Երևան
12 °C
Գորիս-Սիսիան հատվածում ուժեղ բուք է, մեքենաներ են մնացել բքի մեջ, բքի պատճառով փակված ճանապարհի վրա բազմաթիվ մեքենաներ կան. այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում քիչ առաջ նշեց «Գորիս ՃՇՇ» ընկերության հերթապահ Ներսես Ասրյանը՝ հավելելով, որ բուքը դիտվում է նախորդ օրը երեկոյան ժամը 5-ից եւ այդ ժամից սկսած էլ մեքենաներն արգելափակվել են ու առաջ շարժվել չեն կարողանում:
«Գորիսի ճանշինը ուժային բոլոր կառույցների հետ համատեղ տեղում է, սակայն տեխնիկան չի կարողանում աշխատել, քանի որ քամին շատ ուժեղ է: Մինչև քամին չկտրվի, ճանապարհը չենք կարող բացել: Մեխանիզմները բոլորը ստարտի կանգնած են, հենց քամին հանդարտվի, ճանապարհը կբացենք»,- ասաց Ասրյանը՝ նշելով, որ ճանապարհը բացելու համար ընդհանուր առմամբ կպահանջվի շուրջ մեկուկես ժամ:
Սիսիանի-Գորիսի հատվածում մեքենաներ շատ կան կանգնած, թե քանիսն են հենց բքի մեջ, Ասրյանը դժվարացավ ասել:
Այսօր հայտնի դարձավ, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տասնյակ մեքենաներ են մնացել բքի մեջ: Դրանց մեջ շատ են այն մեքենաները, որոնցով զինակոչիկները գնում էին երդման արարողության: Ճանապարհին՝ բաց երկնքի տակ են արդեն ժամեր շարունակ նաև երեխաներ, հղիներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդել է, որ Սիսիանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս հաղորդում է, որ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:
Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT