Երևան
12 °C
Վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի հեղինակը Երեւանի քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանն ու նրա ընկերներն են:
Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում, որ իր կինն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, եւ թե սա անգամ դժգոհություն է առաջացրել «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ:
«Իմ կինը մի խումբ ընկերների հետ զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5,3 մլն եվրոյի ծրագիր բերվի, եւ դրամաշնորհ լինի Երեւան քաղաքին: Դրա հետ կապ չունի ո՛չ Կառավարությունը, ո՛չ էլ Երեւանի քաղաքապետարանը: Ուղղակի իմ խնդրանքով են նրանք դա գրել: Վտանգավոր թափոնների մասին ծրագիրը գրվել է, մենք դիմել ենք, մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են բազմաթիվ քաղաքներ, հաղթել ենք»,- ասաց Հայկ Մարությանը:
«Թե՛ իմ կինը, թե՛ ընկերներս հենց առաջին օրվանից օգնում են մեզ, որպեսզի կարողանանք բոլոր խոստումները իրականացնել: Եթե կա ինչ-որ մեկը, որ դժգոհի, թե կինս կամ ընկերներս օգնում են, կասեմ՝ այդ մարդն ուղղակի խնդիրներ ունի մայրաքաղաքի հետ»,- նկատեց Մարությանը՝ չմանրամասնելով, թե արդյոք իր կնոջ թեմայով խմբակցության նիստ է հրավիրվել կամ որեւէ նիստում քննարկվել է քաղաքապետարանի աշխատանքներին նրա միջամտության հարցը: Քաղաքապետը պատասխանեց, որ փակ նիստերի քննարկումներն ինքը չի հրապարակայնացնում:
Անդրադառնալով քաղաքի մաքրությանը՝ Մարությանը նկատեց՝ գոհ է փողոցների մաքրությունից, մայթերի մասով դժգոհ է: Ըստ քաղաքապետի՝ մայթերի ոչ բավարար մաքրության պատճառը մայրաքաղաքի մաքրությամբ զբաղվող համայնքային հիմնարկի նորաստեղծ լինելն է. այն դեռ չի հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի մայթերը եւս պատշաճ կերպով մաքրվեն: «Այս տարի նախատեսում ենք այդ ամբողջ տեխնիկան համալրել»,- ասաց նա:
Մարությանը նաեւ հայտնեց, որ այս ամիս պատրաստվում են տենդերներով դիմել շուրջ 100 ավտոբուսների համար: «Մեր թիմը շատ ակտիվ աշխատում է այդ տենդերների հետ կապված, որպեսզի հասցնի այդ տեխնիկական բնութագիրը: Աշխատում ենք նաեւ Կառավարության հետ, որպեսզի թույլ տա այդ վարկային միջոցները գան: Մենք հույս ունենք, որ տենդեր շահած ընկերությունները եւս կկարողանան հասցնել, որովհետեւ ավտոբուսները շատ դանդաղ են արտադրվում: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, 100 ավտոբուսները աշնանը կլինեն Երեւանում»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹուրքիան և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը hասցնել 5 մլրդ դոլարի
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա
Հերացու փողոցում բախվել են մեքենաներ. դրանցից մեկն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել
Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Երկու ավտոբուսի արանքում մնացած վարորդը վիրահատվել է
Մեծ ու գեղեցիկ պատիվ է Սպիտակ տանը ձեզ ողջունելը, սա մեծ նվաճում է. Թրամփը տեսանյութ է հրապարակել
Իսրայելը հաստատել է Գազայի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը
Երևանում մեքենաներ են բախվել. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ
Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mitsubishi-ն և BYD-ն․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Նման գործողությունները վատթարացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից Կիևին մատակարարումների մասին
Մի քանի անձնագրով փորձում են իշխանություն զավթեն հերիք չէ, մի հատ էլ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա. Չախոյան
Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ այցելել է Արթիկ համայնք՝ հետևելու աշխատանքներին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում
Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել ծախսերի փոխհատուցման համար
Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ժամկետները
Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին
Երևանում «Տոյոտան» վրաերթի է ենթարկել աղբահանության և սանմաքրան աշխատակցին. վերջինս մահացել է
Հայաստանում օգոստոսի 4-10-ը սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ակտիվություն չի արձանագրվել. ՀՎԿԱԿ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը. Կավելաշվիլի
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո
Վերականգնվել է պետությանը պատճառված 390 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 150 մլն դրամ վնասը
«Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ ժողովրդին անվանում են «էշ». Կարապետյան
ՊԵԿ-ը Իրանից ժամանած բեռնատարում ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ է հայտնաբերել
Պետք է մաս կազմեք մեծ փոփոխության. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը
Գոռավանի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, չարաշահումների, փողերի լվացման համար. նախաքննության ավարտ
Փորձում են լղոզել, թե մարդ գյուլլող տերտերի ձայնագրությունը մոնտաժված է, զինամթերքն էլ է մոնտաժվա՞ծ. Չախոյան
Թուրքիայում կրակոցների հետևանքով 9 մարդ է վիրավորում ստացել
Ադրբեջանի և Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերն ընդլայնում են ամերիկյան ընկերությունների հեռանկարները. Պետդեպ
Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է սպասվում
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
ԵԽ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ կլուծվի Ադրբեջանում պահվող հայերի հարցը
Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը
Օգոստոսի 12-ին ՌԴ է մտել շշալցված կոնյակով 26 բեռնատար․ սա այս տարվա լավագույն ցուցանիշն է մեկ օրվա․ Պապոյան
Խուդաթյանն ու Սարգսյանը հետևել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը միմյանց կապող ճանապարհի շինաշխատանքներին
Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT