Երևան
12 °C
Վերջին շրջանում Չինաստանում տարածվող նոր կորոնավիրուսից պաշտպանվելու եւ վարակված անձանց սահմանին հայտնաբերելու համար Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերահսկողություն է սահմանվել: Այն, սակայն, մի շարք ուղեւորների կարծիքով ոչ պատշաճ է կատարվում: Վերջիններս դժգոհում են, որ իրականացվում է միայն ջերմաչափում, մինչդեռ հիվանդության գաղտնի շրջանը 14 օր է, եւ հնարավոր է ստուգվող անձի մոտ նախանշաններն ավելի ուշ դրսեւորվեն, իսկ նա այդ ընթացքում էլ վարակի աղբյուր լինի:
Այս հարցերին ի պատասխան, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում այսօր նշել է, որ տեղում հեռահար ջերմաչափում անցնում են բոլոր ուղեւորները: Առանձնակի ուշադրություն է դարձվում այն մարդկանց, որոնք ժամանում են Չինաստանից կամ վերջին 14 օրերի ընթացքում եղել են այդ երկրում: Նրանք լրացնում են նաեւ հասցեական քարտեր:
Նշենք, որ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը երեկ մանրամասնել էր, որ այդ հասցեական քարտերը լրացվում են օդային եւ ցամաքային սահմանին: Քարտերն անհրաժեշտ են՝ վերոնշյալ քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Դրանց մեջ նշված են ուղեւորների մասին հստակ տվյալներ, որոնց շնորհիվ մասնագետները գաղտնի շրջանն ընդգրկող ժամանակահատվածում պետք է կապ պահպանեն ուղեւորների հետ եւ տեղեկանան առողջական վիճակի մասին:
Օդանավակայանում այժմ աշխատող բժիշկները տեղեկատվություն են ստանում նաեւ ինքնաթիռի անձնակազմից՝ արդյոք ուղեւորների մեջ կա՞ն վիրուսի ախտանշաններ ունեցող մարդիկ: Բացի դա, իրենք նախապես՝ մինչեւ ժամանումը, ստանում են ինֆորմացիա բոլոր ուղեւորների մասին:
Ինչպես նշեց Հայկ Կարապետյանը, կան հակահամաճարակային միջոցառումներ, որոնք կատարվում են քայլ առ քայլ: Իրենք անում են առաջին քայլը. հայտնաբերում են՝ արդյոք ուղեւորներն ունե՞ն ջերմություն, իսկ հազն ու դողէրոցքը տեսանելի են: Այնուհետեւ այդ տեղեկատվությունը փոխանցում են Առողջապահական եւ տեսչական մարմնի ապարատ եւ Առողջապահության նախարարություն: Մնացած վերահսկողությունը իրականացնում են այդ գերատեսչությունները, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում նմուշներն ուղարկել այլ երկրներում գտնվող լաբորատորիաներ, քանի որ Հայաստանը դեռեւս չունի վիրուսի բացահայտման լաբորատոր թեստ՝ ռեագենտ: Մեզ մոտ եղած լաբորատորիաները կարձանագրեն թոքաբորբը, որը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսներով:
Եթե ուղեւորներից որեւէ մեկի մոտ հայտնաբերվեն վիրուսի ախտանիշներ, նա մեկուսացված, հատուկ ստերիլ պատգարակով կտեղափոխվի Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Համաճարակաբանի խոսքով՝ վերջին օրերին ջերմություն ունեցող ուղեւոր հայտնաբերվել է, սակայն դա այս վարակի հետ կապ չի ունեցել եւ նա ժամանել է ոչ Չինաստանից:
Ինչպես հավելել է մասնագետը, վերջին շրջանում Չինաստանից Հայաստան տարանցիկ չվերթով օրական ժամանում են մոտ 20-30 ուղեւորներ, որոնք հիմնականում հայեր են:
Հիշեցնենք, որ Չինաստանում հայտնաբերված Կորոնավիրուսի պատճառով երկրում համաճարակային իրավիճակը դեռեւս լարված է: Դեպքեր են գրանցվել նաեւ աշխարհի 15 երկրներում: ԱՆ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում դեռեւս Կորոնավիրուսով վարակված անձ չի հայտնաբերվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT