Խմբով Էջմիածնից գնում ենք Նաիրի Բ/Կ՝ համոզվելու համար, որ Մանվել Գրիգորյանն այնտեղ է. Ջ. Աբրահամյան

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ ինքն ու էլի մի քանի անձինք, փոքր խմբով, Էջմիածնից գնում են Երեւան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն՝ համոզվելու համար, որ Մանվել Գրիգորյանն իսկապես այնտեղ է եւ իսկապես՝ վատ վիճակում: 

Ջիվան Աբրահամյանը նշեց, որ եթե նա իսկապես նման խնդիրներ ունի, ուրեմն իրեն հիվանդանոցից պիտի դուրս չգրեն։ «Եթե դուրս չգրեն, ու իսկապես առողջական այդքան լուրջ խնդիրներ ունի, ուրեմն պետք չի ոչ մի քայլ ձեռնարկել։ Իսկ եթե պարզվի, որ Գրիգորյանը պետք է դուրս գրվի հիվանդանոցից, ապա դա բացարձակապես ընդունելի չէ։ Եթե կպահեն հիվանդանոցում, դա՝ ուրիշ»,- նշել է ակտիվիստը:

Նա նաեւ ասել է, որ իրենց նպատակն է Մանվել Գրիգորյանին տեսնել լիարժեք ապաքինված, որպեսզի նա օրենքի առաջ պատասխան տա օրենքի ողջ խստությամբ: 

Ջիվան Աբրահամյանի փոխանցմամբ՝ ինքը խոսել է «Նաիրի» Բ/Կ-ի փոխտնօրենի հետ ու ճշտել, որ Մանվել Գրիգորյանն այս պահին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, վիճակը ծանր կայուն է, իրենք մեկնում են՝ այդ ամենում համոզվելու համար:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումը վերացվեց երեկ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ դատախազությունը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով:

Նիստի ընթացքում Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված ի հայտ է եկել բարդացում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Դատախազը միջնորդեց վերանայել Գրիգորյանի խափանման միջոցը՝ ընտրելով այնպիսի խափանման միջոց, որը կապահովվի Գրիգորյանի պատշաճ վարքագիծը ՀՀ-ի սահմաններում: Միջնորդությանը միացել էր պաշտպանական կողմը:

Մանվել Գրիգորյանը 3 օր առաջ տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6846 դիտում

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր