  

Այս ոչ ֆուտբոլային իրավիճակը մեծապես ստվերել է հանդիպումը, սակայն մարզական քննարկումները դրանից այնքան էլ չեն տուժել. ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ դժգոհությունների, քննադատությունների, մեկնաբանությունների, վիճակագրական տվյալներին արված հղումների պակաս չկա: «Ռեալի» ֆուտբոլիստները, որոնք խաղային առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, դժգոհում են մրցավարությունից, տեսակրկնությունների համակարգից (VAR), նշում են, որ մրցավարը պետք է 2 11-մետրանոց նշանակեր, նրանց երկրպագուներն էլ համացանցում խոսում են այն մասին, որ գլխավոր մրցավար Էրնանդես Էրնանդեսը բարսելոնամետ է: «Բարսայի» խաղացողներն էլ իրենց հերթին պնդում են, որ խաղի ընթացքում 11-մետրանոցների առիթ չի եղել:

Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա 2 թիմերն էլ պահեր ունեցան: «Ռեալն» ավելի շատ հարվածներ կատարեց ու ավելի շատ անկյունայիններ իրացրեց: Մյուս կողմից տանտերերը գոլային 2 իրական պահ կորցրեցին: 2002թ. սկսած սա առաջին Կլասիկոն էր, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար այս պաշտոնում «Կամպ Նոուում» անցկացրած 5-րդ անընդմեջ խաղն էր առանց պարտության:

Այս խաղից հետո 2 թիմերն էլ 17 տուրերից հետո ունեն հավասար՝ 36-ական, միավոր: Կատալոնցիներն առաջինն են լրացուցիչ ցուցանիշներով, իսկ «Ռեալը» 2-րդն է: Նրանք 5 միավորով գերազանցում են 3-րդ տեղում ընթացող «Սեւիլիայից»: Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում այս թիմերի մյուս հանդիպումը նախատեսված է 2020թ. մարտին՝ 26-րդ տուրի շրջանակներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2424 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին