Ծովախեցգետին, օձաձուկ, ութոտնուկ. կորոնավիրուսի պատճառով որ մթերքներն են արգելվում ներկրել Չինաստանից

Չինական կենդանական ծագման մթերքի եւ հումքի ներմուծման արգելքը Հայաստանում կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել, որ վտանգը վերացած է: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նոր կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով Հայաստանն արգելել է Չինաստանից եւ չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի եւ հումքի ներմուծումը: Կենդանական ծագման մթերքներից Չինաստանից Հայաստան է ներմուծվում հիմնականում ծովամթերք՝ ծովախեցգետին, ծովատառեխ, օձաձուկ, ութոտնուկ եւ այլն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հայտնեց, որ Չինաստանից ավելի շատ բուսական ծագման ապրանքներ են ներմուծվում Հայաստան՝ սոյա, բրինձ եւ մի քանի տեսակի հատիկեղեն, որոնց վրա արգելք չկա:

2019 թվականին Չինաստանից Հայաստան է ներկրվել մոտ 15 տոննա ծովամթերք: Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հունվարի 26-ը (մինչեւ արգելքը) ներմուծվել է շուրջ 1000 կգ մթերք: ՍԱՊԾ տեսչական մարմնի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե արդյոք արդեն իսկ ներմուծված կենդանական ծագման ապրանքի իրացման վրա ե՞ւս արգելք է դրվելու:

Վերջինս նշեց, որ որեւէ արգելք չկա: «Մի քանի ամիս առաջ ներմուծված կենդանական ծագման նման ապրանքը սովորաբար արդեն սպառված է լինում, ծովամթերքի դեպքում ժամկետները բավականին քիչ են»,- հավելեց նա: Ավետիսյանի խոսքով՝ հունվարի 1-ից ներմուծված 1000 կգ մթերքն այնքան էլ մեծ թիվ չէ, մի քանի օրում իրացված կլինի, ուստի դրա իրացման համար եւս արգելք չի եղել:

Անցած մեկ օրում Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը 26-ից հասել է 41-ի, վարակվածներինը՝ 1300-ի: Ըստ լրատվամիջոցների՝ մահացածների թվում է մի բժիշկ՝ Չինաստանի Ուհան քաղաքում: Հենց այս քաղաքից էլ սկիզբ է առել համաճարակը:

Նոր վիրուսը նաեւ աշխարհագրությունն է ընդլայնել. հիվանդացության դեպքեր են արձանագրվել Ավստրալիայում, Մալայզիայում, Ֆրանսիայում: Ավելի վաղ վարակի դեպքեր էին հայտնաբերվել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայլանդում, Սինգապուրում, Նեպալում ու Վիետնամում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3999 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին