Երևան
12 °C
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Թանկարժեք դիակ» ներկայացումը բազմաթիվ քննարկումների ու տարբեր կարծիքների է հանգեցրել հանդիսատեսի շրջանում: Սոցիալական ցանցերում օգտատերերը, մեկնաբանելով ներկայացումը, նշում են, որ այնտեղ հոգեւորականի, այս դեպքում՝ հայ քահանայի կերպարը, հավասարեցվել է զրոյի, եւ որ ներկայացումը դեմ է Հայ առաքելական եկեղեցու օրենքներին, քրիստոնեական արժեքներին, ու այն խաղալն առհասարակ անթույլատրելի էր: Օգտատերերից շատերը պահանջում էին նաեւ թատրոնի գեղարվեստական խորհրդի լուծարումը:
Սրան զուգահեռ կային նաեւ դրական մեկնաբանություններ, բայց առավել գերիշխողը քննադատությունն էր: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ներկայացման շուրջ ստեղծված աղմուկը, ասաց, որ ներկայացման դեռ փակ դիտման ժամանակ է իր մոտ մտավախություն առաջացել, որ սա կարող է դժգոհության ալիք բարձրացնել. «Եվ ես չսխալվեցի: Թատրոնը, լինելով կյանքի հայելի, բացահայտում է բոլոր կողմերը, այն, ինչ կա հասարակության մեջ կամ չկա, բայց կարող է լինել, բեմից պետք է երեւա: Ներկայացման կերպարն իբրեւ հոգեւորական է հանդես գալիս, բայց իրականում հոգեւորական չէ, սովորական շորթիչ է, ով ներկայանում է հոգեւորականի հագուստով: Պրեմիերան երբ կայացավ, այդ ժամանակ էլ կարծիքներ հնչեցին, որ սա կարող է վիճելի լինել, քննարկեցինք ու եկանք նրան, որ որոշ փոփոխություններից հետո ներկայացումը կարելի է թողնել: Եվ հետո, թատրոնի դիմագիծը որոշում է թատրոնի գեղարվեստական խորհուրդը, ավելի լավ կլինի հիմնական մեկնաբանությունը գեղարվեստական ղեկավարը տա»,- ասաց տնօրենը:
Անդրադառնալով օգտատերերի քննարկումներին, ըստ որոնց՝ պահանջում են՝ անգամ գեղխորհուրդը լուծարել, Լուսինե Սահակյանն ասաց. «Գեղարվեստական խորհուրդը հավերժ գործող մարմին չէ, կարող է նաեւ ցրվել, իսկ ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավարի՝ աշխատանքից հեռացման պահանջին, կարծում եմ՝ այս պահին քննարկման հարց չէ: Ունենք գեղարվեստական խորհրդի արձանագրություն, որ այս ներկայացումը կարող է դառնալ դրամարկղային ներկայացում: Ես կարող եմ միայն ասել, որ գիտակից հանդիսատեսի համար հասկանալի է, որ ներկայացվող կերպարը հոգեւորականի չէ…»:
ՀԺ-ն Լուսինե Սահակյանից՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, հետաքրքրվեց՝ սուբյեկտիվ կարծիքով քննադատությունները տեղի՞ն են, թե՞ ոչ:
«Գեղարվեստական խորհուրդն ընդունել է, իսկ թատրոնում գործող գեղարվեստական դիմագծի ամբողջացման մեջ գեղարվեստական խորհուրդը բարձրագույն մարմին է: Տնօրենը կարծիք չի հայտնել, ես ընդհանրացրել եմ կարծիքներն ու ներկայացմանը տվել գործունեության իրավունք»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ անձնական կարծիքի մասին կոնկրետ պատասխան չտալով:
Տնօրենն ասում է՝ ներկայացման պրեմիերայի օրը դահլիճը լեփ-լեցուն է եղել, 2-րդի ժամանակ, սակայն, արդյունքները գոհացուցիչ չեն եղել, ինչը, ըստ նրա, կապված է եղել սեզոնով: Հաջորդ ներկայացումը նախատեսված է փետրվարի 26-ին, չի բացառվում, սակայն, որ այն չկայանա. «Մենք սպասում ենք գեղղեկավարի որոշմանը կամ փոփոխությանը… չեմ կարող ասել՝ ներկայացումը կհանվի, թե ոչ»:
Ներկայացման ռեժիսոր Արամ Մխիթարյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց՝ պատճառաբանելով, թե սպասում է գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի ԱՄՆ-ից վերադառնալուն: Լուսինե Սահակյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ գեղարվեստական ղեկավարի վերադառնալուց հետո անմիջապես կհրավիրվի գեղարվեստական խորհրդի արտահերթ նիստ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT