Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լեզվի կոմիտեի մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը ներկայացնում ենք ստորեւ:
«Մեծարգո՛ վարչապետ
Վերջին մեկուկես ամսում դիմում ենք Ձեզ երրորդ անգամ և այս անգամ բաց նամակով, որովհետև նախորդ մեր փորձերը՝ կատարվածի մասին տեղեկացնել անձամբ Ձեզ, անցան ապարդյուն։ Տարօրինակ է, որ մեր նախորդ բողոքները Կառավարությունից երկու անգամ ուղարկվում են ԿԳՄՍ նախարարություն՝ այն պաշտոնյաներին, որոնց դեմ դրանք ուղղված են, ապա գործը փակվում է՝ առանց հարցի պատասխանն ստանալու։ Իսկ հարցը հետևյալն է։
Հակառակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակային հայտարարության, թե նախարարության համակարգի բոլոր աշխատողներն ստանում են եռամսյակային լրավճարներ, մենք՝ ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի աշխատակիցներս, լրավճար չենք ստացել ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ եռամսյակներում։ Չենք ստացել նաև, ինչպես ընդունված է ասել, տասներեքերորդ աշխատավարձ։
Լեզվի կոմիտեի (նախկին Լեզվի տեսչության) գոյության ողջ ընթացքում նման բան չէր եղել 2003 թվականից)։
Ամիսներ առաջ բանը հասել էր նրան, որ նախարարությունը հրաժարվում էր անգամ տրամադրել մեր ամենամյա արձակուրդները: Մեր արձակուրդի դիմումները չէին ընդունում և մեզ առաջարկում էին արձակուրդ գնալ «մեր հաշվին»՝ պատճառաբանելով, թե գումար չկա, և մեր աշխատավարձերը հազիվ են տալիս։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ լրավճարների համար նախատեսված գումարը (միայն երրորդ եռամսյակինը շուրջ 4 միլիոն) դուրս է գրվել, սակայն կոմիտե չի հասել։ Թե ինչո՛ւ, պատասխանը չի տալիս ոչ ոք։ Ավելին, պատասխան է համարվում պատասխան չտալը...
«Նախարարությունը .... այդ առնչությամբ որևէ այլ լրացուցիչ մեկնաբանություն չունի»,- ի պատասխան Ձեզ հղված մեր երկրորդ նամակի՝ գրել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը՝ այդպես էլ չմեկնաբանելով, թե ո՛ւր են կոմիտեին հատկացված գումարները, և ինչո՛ւ կոմիտեի աշխատողներին լրավճար չի տրվել։
Ի դեպ, փաստարկված որևէ հիմք չունեցող այս պատասխանի մասին մենք գիտեինք նախապես, որի համար էլ դիմել էինք Ձեզ՝ խնդրելով և ակնկալելով Ձեր հանձնարարականը Կառավարության համապատասխան ստորաբաժանումներին՝ տվյալ հարցի հետ կապված հանգամանքները պարզաբանելու, գործին ընթացք տալու համար։ Նման պարագայում առնվազն տարօրինակ է, որ Կառավարության համապատասխան պաշտոնյաները, նախարարությունից ստանալով ոչ մի հիմնավորում չունեցող պատասխան, գործը փակել են։
Անհասկանալի է նաև, թե մեր առաջին դիմումն ինչո՛ւ էր նախարարությունից ուղարկվել Լեզվի կոմիտե, եթե կոմիտեն չունի իր հաշվապահությունը, և ֆինանսական բոլոր գործարքները կատարում է նախարարությունը: Կարելի է կարծել, որ փորձ է արվում մեղքը բարդել ստորադասների վրա և նրանց ևս ներքաշել ստեղծված պատմության մեջ:
Այժմ դարձյալ փորձելով մեր նամակը հասցնել Ձեզ՝ մեկ անգամ ևս խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան մարմիններին՝ պարզելու համար տվյալ խնդրի հետ կապված հանգամանքները։
Կարծում ենք՝ համամիտ եք, որ չի կարելի բողոքն ուղարկել այն պաշտոնյաներին, որոնց դեմ դրանք ուղղված են, և հարցը փակել։
Անշուշտ կհիշեք, թե ժամանակին, հատկապես խորհրդային տարիներին որքան է խոսվել այս արատավոր երևույթի դեմ: Նորանկախ մեր պետությունում կար ժամանակ, որ դա արգելված էր օրենքով: Մեր փորձը ցույց է տալիս, որ այդպիսի օրենք ունենալու անհրաժեշտություն կա բոլոր ժամանակներում:
Այսպիսի գործելակերպը նախ և առաջ հարված է ոչ միայն մեր, այլև անձամբ Ձեր, մեր բոլորի նվաճում՝ հեղափոխության թիկունքին:
Կատարվածից մեզ, իհարկե, ոչինչ էլ չի պատահի֊ (ինչպես ժողովուրդն է ասում, ո՛չ կաղքատանանք, ո՛չ էլ կհարստանանք), բայց մի ինչ-որ տեղ ինչ-որ կարևոր բան կկոտրվի… Իսկ դա թույլ չտալու համար գործին առնչվող բոլոր մեղավորները, հուսով ենք, կպատժվեն՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և հեղափոխությանը մասնակցությունից:
Այս մասին է, հարգելի՛ վարչապետ, որ ուզում ենք Ձեզ տեղեկացնել:
Կցում ենք 2019 թ. դեկտեմբերի 17-ին և ս. թ. հունվարի 10-ին Ձեզ ուղարկած մեր նամակների, ինչպես նաև մեզ տրված՝ դրանց պատասխանների պատճենները։
Առդիր՝ 7 (յոթ) էջ»։
Վարչապետին ուղղված բաց նամակը ստորագրել են հետեւյալ աշխատակիցները.

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT