Երևան
12 °C
Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցներից շատերը փորձառություն ունեն միջազգային ասպարեզում: Նրանք մասնակցել են տարբեր նախագծերի, տարբեր հաջողություններ ու համագործակցություններ են ունեցել: Փետրվարի 15-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» եզրափակչի ժամանակ կփորձեն հերթական քայլն անել իրենց կարիերայում: Մինչեւ այդ ներկայացնում ենք՝ ինչ ուղի է անցել նրանցից յուրաքանչյուրը:
1.Աթենա Մանուկյանը

Աթենա Մանուկյանը երգիչ-երգահան է, որը 2007-ին մասնակցել է «"This Is What Missing» հեռուստաշոուին՝ գրավելով առաջին տեղը: 2008-ին մասնակցել է մանկական Եվրատեսիլի ազգային ընտրության փուլին: 2011-ին թողարկել է իր առաջին սինգլը, որը երկու անգամ նոմինացվել է «Video Music Awardsw-ում: Ստացել է «Ոսկե սկավառակ» եւ «Պլատինե սկավառակ» մրցանակներ: 2018-ին հյուրընկալվել է բրիտանական «Իքս-ֆակտորին». տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում եւ հայտնվել «Սանի» առաջին էջին:
2.Agop

Իր գրավիչ ձայնով եւ հիշվող երգերով Agop-ը փոփ երաժշտություն է բերում լրացուցիչ ուրախություն եւ էներգիա: Հայկական գործիքների օգտագործումը հուշում է նրա ծագման մասին: 2010-ին իր սոլո նախագծի մեկնարկից հետո Agop-ը բազմաթիվ համերգներ է ունեցել Ֆրանսիայում՝ մասնավորապես Փարիզում: Նաեւ մի քանի անգամ ելույթ է ունեցել ֆրանսիական հեռուստատեսությամբ: Agop-ի առաջին ալբոմը լույս է տեսել 2018-ի փետրվարին: 2020-ի մայիսին կթողարկի եւս չորս նոր երգ՝ ֆրանսերեն եւ անգլերեն, թեեւ պահպանելով հայկական հետքերը: Նրա նոր սինգլը կթողարկվի փետրվարի 21-ին:
3.Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ

Սերգեյ Հարությունովը Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Voice.Reboot» հաղորդման ամենաբարձր գնահատված մասնակիցն է: Հասել է «One In One» նախագծի եզրափակիչ: Նրա «Մենք Փարիզում չենք» երգը կատարվել եւ ձայնագրվել է ռուս բազմաթիվ հայտնի երաժիշտների կողմից: «Modern Talking» խմբի անդամ Թոմաս Անդերսի հետ Հարույթունովը ձայնագրել եւ տեսահոլովակ է նկարահանել հանրահայտ «Cheri Cheri Lady» երգի համար: Նիկոլայ Հարությունովը հայկական ծագումով երգիչ է, կոմպոզիտոր, բլյուզ եւ ռոք երաժիշտ:
1979-ին նա հիմնել է իր ամենահայտնի նախագիծը՝ «Բլյուզի լիգա» խումբը: Խմբի երգերը երկլեզու էին՝ անգլերեն եւ ռուսերեն: 2018-ին Հարությունովը ռուսական «Voice. 60+» հեռուստաշոուի եզրափակիչ է հասել՝ համարներից մեկը կատարելով որդու՝ Սերգեյի հետ: Նիկոլայ Հարությունովը ելույթ է ունեցել բլյուզի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջոնի Քոփլանդը, Բի Բի Քինգը, Ռեյ Չարլզը, Զեյմս Բրաունը, Քրիս Սլեյդը (AC/DC) եւ այլն: Մասնակցել է «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի ռուսական տարբերակի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ռոք-օպերաների ձայնագրմանը:
4.էվա

էվան ծնվել եւ մեծացել է Երեւանում: Հաճախել է վոկալ քոլեջ, ապա սովորել Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում: Գլխավոր դեր է խաղացել «Ես եմ» ֆիլմում: Մասնակցել է «Սուպերսթար» հետռուստաշոուի չորրորդ եթերաշրջանին: Ապա տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ մասնակցել է «Երգեր THT-ով» նախագծի երկրորդ եթերաշրջանին: Երգեր է գրում EVA Rida անվան տակ: Դրանցից մի քանիսն արդեն թողարկվել են, իսկ վերջինը՝ «Ոտենին», հայերեն է:
5.Արթուր Ալեքը

Արթուր Ալեքը ծնվել է Լիբանանում՝ Բեյրութ քաղաքում: Տեղափոխվել Հայաստան, երբ 5 տարեկան էր: Սկսել է երգել 6 տարեկանից, իսկ երաժշտություն գրել՝ 12 տարեկանից: Սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ ջութակի բաժնում, դպրոցից հետո ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 2011թ. դարձել է «X Factor Armenia»-ի ֆինալիստ: Համերգներ է ունեցել եւ շարունակում է երաժշտություն գրել իր եւ ուրիշ երգիչների համար: 2016 թվականից երգում է «Հովեր» պետական կամերային երգչախմբում:
6.էռնա

Սիրողական նվագում է 2 երաժշտական գործիք՝ կիթառ, դաշնամուր: 2015թ. «Արեւներն» ավարտելուց հետո վերսկսել է կարիերան համալսարանում երգի եւ մշակույթի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու շնորհիվ: Այդ ընթացքում մասնակցել է մի շարք միջբուհական մրցույթների եւ փառատոնների: Ունեցել է շատ հաղթանակներ: Միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպել է Զարուհի Պետրոսյանին՝ իր ներկայիս պրոդյուսերին, որը նաեւ իր վոկալիստն է: Պլանավորում է մասնակցել մի շարք միջազգային մրցույթների: Հիշեցնելով իր համալսարանական մշակութային ակտիվության մասին՝ նշել է, որ կշարունակի զբաղվել մշակութային միջոցառումների կազմակերպմամբ եւ կաշխատի զարգանալ եւ ընդլայնվել նաեւ այդ ոլորտում:
7.Գաբրիել Ջիգ

Գաբրիել Ջիգը Կապան քաղաքից է: 2003-2008թթ. ավարտել է Կապանի 2-րդ երաժշտական դպրոցի երգեցողություն բաժինը: 2010-2012 թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում: 2012թ. մասնակցել է «Հայաստանի ձայնը» նախագծին: 2014թ. դարձել է կրկնակի ռեկորդակիր ՀՀ «Դյուցազնագրքում»: 2014-16թթ. սովորել է Երեւանի ջազ էստրադային պետական քոլեջում: 2016թ. Բուլղարիայում համագործակցել է TVart հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն, ռեժիսոր Ստիլիյան Իվանովի հետ: Կարգախոսն է. «Լինել հայտնի, դեռ չի նշանակում լինել երջանիկ»:
8.Հայկ Music

Ես ծնվել եմ Հայաստանում` Տաշիր քաղաքում: 1996-200322 սովորել եմ Կիրով քաղաքում գտնվող Վյատկա հումանիտար վարժարանում, 2003-2007թթ. սովորել է Մոսկվայի էստրադային եւ ջազային արվեստի պետական երաժշտական քոլեջում: 2008-12թթ. եղել է Black Star Inc.-ի անդամ: 2012 թվականից սկսվել է մենակատարի կարիերան: 2013-ին թողարկել է անգլիական երգ ՝ «Ի՞նչ, եթե», որը պատրաստել է Անգլիայի առաջատար երաժիշտներից մեկը (Օկիեմ): 2017թ. համագործակցություն է ունեցել Rolls-Royce Avilon- ի հետ: 2018-ին կայացել է «Քարփի Ծերին» տեսահոլովակի պրեմիերան: Նույն տարում որպես խոսնակ մասնակցել է Ռուսաստանի՝ «երաժշտության եւ ձայնի ստեղծողների համար» ամենամեծ կրթական միջոցառմանը՝ WaveForum-ին:
8.Կարինա Հակոբյան/EVN

Ծնվել է Ռուսաստանում՝ Մոսկվայում: 8 տարեկանում ընդունվել է թիվ 4 երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին: Երեք տարի անց նույն դպրոցում Կարինան սկսել է ուսումնասիրել ակադեմիական վոկալ: 2013թ. ընդունվել է Գնեսինկայի էստրադային եւ ջազային քոլեջ: Նույն թվականին նա մասնակցել է առաջին «Նոր Դարի Աստղեր» վոկալ մրցույթին, եւ զբաղեցրել առաջին տեղը: Նույն տարում մասնակցել է նաեւ «Օստանկինոյի Ոսկե Ձայնը» մրցույթին եւ արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 2014թ. ստացել է «Օստանկինոյի Ոսկե Ձայն»-ի Դրան Պրի մրցանակ: 2014 թվականի մայիսին մասնակցել է Հայաստանի X-factor նախագծին, սակայն հրաժարվել է մասնակցել հաջորդ փուլին մազերը թափվելու պատճառով: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են տոտալ ալոպեցիա, իսկ հունիսին նա արդեն ստիպված է եղել կեղծամ կրել:
2014թ. նա մասնակցել է «Հայաստանի Ձայնը» նախագծին՝ անցնելով երգչուհի Սոնայի թիմ: Նախագծում նա հասել է մինչեւ երրորդ փուլ: Արդեն 2015թ. մայիսին Կարինան թողարկել է իր առաջին հեղինակային երգը եւ տեսահոլովակը՝ «He мory больше»: 2016թ. Կարինան թողարկեց «Зажигай», «Moa Армения», «C днем рождения», «Свадебные вальс», «Հայաստանը մերն է», «РОССИЯ», «Broken Dream» երգերը: 2017թ. ներկայացվել է առաջին դուետ երգը «Bad Boys Blu» խմբի նախկին մենակատար Kevin McCoy-ի հետ, եւ երգի պրեմիերան կայացել է Կրեմլի Պետական Պալատում: Նույն թվականին թողարկվել են «Лето» եւ «Все зашибись» երգերը, որոնք հայտնել են iTunes-ի լավագույն աղյուսակում: 2017թ. դեկտեմբերի 5-ին «Известия Холл» համերգային սրահում կայացել է Կարինայի մենահամերգը:
Նույն թվականին Կարինան ավարտել է քոլեջը: 2018թ. թողարկվել է «Я вам желаю», «Сердце оригами» երգերը: Մարտի 15-ին ռուսական երաժշտական Muz.Play մրցանակաբաշխությանը արժանացել է «Տարվա տաղանդ» մրցանակին: Մայիսի 26-ին մասնակցել է Хип-хоп «Խառնաշփոթություն» փառատոնին եւ այնտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը: Նույն տարվա օգոստոսին մասնակցել է «Голос» նախագծին, սակայն չի անցել կույր լսումները եւ մնացել է հաջորդ տարվա պահեստային խմբում: Նույն տարվա հոկտեմբերին լույս է տեսել Մոլդովայի հայտնի «MYMY» ամրոցում նկարահանված «Dale Dale» երգն ու տեսահոլովակը:
2019թ. մասնակցել է «Песни на ТНТ» հեռուստանախագծի երկրորդ սեզոնին, որի պրոդյուսերներն էին Բաստան (Василий Вакуленко) եւ Տիմատին (Тимур Ильдарович): Նախագծում անցել է քասթինգի եւ երկու որակավորման փուլերը: Նախագծում կատարել է իր «ИДИ СО МНОЙ» եւ «Невозможное» հեղինակային երգերը: Հետագայում այդ երգերի հիման վրա թողարկվել են տեսահոլովակներ: Հունիսին թողարկվել է «Ритм» երգը, եւ արդեն մեկ ամսից նրա հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ:
10.Միրիամ Բաղդասարյան

Ծննդով Մոնրեալից, մանկության մեծ մասն անցկացրել է Հայաստանում: Երաժշտության նկատմամբ սերը մայրիկից է փոխանցվել, որը դաշնակահար է եւ Միրիամին ծանոթացրել է դասական հայ կոմպոզիտորներին: Առաջին անգամ բեմում հանդես է եկել 16 տարեկանում՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ: 2016-ին մասնակցել է հայկական The X-Factor հանրաճանաչ շոուին: 2017-ին մասնակցել է The Voice Canada-ում: Մրցաշրջանի չորս փուլերին մասնակցելուց հետո ստացել է նվեր Արա Ֆաբիանից՝ իրեն նկարագրող երգ՝ «Je Veux Donner»:
11.Tokionine

Ծնվել է Երեւանում, սակայն մանկությունը անցել է Կապանում: Մասնակցել է քսանից ավելի մրցույթների, որտեղ հիմնականում զբաղեցրել է 1-3 տեղերը: Հաճախել է «Արեւիկ», «Երգի պետական թատրոն», «Դո-ռե-մի»: Տասնութ տարեկանից աշխատում է Երեւանի ստուդիաներից մեկում՝ որպես վոկալ պրոդյուսեր եւ գործիքավորող: Դավիթ Բադալյան անվան տակ սկսել է թողարկել երգեր: Հիմնել է իր ձայնագրման ստուդիան, այնուհետեւ «Fancy Town» պրոդյուսերական կենտրոնը, որը զբաղվում է պատանի երգիչների պրոդյուսինգով: «Fancy Town»-ի արտիստներից է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծից Վարդան Մարգարյանը: Անցած տարի եղել է Սրբուկի «Walking Out» երգի համահեղինակ ու իր հետ մեկնել Թել Ավիվ, որտեղ հանդես է եկել նաեւ որպես բեք վոկալ: Այժմ փորձում է սկսել իր երաժշտական լեյբլը Հայաստանում, որի առաջին արտիստը կլինի հենց նա:
12.Վլադիմիր Արզումանյան

Վլադիմիր Արզումանյանը ծնվել է Ստեփանակերտում երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից: Կատարում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով երգեր: Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան N2 1 դպրոցում: Բացի երաժշտությունից՝ զբաղվում է նաեւ կարատեով, ունի սեւ գոտի, խաղում է ֆուտբոլ: «Մամա» երգով ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում եւ 120 միավորով զբաղեցրել առաջին հորիզոնականը: Երգի պրոդյուսերն է կանադահայ երաժշտական պրոդյուսեր Հարություն Տեր-Հովակիմյանը (Դեր Հովա):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT