Չինաստանի Ուհան քաղաքում վեց հայ կա. Հայաստանը դեռեւս չունի կորոնավիրուսն ախտորոշելու հնարավորություն

«2019 թվականի նոր կորոնավիրուս» (2019-nCoV)-ը, որը Չինաստանում արդեն 106 հոգու մահվան պատճառ է դարձել, շարունակում է տարածվել: Հայաստանը դեռեւս չունի այս վիրուսի բացահայտման լաբորատոր թեստ՝ ռեագենտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Պատճառն այն է, որ մեր երկիրը համարվում է կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկայնություն ունեցող. Չինաստանից Հայաստան ուղիղ չվերթներ չկան: Թեստերը նախ տրամադրվում են այն երկրներին, որոնք ունեն դրա կարիքը: Մեր տարածաշրջանի երկրները նույնպես չունեն նման հնարավորություն:

Խնդիրը կարող է լուծվել մոտակա օրերի ընթացքում: Թորոսյանի խոսքով՝ Առողջապահության եւ Արտաքին գործերի նախարարությունների ջանքերով անհրաժեշտության դեպքում Հայաստանը 10 օրվա ընթացքում կապահովվի նման լաբորատոր թեստերով: Մինչեւ այդ՝ մեզ մոտ եղած լաբորատորիաները կարձանագրեն թոքաբորբը, որը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսներով: Իսկ կորոնավիրուսի կասկածներ առաջանալու դեպքում տեղի մասնագետները կարող են նմուշներն ուղարկել Անգլիա, Ռոտերդամ կամ Գերմանիա:

Այս պահին Հայաստանի հիվանդանոցներից մեկում բժիշկների հսկողության տակ են գտնվում Չինաստանի երկու քաղաքացի: Նախարարության պաշտոնյան հաստատեց մեր տեղեկությունը, որ հունվարի 27-ին նրանց չի թույլատրվել հատել Վրաստանի սահմանը, քանի որ ջերմել են:

Ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, նրանց հետ ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիներն անցել են եռակի ջերմաչափում, խնդիրներ չեն եղել, միայն 2 չինացի է տեղափոխվել հիվանդանոց: Այժմ երկուսի ինքնազգացողությունը բավարար է:

«Չինացիներից մեկը չի ունեցել ջերմություն, մյուսի մոտ 37 աստիճան է գրանցվել: Վերջինս հիմա ռենտգեն ուսումնասիրություն է անցնում, թոքերն են ստուգում: Բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ ուղղակի շնչառական վարակ, սակայն երկուսին էլ մեկուսացրել ենք»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ 2-ի մոտ էլ կորոնավիրուսի հավանականությունը փոքր է, քանի որ վերջին շրջանում նրանք ապրել են Վրաստանում, հետո նոր՝ տեղափոխվել Երեւան:

Վարակի հայտնաբերման հետ կապված խնդիրը մի փոքր կարող է բարդանալ, քանի որ ցուրտ է եւ գրիպի սեզոն: Այս օրերին Հայաստանի բժշկական հաստատություններ են դիմել մի շարք քաղաքացիներ, սակայն նրանց մոտ այլ՝ գրիպանման վիրուսներ են հայտնաբերվել:

Նշենք, որ այս պահին Չինաստանի Ուհան քաղաքում 6 հայ կա: Նրանցից 3-ն ուսանողներ են, 3-ը՝ պայմանագրային հիմունքներով աշխատակիցներ: Այս թվերը, սակայն, հաստատ չեն եւ կարող են փոփոխվել: ՀՀ առողջապահության նախարարության տեղեկություններով՝ հայերի մոտ դեռեւս խնդիրներ չկան, նրանք տնից դուրս չեն գալիս, սահմանափակել են միջոցառումներին մասնակցությունը եւ հետեւում են իրենց սննդակարգին:

Ինչպես նշեց նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նրանք համագործակցում են Արտաքին գործերի նախարարության հետ եւ մշտապես կապի մեջ են այդ քաղաքացիների հետ:

Այս օրերին Կորոնավիրուսի՝ հիվանդ մարդուց առողջ մարդուն փոխանցվելու դեպքեր գրանցվել են միայն Չինաստանում: Թորոսյանի խոսքով՝ այլ երկրներում բերովի դեպքեր են, վարակվել են նաեւ բուժաշխատողներ: Վարակի պատճառով մահվան դեպքեր գրանցվել են այն դեպքերում, երբ տվյալ անձանց մոտ եղել են այլ հիվանդություններ: Խոցելի խմբում են նաեւ տարեցները եւ մանկահասակները: 

Ինչպես հայտնեց Լենա Նանուշյանը, այս առումով ԱՆ-ն համագործակցում է մի շարք շահագրգիռ կառույցների հետ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաեւ չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի, հումքի ներմուծումը ՀՀ տարածք:

ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը, հատկապես Չինաստանից ժամանող ուղեւորների նկատմամբ: ԱՆ-ը մասնագետները գործուղվել են անցման կետեր՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Քննարկումներ են ընթանում նաեւ ԱՊՀ երկրների հետ, եւ բանախոսները նշեցին, որ, չնայած մամուլում շրջանառվող տեղեկություններին, Վրաստանում այս վիրուսը չի հայտնաբերվել:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի տվյալների համաձայն՝ Չինաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք: Այլ տվյալներ է փոխանցում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով հանձնաժողովը՝ 5997 հաստատված դեպքից 132 մահ:

Դեպքեր են արձանագրվել նաեւ 15 այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3299 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին