Երևան
12 °C
«Միստիկ երկիր Առան» դոկումենտալ-խաղարկային ֆիլմի ցուցադրությունը ներառված չի եղել Մոսկվա քաղաքի «Победа» կինոթատրոնի հունվար ամսվա աշխատանքային ցանկում»,- ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում է Մոսկվայի կառավարության մշակույթի դեպարտամենտը:
Ըստ գերատեսչության մամուլի ծառայության՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե հիշյալ ֆիլմը կինոթատրոնում ցուցադրվելու է սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 18:00-ին, չի համապատասխանում իրականությանը:
Հարցման պատասխանին կից մամուլի ծառայությունն ուղարկել է նաև կինոթատրոնի հունվար ամսվա երկրորդ կեսի (հունվարի 16-31 ժամանակահատված) պաշտոնապես հաստատված ցուցադրությունների ցանկը, որտեղ «Միստիկ երկիր Առան» դոկումենտալ-խաղարկային ֆիլմի մասին նշումը բացակայում է:
Խնդիրն այն է, որ սույն թվականի հունվարի 16-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հայտարարություն առ այն, որ հունվարի 26-ին՝ ժամը 18:00-ին, Մոսկվայի «Победа» կինոթատրոնում կկայանա «Միստիկ երկիր Առան» դոկումենտալ-խաղարկային ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է Արցախի Առաքելական եկեղեցու վերաբացման 30-ամյակին: Ֆիլմի գաղափարը Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Մարտիրոսյանինն է, ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, որպես գլխավոր պրոդյուսեր՝ հանդես է եկել Արթուր Ջալալովը: Ցուցադրության մուտքը լինելու է ազատ:
Սակայն հունվարի 22-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, թե Մոսկվայում ադրբեջանական համայնքի առաջնորդ Շամիլ Տագիևը դիմել է Մոսկվայի կառավարության մշակույթի դեպարտամենտ՝ պահանջով, որ չեղարկվի սադրիչ բնույթ կրող «Միստիկ երկիր Առան» ֆիլմի ցուցադրությունը:
Այդ հայտարարության հաջորդ օրը՝ հունվարի 23-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, խմբագրելով իր ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունը, տեղեկացրեց, թե «Միստիկ երկիր Առան» դոկումենտալ-խաղարկային ֆիլմի ցուցադրությունը տեխնիկական պատճառներով հետաձգվում է, և նոր ամսաթվի մասին կհայտնեն հավելյալ:
Մեկ օր անց՝ հունվարի 24-ին, ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Մոսկվայում ադրբեջանական համայնքի առաջնորդ Շամիլ Տագիևին, հայտարարեցին, թե Մոսկվայի կառավարությունն ընդառաջ է եկել իրենց պահանջին և արգելել է «Победа» կինոթատրոնում ցուցադրել ազգային թշնամանք հրահրող «Միստիկ երկիր Առան» ֆիլմը:
Մոսկվայի կառավարության մշակույթի դեպարտամենտը, սակայն, մեր նշած հարցադրմանը չի տալիս հստակ պատասխան, թե արդյոք Մոսկվայի ադրբեջանական համայնքը հարցադիմո՞ւմ է ներկայացրել գերատեսչությանը՝ պահանջով, որ հիշյալ ֆիլմը չցուցադրվի «Победа» կինոթատրոնում: Գերատեսչության մամուլի ծառայությունը մեզ հետ բանավոր զրույցում նշում է, թե այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է վեր հանել արխիվային գրագրությունը, որից հետո մի քանի օր անց հայտնում է, որ իրենք չեն կարող հստակ մեկնաբանություն տալ այդ հարցադրման հետ կապված:
Նշենք, որ «Победа» կինոթատրոնը Մոսկվայի կառավարության ենթակայության տակ գտնվող կենտրոն է և կառավարվում է նույն տարածքում գործող «Խամաճիկների մանկական թատրոն» պետական բյուջետային հաստատության կողմից:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT