Իրանի ու ԱՄՆ-ի միջև այս ամենը կշարունակվի. սպասվում են կետային գործողություններ և սանկցիաներ, սանկցիաներ...  

Իրանա-ամերիկյան հարաբերություններն այսուհետ կլինեն մինչեւ Ղասեմ Սոլեյմանիի սպանություն ու ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծում եւ դրանից հետո. այսօր հրավիրված քննարկման ժամանակ նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Նրա խոսքով՝ Սոլեյմանին սիրված կերպար էր Իրանում, եւ դա համարժեք էր որեւէ երկրի ՊՆ-ի կամ վարչապետի սպանության:

Իրանի պատասխանը համարժեք էր, սակայն՝ ոչ վերջնական: «ԱՄՆ-ն հաստատում է, որ չունի մարդկային զոհեր, իսկ իսլամական աշխարհայացքը պահանջում է փոխհատուցում արյան գնով: Եվ պատահական չէ, որ սկսվեց նշվել 80 հոգու սպանության մասին: Սա անպայման կունենա շարունակություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանային համակեցությանը Իրանը հասնելու է՝ բացառելով ամերիկյան ներկայությունը:

ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ մեր երկրում հարկ է առաջին հերթին մտածել տարբեր երկրներում առկա հայկական համայնքների մասին: Երկրորդ խնդիրը տեղեկատվական դաշտի ամբողջական դիմադրողականության բարձրացումն է. հաճախ մեզ հետ կապ չունեցող խնդիրներն օգտագործվում են՝ մեր երկրին հարված հասցնելու համար: Երրորդը, ըստ նրա, սահմանների խնդիրն է՝ առաջնագծի անվտանգության պահպանումը եւ փախստականների մուտքի կառավարումը՝ թույլ չտալու համար տարատեսակ ուժերի ներթափանցումը:

«Չորրորդը եւ ամենակարեւորը՝ նախադեպային երեւույթները, որ ձեւավորվեցին այլ երկու երկրների դեպքում, չօգտագործվեն մեր պարագայում: Մենք ունենք չավարտված պատերազմ եւ (պիտի թույլ չտանք, որ մեր երկրում լինի) այն, ինչ տեղի ունեցավ այլ երկրում՝ ոչ միայն ռազմադաշտ դարձնելով երկիրը, այլեւ՝ զինվորականի սպանությամբ երկիրը ներքաշելով որոշակի գործընթացների մեջ»,- ասաց նա:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ Թրամփը մի հետաքրքիր հատկանիշ ունի. մի բան է ասում, մարդիկ չեն հավատում, հետո՝ նա դա անում է: Հասարակ ամերիկացիների տեսանկյունից, ըստ դիվանագետի, Թրամփն այս պարագայում ճիշտ վարվեց, եւ իր վերջին հայտարարություններում էլ նա կարծես ասում էր՝ գիտեք, ես երկար եմ այս մասին մտածել:

Դիվանագետը վստահ է, որ ԱՄՆ-ն երկու մեծ ծառայություն մատուցեց Իրանին: Հիշեցնելով, որ մեծ ճշգրտությամբ հարվածող հրթիռների ընկնելուց հետո ռազմաբազայում մեծ վնասներ չեղան՝ նա կասկած հայտնեց առ այն, որ ԱՄՆ-ն հարվածին պատրաստ էր եւ կազմակերպել էր տարհանում: Արդյունքում այս հարվածները նախ առավելագույնս միավորեցին իրանական ուժերը եւ հետո հնարավորություն տվեցին Իրանին՝ անարգել իրագործել իր միջուկային ծրագրերը:

Նավասարդյանը նշեց նաեւ, որ Հայաստանի մեդիադաշտը քարոզչական պատերազմին պատրաստ չէ՝ ակնարկելով, որ հայկական ազգանունով մի կեղծ օգտատիրոջ հեղինակած՝ Սոլեյմանիի սպանության առթիվ վարչապետի անունից ԱՄՆ նախագահին ուղղված շնորհավորական «ուղերձը» ժամեր շարունակ տարածվեց ադրբեջանական և իրանական կայքերում: «Ինչպե՞ս այդ ադրբեջանական ֆեյքերը մենք ամբողջապես կուլ տվեցինք: Ադրբեջանն անթաքույց կերպով կանգնած է Իսրայելի ռազմական համագործակցության ճանապարհին, եւ նրանք արդեն ունեն արտադրանք, ունեն հետախուզական աշխատանք իրենց տարածքից. ինչո՞ւ մենք այդ բոլորը չենք պրոյեկտում եւ հասցնում մեր բարեկամ Իրանի ուժերին»:

Արտյոմ Տոնոյանը եւս հավաստեց, որ օրեր առաջ ստեղծված իրավիճակում մի շարք գործոններ կային, որ Ադրբեջանի հետ քարոզչական պայքարում հայկական կողմին հոյակապ հնարավորություն էին տվել նախահարձակ լինել: Ըստ նրա՝ խոսում ենք միայն Սոլեյմանիի մասին, բայց այդ օրը սպանված չորս հրամանատարներից մեկն ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքից արձակված ԱԹՍ-ները հասել են մինչեւ Իրաք՝ խփված սարքերի հետագծի ուսումնասիրությունը թույլ էր տալիս ասել, որ դրանք արձակվել են Ադրբեջանից, եւ այդ փաստը մենք կարող էինք օգտագործել, մինչդեռ թույլ տվեցինք, որ ֆեյք տեղեկատվությունը աշխատի մեր դեմ:

Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ Իրան-ԱՄՆ մեծ առճակատում չի սպասվում. «Կարող են լինել կետային գործողություններ, կարող է տեղի ունենալ տեռորիստական մթնոլորտ՝ սպանություններ եւ այլն, բայց ինչ վերաբերում է Թրամփի՝ մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում հայտարարությանը, ապա ինքն է արդեն ջինը շշից բաց թողել»: Այս ամենը, սակայն, նրա կարծիքով, գնում է ոչ թե դեպի պատերազմներ դրդելու կողմը, այլ՝ սանկցիաներ, սանկցիաներ, սանկցիաներ...

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժը հունվարի 3-ի գիշերը Բաղդադում սպանել է Իրանի ազդեցիկ ու հեղինակավոր զինվորականների: Միջազգային բախման առանցքում է հատկապես նրանցից մեկի՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահը: Սոլեյմանին համարվում էր զինված ուժերի գորշ կարդինալը, ով Մերձավոր Արեւելքում ծառայում էր Իրանի շահերի առաջ մղմանը: Արեւմտյան լրատվամիջոցներում հաճախ նրան տրվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սիրիական ներքաղաքական պատերազմին միջամտել համոզողի դերը. միանշանակ է, որ այդ միջամտության արդյունքում է ամբողջովին փոխվել ուժերի դասավորությունը տարածաշրջանում: 62-ամյա բարձրաստիճան զինվորական Սոլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորել է «Հեղափոխության պահապանների կորպուս»-ի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս եւ ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին: Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ դաժան հակահարվածը չի ուշանա, եւ դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով: Եվ Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, Իրանի կողմից երեկ ենթարկվեց հրթիռային հարվածների:

Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2353 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ