Երևան
12 °C
ՀՀ ոստիկանությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրենի ապօրինությունների մասին։
Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների՝ նա 2017 թվականին կնքել է 696․000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր։ Դրա շրջանակներում ՌԴ-ում գրանցված ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից, արդեն իսկ երկգլխամասային և միջանկյալ վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներն ավարտված լինելու պայմաններում, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խախտումներով եւ առանց մրցույթ հայտարարելու, իր որդու հետ՝ որպես նույն ընկերության հայաստանյան մասնաճյուղի լիազորված անձի, 2018 թվականի ապրիլին կնքել է նույն միջանկյալ վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի պայմանագիր։
Այնուհետև 2018 թվականի օգոստոսին կազմել և միանձնյա հաստատել է կապալի աշխատանքների վերաբերյալ հանձնման-ընդունման ակտը։
Դրանցում հիշյալ աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու մասին ներառել է կեղծ տեղեկություններ, ապա կեղծ բովանդակությամբ փաստաթղթերը ներկայացրել է վճարման և հիշյալ ընկերության օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել 624․000 եվրո։
Բացի այդ, նախկին տնօրենը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, 2016-2019 թվականների ընթացքում ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Փաստացի մաքրվող 55․773 քմ տարածքների մակերեսների վերաբերյալ մոտավոր տվյալներ ներկայացնելով, մաքրման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հետ, արդեն իսկ 32․723 քմ ավելի ներկայացված՝ 88․496 քմ մակերեսի համար պայմանագիր կնքելով, ընկերության օրինական շահերին պատճառել է շուրջ 92․683․000 դրամի նյութական վնաս և անզգուշությամբ պատճառել ծանր այլ հետևանքներ։
Նշվածից բացի, նախկին տնօրենը, ըստ նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2017-2019 թվականներին ՀՀ գնումների մասին օրենքի և գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջների խախտումներով, առանց գնման հրատապությունն ու օբյեկտիվ անկանխատեսելիությունը հիմնավորելու, իր մերձավորների անվամբ ՀՀ-ում, ինչպես և արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր՝ 734․741․890 դրամի միանձնյա գնում, ինչի արդյունքում ընկերության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT