Երևան
12 °C
16-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից սպառնալիքներ է ստացել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արա Սուքիասյանը՝ հայտնելով, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնում այդ առիթով այսօր բացատրություն է տվել:
Հիշեցնենք, որ 16-ամյա աղջիկը իր վարձակալած բնակարանում սպանվել է հունվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ աղջիկը մահացել է խեղդամահ արվելու հետեւանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության կասկածանքով հաջորդ օրը ձերբակալվել է ՊՆ պայմանագրային ծառայող Ռաֆայել Սուքիասյանը, ում մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը: Նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Այսօր նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով), եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Մեղադրյալի հոր՝ Արա Սուքիասյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարո՛ն Սուքիասյան, ի՞նչ բովանդակությամբ է եղել սպառնալից հաղորդագրությունը, ե՞րբ եք այն ստացել:
- Քանի որ վերջերս ես անընդհատ լրատվամիջոցների հետ հաղորդակցվում եմ ու հայտարարում, որ որդուս գործը սարքած է, ինձ այսօր ինչ-որ ֆեյք օգտատեր ֆեյսբուքով հաղորդագրություն է գրել, թե «ձեր աղջկան հեռու պահեք էս գործից, նրան փնտրում է էդ սպանված աղջկա ընկերը»: Ես էդ հաղորդագրությունը նկարեցի, ցույց տվեցի ոստիկաններին: Գյումրիում նրանք շատ օպերատիվ արձագանքեցին, նույնիսկ երկու բրիգադ եկավ, տեղեկանք կազմեց, բայց քանի որ աղջիկս Երեւանում է ապրում ու աշխատում, դա Գյումրու ոստիկանների իրավասության տակ չէ, խորհուրդ տվեցին դիմել Երեւանի բաժին, եւ քանի որ որդուս տեսակցության հույսով գալիս-գնում էինք Երեւան, ներկայացանք նաեւ Կենտրոնի բաժին եւ հայտնեցինք, որ նման բովանդակությամբ հաղորդագրություն ենք ստացել, որը ընկալում ենք որպես սպառնալիք: Ոնց որ ակնարկեն՝ տղուդ կորցրիր, զգույշ եղի՝ աղջկադ էլ չկորցնես:
- Ձեր որդուն հանդիպել ի վերջո ստացվե՞ց:
- Տեսա, որ եկավ, մտավ քննիչի մոտ, կարճ խոսեցի հետը. նա նա չէր, լրիվ ուրիշ մարդու պես էր, վախեցած: Այդ հանդիպումով ես համոզվեցի, որ որդիս այդ իրավիճակի մեջ իրեն շատ անպաշտպան էր զգում: Իմ տպավորությամբ՝ զգում էր ուրիշի փոխարեն պատասխան տվողի կարգավիճակում: Ես հարցրի՝ դո՞ւ ես, ասաց՝ չէ: Էդ էր ինձ պետք: Հիմա նրան հանրային պաշտպան է տրամադրվել, գուցե ինչ-որ տեղ հույս ներշնչի, ենթադրում եմ՝ որդիս նրա միջոցով կհաստատի, որ Ոստիկանությունում ճնշում է եղել, դժվար թե հերքի: Ես զգացի, որ էդ ինքնախոստովանանքը շատ բիրտ ձեւով է եղել, բայց դե, երեւի չի կարողանում պնդել, չգիտեմ:
- Ձեր որդուն մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սպանության համար, եւ տվյալ դեպքում նախաքննական մարմինը նրա մոտ հայտնաբերել է սպանված աղջկա պլանշետը: Այս առիթով ի՞նչ կասեք:
- Ես ենթադրում եմ, որ այդ պլանշետը նրա մոտ դրվել է, Ոստիկանությունը սարքել է, քննիչն էլ աշխատում է եղած փաստերի հետ: Ես որ իրեն հարցնում եմ՝ հիմա դուք համոզվա՞ծ եք թե՞ չէ, ասում է՝ դա դատարանը կորոշի: Նա շատ կիրթ, կոռեկտ է, շատ բան չի ասում, մնում է իր շրջանակների մեջ, գուցե դա պրոֆեսիոնալիզմն է, ինչը չեմ կարող ասել ոստիկանների մասին. ես գնացի, իմ աղջկա անվտանգության համար նման հայտարարություն արեցի, դիմում գրեցի, ասացին, որ այդ դիմումս պիտի աստիճանաբար ուղարկվի, ինձ հետո նամակով կպատասխանեն, դա էլ, իմ ընկալմամբ, մոտ յոթ օր կտեւի: Դուք պատկերացնո՞ւմ եք մեր լարված վիճակը. ոչ մի երաշխիք չտվեցին բացի նրանից, որ հարգալից ընդունեցին, ես տպավորություն էլ չստացա, թե նրանք էդ ֆեյք գրողին կգտնեն:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ շահագրգռվածություն պիտի ունենար Ոստիկանությունը Ձեր որդու նկատմամբ «գործ սարքելու» համար:
- Որ ինձ գրել էին, թե էդ աղջկա ընկերը փնտրում է աղջկաս, ես հարցնում եմ՝ ո՞վ է, շա՞տ վախենալու մարդ է, ասում են՝ բա իհարկե, ինքը թափով մարդու տղա է, այսինքն՝ ես հասկանում եմ, որ էդ նույն մարդու միջոցով է էդ բնակարանը վարձվել, ես հեչ բան չիդեմ, զոռ եմ տալիս երեւակայությանս: Աղջիկս էլ հիմա կաշկանդված է, չգիտի, թե իր աշխատանքի գնալ-գալը ինչպես են կազմակերպելու: Բացի այդ, ես նաեւ ֆեյսբուքյան օգտատերերից երկուսի մոտ ակնարկներ եմ նկատել, որոնք իրականությանը մոտ էին. մեկը գրել էր, որ էդ տանը էլի մարդիկ են ապրում, երկու տղամարդ, մեկն էլ գրել էր, թե հնարավոր է՝ էդ աղջիկը հարուստ ու ազդեցիկ հովանավորյալ ունենա: Բայց դե, ֆեյսբուքում պարապ մարդիկ շատ են, գուցե ուղղակի էդպես գրել են: Ես հիմա շատ սարսափած վիճակում եմ, կուզեմ էդ աղջկա եղբորը տեսնել, ասել, որ իմ տղան չէ:
- Դուք կամ Ձեր որդին սպանվածին կամ նրա ընկերոջը չե՞ք ճանաչել, երբեւէ չե՞ք առնչվել նրանց հետ:
- Բացարձակ, ոչ ես, ոչ տղաս այդ աղջկան եւ նրա եղբորը չենք ճանաչել: Ես հմի էնպես բաներ կը կասկածեմ որ, գտնիմ հնդկական ֆիլմի սցենարների ոճի պես: Ես հեչ չեմ բացառում, որ էդ աղջկա հովանավորյալը ազդեցիկ մեկն է՝ կամ փողով, կամ պաշտոնով: Բայց որ հարեւանները խուսափում էին մամուլով երեւալ, առնչվել, նշանակում է, որ շատ կասկածելի ու վտանգավոր բնակիչներ ունի էդ տունը:
- Պարոն Սուքիասյան, քանի որ պնդում եք, որ Ձեր որդու նկատմամբ ճնշում է գործադրվել, Մարդու իրավունքների պաշտպանին դիմել ե՞ք:
- Ես արդեն անձամբ Արման Թաթոյանին եմ գրել՝ հայտնելով, որ չեմ հավատում կատարվածին, եւ այդ համակարգի մեջ որդուս մենակ ու անպաշտպան եմ տեսնում:
«Հայկական ժամանակ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ տուժող կողմի հետ, ինչը, սակայն, չհաջողվեց:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավստրիան ցանկանում է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
Ռուբինյանը հաստատել է ԱԺ շենքում և տարածքում գործող անվտանգության կանոնները
ԳՇ պետը N զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ
ՔՊ-ն վարչության նիստում կընտրի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին․ ովքեր են թեկնածուները
Օտարերկրացին մոպեդով բախվել է «BYD»-ին, ապա «MAN» մակնիշի ավտոբուսին․ կա վիրավոր
Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է
ՇՎՏՄ-OCPB համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց կսկսվի․ քննարկվել է թաիլանդական կողմի այցը ՀՀ
Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»
Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է
Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Ջանես Նազարյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար
Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Տեղի է ունեցել ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության նախագծի հանրային լսումը
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր են քննարկել
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
1961 թվականից ի վեր պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից․ Ազիզյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին
Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին
Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան
Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին
Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ
Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն
Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT