Երևան
12 °C
Հայաստանում դեռեւս կան կտավաքարից կամ, այսպես ասած, ասբեստից պատրաստված շատ շինություններ, կտուրներ, որոնք վնասակար են թե՛ շրջակա միջավայրի, թե՛ բնակչության առողջության համար: Մեր երկրում դրանց արտադրությունը, ներմուծումն ու արտահանումը թեեւ օրենքով արգելվում է, սակայն առայժմ պահպանվում է Սովետական Միությունից մնացած «ժառանգությունը»:
Ասբեստը թելանման բյուրեղ է, որը հաճախ կիրառվում է շինարարության մեջ մեկուսացման նպատակով՝ որպես հրակայուն նյութ:
Ասբեստի կիրառության վտանգն առողջության համար մեծ է, այն կարող է ընդհուպ քաղցկեղ առաջացնել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի, հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը: «Ասբեստի փոշին շնչառական ուղիներով ներթափանցում է մարդու օրգանիզմի շնչառական համակարգ եւ առաջացնում է թոքի քաղցկեղ»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ հիմնական շեշտը դրվում է թոքի քաղցկեղի վրա, սակայն այն կարող է նաեւ առաջացնել շնչառական համակարգի այլ խնդիրներ եւ շնչափողի քաղցկեղ:
Ըստ բաժնի պետի՝ դրա վտանգավորությունն ապացուցվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Լուրջ գիտահետազոտական աշխատանք իրականացնելուց հետո ԱՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ամբողջ աշխարհին կոչ անելով շինարարության ընթացքում արգելել դրա կիրառությունը:
Մեր հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց, որ այսօր չկան հստակ տվյալներ, թե Հայաստանում թոքերի քաղցկեղի քանի տոկոսի պատճառն է ասբեստը: Ընդհանրապես այդ հիվանդության պատճառները շատ բազմազան են: Սկսած ոչ առողջ ապրելակերպից՝ ծխելուց, շրջակա միջավայրի աղտոտվածությունից, մինչեւ գենետիկական: Շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառների մեջ է մտնում նաեւ ասբեստի փոշին:
Այն հարցին, թե ինչքա՞ն է մեծանում վտանգը, երբ առկա է ծխախոտի եւ ասբեստի համատեղ ազդեցություն, այսինքն՝ երբ մարդը ծխում է, նաեւ շնչում ասբեստի փոշին, Գրիգորյանը պատասխանեց. «Այն ոլորտում, որտեղ դրա պարունակությունը շատ է, բնականաբար, վտանգը մեծանում է, բայց հաշվի առնելով, որ ՀՀ-ում ներկա պահին արտադրություն չկա, եւ նման ոլորտ չկա, որտեղ ասբեստը շատ է, հետեւաբար մենք այդ խնդիրը կարծում եմ՝ չունենք»:
Դեռեւս 2018 թվականին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով շենքերի տանիքներին կատարված կառուցապատումներին, նշել էր, թե բողոքում ենք, որ մեր հանրապետությունում քաղցկեղի տոկոսը, այլ վտանգավոր հիվանդությունները շատ են, բայց քաղաքի 43 տոկոսը ասբոշիֆերի տակ է:
Գլխավոր ճարտարապետը նշել էր, որ քաղաքապետարանը երբեւէ այնքան բյուջե չի ունենա, որ փոփոխվեն տանիքները: Առաջարկել էր նոր բիզնես պլան, ըստ որի՝ հինգերորդ ճակատները՝ առանձին կառուցված անհասկանալի մանսարդները, միավորվեն, դառնան մեկ ճարտարապետական էլեմենտ:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան՝ նշեցին, որ այսօր չունեն հստակ որեւէ թիվ կամ տոկոս, թե մայրաքաղաքում շենքերի կտուրների եւ շինությունների քանի տոկոսի մեջ է օգտագործված ասբեստ, որովհետեւ նման հետազոտություն չի արվել: Պատճառն այն է, որ շատ տանիքներ ընթացքում փոխվում են, իրավիճակը շարունակ փոփոխվում է, եւ հստակ թվերից խոսել հնարավոր չէ:
Այն հարցին, թե ինչու չի կիրառվում Մեսչյանի առաջարկած բիզնես պլանը, նշեցին, որ այն իրականացնելու համար անհրաժեշտ է մայրաքաղաքի տվյալ շենքի բնակիչների 100 տոկոսի թույլտվությունը, ինչն իրատեսական չէ: Այդ պատճառով այժմ այդ առաջարկն իրականացնելու համար ցանկանում են օրենսդրական փոփոխություններ մտցնել: Առաջարկը դեռեւս շրջանառության մեջ չի դրվել, սակայն քննարկումների փուլում է:
Քննարկումներից հետո, երբ լինի օրենսդրական փոփոխություններ, կմշակվեն չափորոշիչներ, ու գործընթացը կիրականացվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿատարվածը չտեղավորվեց քաղաքացիական ակտիվիզմի տակ, Չախոյանը նախօրեին տեղափոխել էր քուչի տղայական դաշտ. Սաֆարյան
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսին ևս մարզերում ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
«Կրթվելը նորաձև Է». հայտնի են մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը
Գյուղերից մեկում թոնրատուն է այրվել
Ժնևում տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան
Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի
Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ
Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած
Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը
Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան
Վարչապետը լրջության մեծ դոզա է ներմուծել հանրային խորհրդի գործունեության մեջ. Խզմալյան. տեսանյութ
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին
Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները
Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին
Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ
Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան
Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան
ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել
ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ
«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել
Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում
Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան
Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան
Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել
Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում
Իսրայելի անտառային հրդեհները որակվել են ամենախոշորը երկրի պատմության մեջ. այն հասնում է ռազմական օբյեկտներին
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT