Երևան
12 °C
Ավարտվել է կազմակերպված խմբի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնք Վրաստանի հանրապետության քաղաքացիներ են:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության՝ հիշյալ քաղաքացիները և գործով ինքնությունը չպարզված անձը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նպատակով ստեղծել են կազմակերպված խումբ և կատարել դերաբաշխում:
Ըստ դերաբաշխման՝ կազմակերպված խմբի անդամները 2014թ. նոյեմբերին Վրաստանից ժամանել են Հայաստան, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում իրենց անուններով հաշվեհամարներ բացել, ստացել բանկային քարտեր և այդ հաշիվներին մուտքագրել ընդհանուր 5.188.233 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, ստացած բանկային քարտերը փոխանցելով քննությամբ չպարզված անձին, բանկի մասնաճյուղերում իրենց անձնագրերը ներկայացնելով կանխիկացրել են մուտքագրված գումարները՝ բանկի աշխատակիցներին հայտնելով, որ բանկային քարտերն իրենց մոտ չեն գտնվում, սակայն նույն ժամանակահատվածում խմբի անդամ հանդիսացող, ինքնությունը չպարզված անձը վերջիններիս բանկային քարտերով տարբեր բանկոմատներից կատարել է կրկնակի կանխիկացումներ կամ փոխանցումներ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ից 22-ն ընկած ժամանակահատվածում վերը նկարագրված եղանակով կազմակերպված խմբի անդամները, ըստ նախնական դերաբաշխման, հասցրել են կրկնակի կանխիկացնել և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից հափշտակել ընդհանուր 927.869 ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 4.260.364 ՀՀ դրամ գումարը չեն կարողացել կանխիկացնել և հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վրաստանի Հանրապետության հիշյալ հինգ քաղաքացիներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, քրեական գործից վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան. նրա նկատմամբ դատարանը պատիժ է սահմանել՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ մյուս չորս անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2015թ. հուլիսի 29-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ վերջիններիս գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:
Ձեռնարկված օպերատիվ որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը 2019թ. հուլիսի 31-ին հայտնաբերվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից և արգելանքի վերցվել, այնուհետև՝ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:
2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Մյուս երեք մեղադրյալների, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձի վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT