Լեգենդար ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը կմասնակցի Իսպանիայի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռեալ Մադրիդի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը կփորձի դառնալ երկրի ֆեդերացիայի նախագահ: Նա որոշել է մասնակցել այս տարվա մարտին նախատեսված ընտրություններին: Այս մասին գրում են իսպանական լրատվամիջւոցները:

Նրա հիմնական մրցակիցը լինելու է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի գործող նախագահ Լուիս Ռուբիալեսը: Նշվում է, որ Կասիլյասն արդեն խոսել է հավաքականի իր նախկին թիմակիցներից մի քանիսի հետ, որպեսզի աջակցեն իրեն:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Կասիլյասն Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի թեկնածուն է: Վերջինս, ըստ իսպանական մամուլի, լարված հարաբերությունների մեջ է Ռուբիալեսի հետ:

38-ամյա Կասիլյասը պորտուգալական «Պորտուի» ֆուտբոլիստ է, սակայն 2019թ. մայիսին սրտի կաթված ստանալուց եւ վիրահատությունից հետո չի խաղում, թեեւ պաշտոնապես կարիերան չի ավարտել: Այս պահին կապող օղակ է թիմի ու ակումբի ղեկավարության միջեւ:

Տպել
441 դիտում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ադրբեջանական տեղեկատվական հարթակները տարածում են բացարձակ շինծու տեղեկություններ սահմանային իրավիճակի մասին

COVID-19-ով պայմանավորված՝ իրավիճակը Վրաստանում սրվում է. Գախարիա

Ըստ պաշտպանների՝ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս գտնվել ՔԿՀ-ում, որի աշխատակիցները դեռ թեստ չեն հանձնել

Առինջ համայնքում արձանագրություն է կազմվել «Զիլ» մակնիշի ինքնաթափ բեռնատարի վարորդի նկատմամբ

Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են եւ արդեն նաեւ տեսանելի․ նախարար

Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր շոուի՝ Հայաստանում նկարահանված թողարկումը

ՌԴ-ում կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաճաժամի պատճառով կնվազեն դեպի Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները

Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մի անգամ դասին․ հեռավար կրթությունից զվարճալի դեպքեր են պատմում ուսանողները եւ աշակերտները

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

12-ամյա տղային մի քանի ժամ փնտրել են փոքր եղբայրները. նրան գոմում կախված է գտել հարեւանի կինը

Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. բուժումն այս պահին ավարտվել է

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու է գնացել եղբայրը

ՓՄՁ-ներից 120 հայտ ենք ստացել արդեն, որի ընդհանուր գումարը կազմում է 1․4 մլրդ դրամ․ Խաչատրյան

Բռնցքամարտի ռուս մարզիչը կարծում է, թե վարակվել է հայ կոլեգայից. Tribuna.com

Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 46 տոկոսով. ՊԵԿ

«Դոմոդեդովո»-ի տարածքում այս պահին ՀՀ քաղաքացի ուղևորներ չկան

Հրդեհ Դալար գյուղի թռչնանոցում. 4500 ճուտ է ծխահարվել