Թանդիլյանն առաջարկում է տեղաշարժման խնդիր ունեցող կենսաթոշակառուների ողջ լինելը հաստատել հեռահար տարբերակով

Եթե թոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, ՀՀ-ում գտնվելու եւ ողջ լինելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանը: Նրա պնդմամբ՝ օրենքով սահմանված կարգով պարտավորություն է սահմանված կենսաթոշակառուին ներկայանալ բանկ եւ հաստատել իր ողջ լինելու հանգամանքը ամեն տարի. սա առաջացնում է բազմաթիվ խնդիրներ:

«Մենք հատուկ չէինք սահմանել, թե ինչ նկատի ունենք տեղաշարժման խնդիր ասելով, բայց սրան անդրադարձ է կատարվել կառավարության դիտարկման մեջ եւ սա է եղել պատճառը, որ հիմա մենք կոմպրոմիսային տարբերակ ենք առաջարկել՝ «տեղաշարժման խնդիր ունեցող» եզրույթը փոխարինել «հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով»,-ասաց Թանդիլյանը: Այս պարագայում՝ հաշմանդամության յուրաքանչյուր խումբ ունեցող թոշակառուն ունենալու է այս հնարավորությունը:

Թանդիլյանի առաջակով՝ հեռահար տարբերակ կարող է լինել միաժամանակյա ֆիքսված հեռախոսակապի եւ տեսաձայնի հեռահար եղանակը: Նրա պնդմամբ՝ սրանով լուծվում է միանգամից երկու հարց՝ այն, որ թոշակառուն ողջ է, եւ, որ գտնվում է ՀՀ-ում:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի կարծիքով՝ ավելի նպատակահարմար է ոչ թե ֆիքսել երկու տարբերակը, այլ ավելի լայն հնարավորություններ տալ բանկին եւ կառավարությանը՝ հավաստիացումը ստանալու: «Ես դա սահմանել եմ զուտ այն պատճառով, որ մեր հարգարժան գործընկերները ասել են, որ պարզելու եղանակը հասկանալի չի»,-պատասխանեց Թանդիլյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով այս դրույթը փոխվեց հետեւյալ տարբերակով՝ «ՀՀ գտնվելու փաստը թոշակառուի ցանկությամբ բանկի կողմից կարող է հաստատվել առանց բանկ ներկայանալու (հեռահար եղանակով)՝ կառավարության կողմից սահմանված կարգով»: Այս առաջարկը նախ ընդունեց նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանը, ապա՝ հանձնաժողովը:

Դիտարկումներ հնչեցին նաեւ, որ ճիշտ չէ «տեղաշարժվելու խնդիր ունեցող մարդկանց» եզրույթը փոփոխել «հաշմանդամություն ունեցող մարդկանց» եզրույթով: Նրանց պնդմամբ՝ հնարավոր է, որ ինչ-որ գյուղում չկա բանկի տվյալ մասնաճյուղը, եւ թոշակառուի համար հավելյալ դժվարություն ու դրամական կորուստ է գնալ մոտակա բանկ՝ ապացուցելու ողջությունը եւ ՀՀ-ում գտնվելը: Թանդիլյանը նույնպես կողմ է այս առաջարկին, սակայն մտավախություն ունի, որ ԱԺ իր մյուս գործընկերները կպանահջեն հստակեցում՝ որն է տեղաշարժվելու խնդիրը տվյալ մարդու համար:

Նախագիծը ընդունվեց, որից հետո Նարեկ Զեյնալյանը Մանե Թանդիլյանին հորդորեց մինչեւ ԱԺ քառօրյա նիստը իմանալ նաեւ բանկերի կարծիքը նախագծի վերաբերյալ:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2461 դիտում

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի