Երևան
12 °C
ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործը մակագրվել է Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին:
Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար:
Մասնավորապես, նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ Հենրիկ Աբրահամյանը ձեռք է բերել ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, գործարանային արտադրության' 5.45մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5.45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7.62մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7.62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7.62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5.62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված՝ մեկ հատ ատրճանակ:
Ըստ այդմ՝ Հենրիկ Աբրահամյանը, նախնական համաձայնության գալով նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գեորգյանի հետ, նշված զենքն ու զինամթերքը պահել է վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում, որ գտնվում է Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում:
Նույն գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Ամբիկ Գևորգյանը. նրան եւս մեղադրանք է առաջադրվել համար ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նշված զենք-զինամթերքը ձեռք բերելուց հետո՝ 2018թ. փետրվար-մարտ ամիսներին՝ քննությամբ չպարզված օրը, Հենրիկ Աբրահամյանն Ամբիկ Գեորգյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Արարատի մարգի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղի 1/1 հասցեում գտնվող, Հենրիկ Աբրահամյանին պատկանող «Ֆազենդա» կոչվող տարածքում նշված հրազեններն ու ռազմամթերքը փաթեթավորել են, բեռնել Ամբիկ Գեորգյանի «Toyota Land Cruise» մակնիշի 85 VV 555 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո Ամբիկ Գեորգյանը դրանք տեղափոխել եւ ապօրինի կերպով պահել է իր անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող հիշյալ գործարան:
Նշված իրերը հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:
Ամբիկ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ սկզբնապես ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով: Նա ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց:
Փետրվարի 5-ին Դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, եւ գործն ուղարկվել է դատարան: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրեց, որ առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Հենրիկ Աբրահամյանը դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ Ամբիկ Գեւորգյանը հայտնել է, որ թեև իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն զղջում է կատարածի համար, և տվել է խոստովանական ցուցմունք, որը պնդել է Աբրահամյանի հետ առերեսվելիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT