Հովտաշատում հարձակման են ենթարկվել «Կենտրոն» հը լրագրողն ու օպերատորը. Վարդուհի Մելտոնյան

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում 60 մարդ հարձակվել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը։

 Հայաստանի թավշյա հեղափոխության «թավշյա» բարքերը. երբ թիրախում կրկին լրատվամիջոցն է: Այս գրառումից անմիջապես հետո Մելտոնյանը գրել է «Հաղորդում հանցագործության մասին» եւ շարադրել հետեւյալը. «Այսօր՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ, որոնք ավելի շատ ցածրորակ ֆիլմերի երկրորդական պլանի չստացված հերոսակախմբի դերակատարներ են հիշեցնում, իրենց իրավունք են վերապահել 60 հոգով հարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա: Եվ չստացված ֆիլմի ժանրի բոլոր կանոններին համաձայն՝ այդ ամենն ուղղորդվել է իսկակական «հերոսակախմբին» վայել ոչ թավշյա՝ բռնի ուժով, թունդ հահոհոյանքներով համեմված լեքսիկոնով, «քուչի տղուն» վայել գռեհակաբանությամբ և սպառնալիքների հորդառատ տեղատարափով:

 Արդյունքում՝ «հրոսակախմբին»  հաջողվել է իրականացնել ինչ-ինչ շրջանակներից ստացված պատվերը, այն է՝ տարածքից չեզոքացնել իրենց «հերոսություններն» անմահացնող նկարահանող խմբին, իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը: Եվ ամենեևին էլ կարևոր չէ, թե ի՞նչ գնով: Հարգելի՛ քաղաքացիներ՝ սա նոր Հայաստանում արձանագրված հերթական դեպքն է, երբ ինչ-ինչ անձինք, տուրք տալուվ իրենց կամ իրենց պատվիրատուի սեփական ամբիցիաներին, թիրախավորում են լրատվամիջոցին՝ փորձելով ոչ միայն սևացնել նրանց բարի համբավը, այլև կասկածի տակ դնել լրագրողի և լրատվամիջոցի պաշտպանված լինելու՝ օրենսդրությամբ ամրագրված իրավունքը: Ի՞նչ է սա, եթե ոչ ամենաթողություն, կամ ամենաթողության վառ դրսևորում: Հովտաշենցիները, ինչպես հասկացանք, պայծառ երևակայություն ունեն...Նոր Հայաստանում, ինչպես Սիցիլիայում, ինչ կա՞ որ...իրենք էլ, երևի սիցիլիական մաֆիայի «կարկառուն» ներկայացուցիչներ են...

Իսկ ավելի լուրջ, այս ամենն արդեն վաղուց ծիծաղելի չէ...Ամենաթողությամբ վարակված յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի՝ այդ հիվանդությունը կարող է կործանարար լինել ոչ միայն հենց իրենց՝ այդ հիվանդության վիրուսակիրների, այլև հասարակության առողջ հատվածի համար: Հույս ունեմ՝ բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ»:

Տեղի ունեցածին նույն հարթակում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը: Կատարվածի մասին գրել է՝ շա՛տ վատ է: Ըստ Թեւոսյանի, անխտիր բոլոր լրագրողներին կամ լրատվամիջոցներին սիրող մարդիկ կան, թե՝ ոչ, չի կարող ասել: Կա՞ն սիրելու ոչ ենթակա լրագրողներ կամ լրատվամիջոցներ, հարցի պատասխանը յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի: Խնդիրը հենց դա է, որ ինչ-որ լրագրողի կամ լրատվամիջոցի սիրել-չսիրելը  մեզնից յուրաքանչյուրի անձնական, անհատական, բոլորովին ներքին խնդիրն է: Իսկ ոչ անձնական հարթությունում ուղղակի ականջներիս օղ պետք է անենք, որ լրատվություն հաղորդելը ինստիտուցիոնալ պարտավորություն է դա անողի կողմից, և հույժ կարևոր անհրաժեշտություն՝ նորմալ պետության ու հասարակության համար:

 «Կա՞ն այդ դաշտում բարդություններ: Ակնհայտորեն կան: Ու եղե՛լ են: Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ տեսանելի են նաև դրա բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Դրանք շատերը բարդ, բայց ժամանակի հետ շտկելի են: Բայց նույնիսկ մեծ բարդությունների առկայության դեպքում՝ ով ուզում է հետս համաձայն չլինի, պնդում եմ, լրատվություն հաղորդողին մատով կպնել չի՛ կարելի: Սրա գիտակցման արմատավորումը մեր բանականությունում այսօրվա համար չէ՛ ընդամենը: Դրա նպատակները հեռահար են, միտված վաղվա օրվա նոր մշակույթին, որի սկիզբը հիմա պետք է դնենք: Չե՞ք սիրում լրագրողին՝ մի՛ սիրեք, բայց մի համարձակվեք խանգարել նրան. նա իր գործը սիրվելու համա՛ր չի անում»,-գրել է Թեւոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4320 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս