Արտակարգ իրավիճակ «Դալմա գարդեն մոլում». մարդիկ տարհանվում են (լուսանկարներ), (թարմացված)

Այս պահին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ է: Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանում են, տարածքում շտապ օգնության մի քանի մեքենաներ են: Անվտանգության աշխատակիցները մարդկանց ուղղորդում էին դեպի դուրս եւ բարձրախոսով հայտարարվում էր, որ ներսում եղած բոլոր մարդիկ շտապ լքեն տարածքը:

Դրսում հավաքվածները խոսում էին, որ երկրոդ հարկում ինչ-որ բան է փլվել, սակայն հայտնի չէ վնասվածներ կան, թե ոչ: «Հայկական ժամանակ»-ի թղթակցին անվտանգության աշխատակիցները ներս չթողեցին: 

ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկատվություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու, մարդիկ էլ խուճապահար փախնում են: Մեր հարցին, թե շտապ օգնության մեքենաներն ինչու են այնտեղ, Զարգարյանը նշեց, որ չի կարող ասել՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կտարածեն հաղորդագրությամբ:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարությունը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը.

«Հարգելի՛ քաղաքացիներ,համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի: Խնդրում ենք հետեւել միայն պաշտոնական հաղորդագրությունների»:

Տպել
16048 դիտում

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել

Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել եւ տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Բնակարան, առանձնատուն, 11 հազար եվրո, 9 մլն դրամ եկամուտ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ունեցվածքը

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. ԱԻՆ

Պետական պարգեւները հանձնվել են Սյունիքի մարզում ձյան սողանքի հետեւանքով մահացած զինծառայողների ծնողներին (լուսանկարներ)

Գնում ենք գիրք նվիրելու. Նիկոլ Փաշինյան (ուղիղ)

ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետումներ տալու կամ ազատելու դեպքեր (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը

Արմեն Թավադյանի կալանավորման ժամկետը երկարաձգվեց եւս երկու ամսով

Անիի ոստիկանները Ձորակապի բնակչի տնից 40 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ԱԱԾ աշխատակիցները կաշառք ստանալիս բռնել եւ բերման են ենթարկել պաշտոնատար անձի (տեսանյութ)

2019-ի տարվա 10 լավագույն մարզիկները կպարգեւատրվեն 5-ական միլիոն դրամով

«Տարեք չոլը բաց թողեք», «եկեք կրակեք». Գյումրիում շներին սպանելու փոխարեն ստերջացնում են

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նշվել է Գիրք նվիրելու օրը, ՔԿՀ գրադարանը համալրվել է նոր գրքերով

Գյուղաջակցության ծրագրերն այս անգամ ներկայացվել են Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարներին եւ ֆերմերներին