Հագուստն անցանկալի նվերների առաջատարն է. չգոհացնող նվերների համար տարեկան ծախսվում է 15 միլիարդ դոլար

Ամանորյա նվերը բացելու պահը շատերի համար հրաշքի սպասման պես է՝ թաքուն հույս, որ ցանկությունդ գուշակած են լինելու, և այն, ինչ կգտնես տոնածառի տակ, նվազագույնը ստիպելու է քեզ ժպտալ: Բայց, www.finder.com կայքի հարցումների համաձայն՝ դա առավել հաճախ լինում է հիասթափության պահ: Հարցված ավելի քան 150 մլն ամերիկացիների 61 տոկոսը նշել է, որ ստացած նվերն անցանկալի, իր համար անպետք իր է եղել: Հետազոտության հեղինակները նշում են, որ այս ցուցանիշը պետք է հաշվի առնել, քանի որ անցանկալի նվերների համար տարեկան ծախսվում է ավելի քան 15 միլիարդ դոլար:

Եթե դեռ նվեր չեք գնել, ապա նկատի ունեցեք, որ չհիասթափեցնելու համար ցանկալի է հաշվի առնել անցանկալի նվերների տխուր վիճակագրությունը՝ առաջին հերթին խուսափելով գնել հագուստ և աքսեսուարներ, քանի որ դրանցից դժգոհ է ստացողների 43-ը տոկոսը: Անցանկալի նվերների երկրորդ տեղում են տան համար պիտույքները. ստացողների 20 տոկոսը չի հավանել դրանք: Կոսմետիկան անպիտան է եղել 12 տոկոսի համար, գրքերը՝ 8, սարքավորումները՝ 5, երաժշտական կրիչները՝ 4, ուտելիք-ըմպելիքը՝ 4: Նվեր ստացողների 3 տոկոսն էլ այլ՝ տարբեր իրերից են դժգոհել:

Ովքե՞ր են տալիս ամենավատ նվերները 

Առաջին տեղում ընկերներն են՝ 23 տոկոսը լավ չի պատկերացնում՝ ինչ կարելի է նվիրել ընկերոջը: Երկրորդը սկեսուր-զոքանչներն են. հարցվածների 14 տոկոսը նշել է, որ ամենավատ նվերներն ստացել է նրանցից: Բայց հարազատ ծնողներն էլ ոչ միշտ են ճիշտ գուշակում՝ իրենց սիրելի զավակներն ինչ են ակնկալում. նրանց նվերները վատագույնն է համարել երեխաների 10 տոկոսը:

Որքան էլ զարմանալի է, տղամարդիկ առավել հաճախ են ճիշտ գուշակում` ինչ նվիրել. նրանց նվերներն ամենավատն են ճանաչվել ստացողների 46 տոկոսի կողմից: Փաստորեն, ամենավատ նվերն ընտրելու հարցում կանայք առաջատար են՝ թեպետև փոքր տարբերությամբ:

Տարիքային սանդղակով՝ իրենց նվերներից ամենադժգոհն են և միեւնույն ժամանակ ամենաշատն են անպետք նվերներ պատրաստում 35-45 տարեկանները (44 տոկոս): Նրանց հաջորդում են 45-65 տարեկանները (31 տոկոս) և 20-35 տարեկանները (26 տոկոս):

Ի՞նչ են արվում անցանկալի նվերները 

Իրենց նվերներից հիասթափվածների 31 տոկոսը դրանք ինչ-որ տեղ դնում-պահում է, նույնքան մարդ էլ դրանք նվիրում է ուրիշների, 20 տոկոսը փոխանակում է, 7 տոկոսը՝ վաճառում, 4 տոկոսը՝ վերադարձնում նվիրողին, նույնքան մարդ էլ՝ շպրտում:

Ի սրտե նվեր պատրաստելիս հարկ է հաշվի առնել ոչ թե սեփական նախասիրությունները, այլ՝ նրա, ով պիտի բացի ձեր նվիրած տուփը: Թերևս, միայն այդ դեպքում կարելի է տեսնել ուրախությունից փայլող աչքեր, և վստահ լինել, որ պարգևել եք մի փշուր հրաշք:

 

Կարմեն Մարտիրոսյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1907 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ