Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է անում՝ բողոքելով հէկերի կառուցման դեմ. նա գնում է բանակցությունների

Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը երեկ կեսօրից հացադուլ է անում իր տան բակին կից փոքր հէկերի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով:

Նա հայտարարություն էր տարածել հացադուլի դիմելուց մեկ օր առաջ՝ նշելով, որ եթե հէկերի շինարարությունը չկասեցվի 24 ժամվա ընթացքում, իսկ շինտեխնիկան տարածքից դուրս չբերվի 48 ժամվա ընթացքում, ինքը կսկսի հացադուլ: Քանանյանը նշել էր. «Քարվաճառի շրջանի վարչակազմին եմ հանձնել պահանջագիր՝ Քարվաճառի շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու, շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնելու, արցախյան հէկաշինության բնապահպանական եւ ֆինանսական բնույթի հանցագործությունները քննելիք լայն ներկայացուցչականությամբ թափանցիկ հանձնաժողով ստեղծելու եւ այլնի վերաբերյալ»:

Այսօր Քանանյանը նշել է, որ երեկ երեկոյան հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ Արցախի կառավարության առաջարկով ժամանակավորապես դադարեցվել են Տրտուի (Թարթառի) վերին հոսանքի ավազանում ընթացող մի շարք հէկերի կառուցման աշխատանքները։ «Լիովին վստահելով Արցախի պետնախարարին՝ ես դույզն իսկ վստահություն չեմ տածում հէկերը կառուցող քրեական օլիգարխիայի հանդեպ, ուստի այսօր ջանալու եմ հավաստիանալ, որ աշխատանքներն, իրոք, դադարեցված են, իսկ շինտեխնիկան հեռացված է շինհրապարակներից։ Այնուհետեւ, առանց հացադուլից դուրս գալու, ես մեկնելու եմ Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ գործող եւ կառուցվող հէկերի շինարարության բնապահպանական եւ ֆինանսական հանգամանքներն ստուգելիք հատուկ հանձնաժողովի ձեւավորման սկզբունքների եւ լիազորությունների հարցը քննարկելու համար։ Եթե բանակցությունները պսակվեն հաջողությամբ, ապա նոր հնարավորություն կունենամ քննարկել հացադուլից դուրս գալու որոշումը»,- հայտարարել է նա։

Քաղաքագետը հավաստել է, որ հանձնաժողովի ստուգման աշխատանքներից ու պատշաճ մասնագիտական եզրակացության հրապարակումից առաջ որեւէ՝ ամենափոքր իսկ չափով շինարարության վերսկսման դեպքում կրկին դիմելու է հացադուլի եւ հանդես է գալու համընդհանուր դիմադրության կոչով։ «Քրեական օլիգարխիան պետք է քաջ գիտակցի, որ նրանք «քցելու» ոչ մի «շանս» չունեն»,- նշել է նա։

Քանանյանը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին, այդ թվում՝ Քարվաճառի դպրոցի ավագ դասարանների աշակերտներին, որ միացել էին ապօրինի հէկաշինության դեմ իր պահանջին: «Բոլորիդ խնդրում եմ առայժմ չդիմել դասադուլի՝ պայքարի այս արտահերթ միջոցը վերապահելով իսկապես ճգնաժամային պահերի»,- գրել է նա։

«Շնորհակալություն հարգարժան Քանանյանին հարցը բարձրաձայնելու համար»,- նշել է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը:

Արցախի ԱԳ նախարար, առաջիկա ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտնել է Ալեքսանդր Քանանյանի հետ իր հանդիպման ու մինչեւ ուշ գիշեր նրա հետ թե՛ առողջական վիճակի եւ թե՛ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հետ կապված հարցեր քննարկելու մասին։ «Ուրախ եմ արդեն իսկ սկսված բանակցությունների համար եւ հուսով եմ, որ դրանք հաջող ավարտ կունենան։ Կուզեի նշել նաեւ, որ Քանանյանը տեղեկացված է առաջիկա ընտրություններից հետո նոր կառավարության համար բնապահպանական հարցերի առաջնահերթության եւ հէկերի ու բնական պաշարների օգտագործման հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների արմատավորման մասին»,- գրել է նա։

Ալեքսանդր Քանանյանի պահանջին միանալու մասին է հայտարարել հաղորդավար, երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Սիրելի ընկերներ, ես 2004-2006 թ. ծառայել եմ Քարվաճառում: Այնտեղ գրեթե չկար բնակչություն, բայց կար երազանք այն բնակեցնելու, քանի որ նույնիսկ առանց մարդկանց էլ՝ այնտեղ կար ԿՅԱՆՔ՝ գիտեք ինչո՞ւ: Որովհետեւ կար Թարթառ (Տրտու) անունով ԳԵՏ: Սա այն գետն էր, որի շնորհիվ զինվորները, այն ժամանակ դեռ չունենալով կոմունալ պայմաններ, միեւնույնն է, լողացած էին, մաքուր, կոկիկ ու թրաշված: Սա այն գետն էր, որի ափին նստում էին իրենց զինվորներին տեսակցության եկած ծնողները: Սա այն գետն էր, որը ձնհալից հետո վարարել գիտեր... Ու, հա, Քարվաճառը բնակեցնելու երազանքի մասին: Սա այն գետն էր, որը պիտի ջրեր Քարվաճառի նոր աճող կյանքը... Բայց 3 ամիս առաջ գնացի Քարվաճառ՝ ԳԵՏԸ ՉԿԱՐ... Ալեքսանդր Քանանյան, միանում եմ Ձեր պահանջին! Հէկերը մեզ զրկում են մեր բնության ԵՐԱԿՆԵՐԻՑ!!! Ընկերներ, խնդրում եմ ՄԻԱՆԱԼ եւ ՏԱՐԱԾԵԼ!!!»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6017 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում