Դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են արձանագրվել

11/01/2020 schedule16:50

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված բողոքն այն մասին, որ դպրոցում չի ապահովվում ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ջերմաստիճանը, ԱԱՏՄ-ի կողմից հունվարի 10-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան 24 հասցեում գործող « «Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում զննում է իրականացվել։
Մասնակի զննման արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ։

Դպրոցի 8 մասնաշենքերում տեղակայված աշխարհագրության կաբինետում, 3 դասասենյակում և ռեկրեացիաներում (միջանցք) ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հետևյալ պատկերը. N6/1 և N8/3 դասասենյակներում՝ 16°C, N7/2 դասասենյակում՝ 20°C, աշխարհագրության կաբինետում՝ 18, ռեկրեացիաներում՝ 14°C։

Բացի ջերմաստիճանի առումով առկա խնդիրներից՝ խախտումներ են արձանագրվել նաեւ սանհանգույցների մասով։ Զննման արդյունքում պարզվել է, որ 8 մասնաշենքի յուրաքանչյուր հարկում առկա է մեկ սանհանգույց՝ միայն տղաների կամ աղջիկների համար՝ 4 խցիկով, իսկ առկա սանհանգույցի 4 խցիկից գործում է միայն 2-ը. մյուսները կողպված են և չեն շահագործվում։ Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջն է յուրաքանչյուր հարկում ունենալ մեկական սանհանգույց աղջիկների և տղաների համար։

Սանհանգույցների նախասրահներում առկա է 4-ական լվացարան, որից մի մասն անսարք է և չի գործում։
Զննման պահին զուգարանի սենքերը և սարքավորումները գտնվել են ոչ պատշաճ սանիտարական վիճակում, ապահովված չեն եղել հեղուկ օճառով ու զուգարանի թղթով, սանհանգույցի սենքերը չեն ունեցել ամբողջական մակերեսներ՝ ծեփոնաթափված և խոնավացած են։

Մաքրման համար նախատեսված պարագաները գտնվել են նախասրահում՝ բաց վիճակում և առանց մակնշման, բացակայել է կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղը։

Անձնակազմի համար առկա է 2 սանհանգույց՝ 2-ական խցիկով, որոնցից մեկական խցիկ չի գործում, չի եղել ջրհոսքի հարմարանք (трап)։
«Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում զննումները շարունակվելու են մինչև հունվարի 17-ը։

Հավելենք, որ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 8-ին և հունվարի 9-ին Երևան քաղաքում և ՀՀ Կոտայքի մարզում գործող 141 հանրակրթական դպրոցից 4-ի դասասենյակներում արձանագրվել է 14-16 °C, իսկ 23 դպրոցի ռեկրեացիաներում՝ 5-16°C։

Հանրապետության մարզերի դպրոցներում սահմանված ջերմաստիճանի պահպանման ամփոփ պատկերը դիտարկվում է։

Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։

Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի_դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։

Արգելվում է դպրոցների ջեռուցումը վառարաններով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4689 դիտում

Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել

Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը

Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել

Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում

Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու

Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը

Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել

Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան, բարձր գնահատել կապերը խորացնելու՝ Բենուա Պայանի ջանքերը

Կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը. ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը. ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ ազգային զեկույցը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը

Մահացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 30 հարց է ընդգրկված

Քոչարյանը՝ գործակալ. ինչո՞ւ չի դիմում դատարան. Վահագն Ալեքսանյանը ձայնագրություն է վերահրապարակել

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

«Եվրատեսիլ 2025»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Բազել. երբ տեղի կունենան Պարգի առաջին բեմական փորձը

Ընդդիմության քաղաքական սնանկության մասին. խոսել վարչապետի հրաժարականի մասին և խոստովանել՝ հիմքեր չկան. Չախոյան

Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Բրիգիտտե Հաասին

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 5-ին

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ նաև կարկուտ

Ամփոփվել են 2024-ի ընթացքում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները

Սիմոնյանը հայտնել է՝ սպասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմքերն առկա չեն․ Սեյրան Օհանյան

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է

Ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված արարողություն և պարգևատրում ՊՆ-ում. լուսանկարներ

Երևանում «Մերսեդես»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած