Երևան
12 °C
Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄՀ) Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 24-ին տեղի ունեցավ ամենամյա մրցանակաբաշխություն: Արդեն վեցերորդ տարին է, ինչ անցկացվում է մրցանակաբաշխությունը, եւ սիմվոլիկ գումարով ու պատվոգրերով են պարգեւատրվում ոչ միայն միայն գրողները, այլեւ բանակում ծառայող, իրավական եւ այլ ոլորտներում բանակին ծառայություններ մատուցող մարդիկ: Գրողների միությունում նման մրցանակաբաշխությունները հաճախ կուլիսային խռովությունների ալիք են բարձրացնում, սակայն այս անգամ կարծես թե համընդհանուր դրական տրամադրվածություն էր տիրում:
Մրցանակաբաշխությունը ՀԳՄՀ-ն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Մինչեւ մրցանակաբաշխությանն անցնելը, գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց հյուրերին՝ առանձնակի պատվելով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին:

«Տարեցտարի մրցանակաբաշխության մասնակիցների թիվն ավելանում է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մասնակիցներ են լինում Արցախից, Սփյուռքից»,- շեշտեց Միլիտոնյանը եւ հավելեց, որ որոշիչ հանձնաժողովում ընդգրկված են եղել ճանաչված գրողներ, գրականագետներ, որոնցից են Նորայր Ադալյանը, Սամվել Կոսյանը, Շանթ Մկրտչյանը, Վարդան Դեւրիկյանը, Գրիգոր Ջանիկյանն ու այլոք:
Վազգեն Սարգսյանի անվան մրցանակին արժանացած գրող Սամվել Բեգլարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում անչափ կարեւորեց այն՝ նշելով, որ Վազգեն Սարգսյանի հետ մտերիմ ընկերներ են եղել:
«Վազգեն Սարգսյանի ճանաչել եմ դեռ Ֆիզկուլտինստիտուտից, միասին ծառայել, միասին աշխատել ենք, բայց աշխատանքում ամենամոտ լինելն անգամ չէր ազատում պատասխանատվությունից, այդպիսի բան չկար: «Գարուն» ամսագրում արձակի բաժնի խմբագիրն էր, իմ ընկերն է եղել, բայց երբ ստեղծագործություններս տարա այնտեղ, դրանք ենթարկվեցին ամենադաժան խմբագրման: Անցավ ժամանկ, կարդացի ուզգացի, որ ինքը ճիշտ է: Վազգենը սարթ, կոշտ տղամարդ էր, բայց երբ մտերմանում էիր, հասկանում էիր, որ շատ նուրբ հոգի ունի: Չնայած՝ գրականություն սիրող մարդը չի կարող նուրբ հոգի չունենալ: Պարզապես իր երազած երկիրը, այն Հայաստանը, որը վաղն էր գալու եւ 21-րդ դարը մերն էր լինելու, իսկապես մերը պիտի լիներ: Ցավոք սրտի իր հետ ման բան եղավ: Վազգենի վրա չկրակեցին, այլ հայոց միջնաբերդի վրա կրակեցին: Դա համազգային թշնամություն էր, մեր ազգը կործանելու, ծնկի բերելու քայլ էր: Իսկ Վազգենը տեսակ էր, սերմացու հայ էր: Այդ հայի տեսակը մենք արդեն իսկ կորցնում ենք: Եթե այս հեղափոխությունը չլիներ, եթե մենք րոպե առաջ չազատվեինք այդ հոշոտող հրեշներից, մեր ազգն արդեն իսկ կործանման էր գնում»,- իր մտահոգություններով ու հուշերով կիսվեց Սամվել Բեգլարյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե գրողների շրջանում այսօր էլ շարունակվո՞ւմ է նմանատիպ միջոցառումներից, մրցանակաբաշխություններից հետո կուլիսներում բողոքներն ու տարատեսակ խոսակցությունները: Նկատեց, որ մրցանակ չստացողներն անկախ ամեն ինչից միշտ էլ բողոքում են: Սակայն այս անգամվա միջոցառումն իր բնույթով ու ներկաներով ավելի դրական ու հայրենասիրական ոգով էր լի:
«Դժգոհողներ միշտ եղել է ու կլինեն: Պարզապես մի բան կասեմ, ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք գիրք են գրում, բայց որեւէ մրցանակ չեն ակնկալում: Կամ ասում են, ես ի՞նչ գրող եմ, գրողը Հրանտ Մաթեւոսյանն է: Սա եւս սխալ մոտեցում է: Ամբողջ Հայաստանին ասես՝ ով է ամենալավ գրողը, կասեն՝ Հրանտ Մաթեւոսյանը, բայց արի ու տես, շատերը ոչինչ չեն էլ կարդացել, որոշներն էլ կարդում, չեն հասկանում»,- ասաց նա:
Նա պատմեց, որ ապրում է Նոյեմբերյան քաղաքում եւ բնականաբար ամեն օր Գրողների միության շենք մտնողները, Էդուարդ Միլիտոնյանին ամեն օր հանդիպողներն ու բարեւողները նրանից մրցանակ շատ են ակնկալում. «Շատ հավանական է, որ իմ մասին էլ ասեն՝ էհ, էն ով էր, որ տվեցին»,- չբացառեց Սամվել Բեգլարյանը:
«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակակիր Արեւշատ Ավագյանն ասաց, որ ներկայացրել է «Հայրենակոչ» խորագրով բանաստեղծությունների շարքը` նվիրված հայրենասիրությանը, զինվորներին, բանակին, հայրենատներին, ազգատոհմերին: «Այս մրցույթին մասնակցում եմ առաջին անգամ: Միշտ, չգիտեմ ինչու, հարկ չեմ համարել մասնակցել, բայց շատ ուրախ եմ, որ ստանում եմ այս մրցանակը: Այդ շարքում մի բանաստեղծություն նվիրված է թոռնիկիս, որն իմ անունն է կրում՝ Արեւշատ: Այժմ ծառայում է հայոց բանակում»,- ասաց նա:
Արեւշատ Ավագյանը շեշտեց, որ շատ հաճելի է, երբ հայրենիքի պաշտպանության համար մեզանից յուրաքանչյուրը մասնակցում են խոսքով ու գործով, վրձնով կամ երաժշտությամբ: «Տարիների ընթացքում այն, ինչ կապվում է հայրենիքի, ծննդավայրի, հայրենի տան ու բնության հետ, ժամանակակից աշխարհում ավելի է կարեւորվում, քանի որ տեղեկատվական պատերազմի, քաղաքական իրադարձությունների բովում գնալով ավելի է նշանավորվում է մարդու անձնական կյանքի հետ կապված ամեն ինչ»,-ասաց նա:
Երկրորդ մրցանակին արժանացավ Գագիկ Խաչատրյանը, երրորդ մրցանակին՝ Սուսաննա Հովհաննիսյանն ու Ժաննա Աբրահամյանը:
«Գեղարվեստական արձակ» անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց Ժաննա Հակոբյանին, երկրորդ մրցանակը՝ Դավիթ Ավետիսյանին, իսկ երրորդ մրցանակը` Նանեին:
Հրապարակագրության, գրաքննադատության ժանրի մրցանակը տրվեց Գայանե Պողոսյանին:
Հայոց բանակին նվիրված գրական անթոլոգիաների, գրական-տեսական աշխատությունների մրցանակը հանձնվեց Արմեն Ավանեսյանին:
Հայոց բանակում և մարտական դիրքերում մարտնչած ստեղծագործողների գրական մրցանակը տրվեց զինծառայող, ապրիլյան մարտերի մասնակից Վան Նովիկովին եւ սահմանապահ զինվոր Արմեն Բարխուդարյանին:
Հանձնաժողովի հատուկ մրցանակներին արժանացան Մաքսիմ Հովհաննիսյանը, Սոկրատ Խանյանը:
Խրախուսական մրցանակներ տրվեցին Սամվել Մաճկալյանին եւ Արշակ Ազարյանին:
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել
Ներկայացվել են ՀՀ 2024-40 թթ․ ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները
ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են․ Սենատի անդամները ծանոթացել են հաստատված խաղաղության գործընթացին
Պարոն կալուգացի Սամո, Ձեր քաղաքական թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես․ Ալեքսանյան
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին
«Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է․ Զելենսկի
Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր
Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
«Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը, կասեցվել է, խմբաքանակը շուկայից հետ է կանչվել
Ինչ է սպասվում շաբաթ օրը կեսօրից մինչ ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում․ վարչապետ
ՀՀ է այցելել Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությունը՝ գեներալ Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ
ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման հետևանքները վերացվել են
Սամվել Կարապետյանը Պուտինի ստրուկն ա. վիճակը վատ ա, գործը ձախողի՝ տերը հաշիվ ա պահանջելու. տեսանյութ
Արսեն Թորոսյանը Վարդենիսում այցելել է խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոններ
Օգտվել այլընտրանքային ճանապարհներից․ Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել
4 տարի ազատազրկում՝ ընտրակաշառքի համար․ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է
Վերջին տարիներին ԵՄ-ՀՀ ՊԵԿ գործընկերությունը զգալիորեն խորացել է․ Մարագոս
Կլոունադան պետք է ավարտվի. քաղաքացիները մերժել և գրողի ծոցն են ուղարկել իրենց. Լուսինե Բադալյան. տեսանյութ
Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի․ կմաքրվի գետը, ջրվեժները կբարեկարգվեն, կամրջակ կկառուցվի
ԱՄՆ-ն 14 ռազմանավ է կենտրոնացրել Իրանի մերձակայքում․ տարածաշրջան է ուղևորվում նաև «Ջոր Բուշ» ավիակիրը
Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկա կա․ Արարատ Միրզոյանն ընդունել է Քևին Հեմիլթոնին
Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումը․ ԱԳՆ
Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին
Մոլդովան կայուն տեմպերով առաջ է շարժվում դեպի Եվրամիությանն անդամակցում. Կոս
Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է․ ԿԸՀ-ն հյուրընկալել է նրանց
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստանում է․ լուսանկարներ
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
Ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ Հայաստանում անդորր է՝ միտված խաղաղությանը․ Դըվինազը՝ Փաշինյանին
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ESCAP-ի միջև համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Սիմոնյանն ու Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր
ՀՀ նախագահը ժամանել է Աստանա․ լուսանկարներ
«Ապրելու երկիր»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են անձրև և ամպրոպ
Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվել է
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT