Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողով:

Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Բացման խոսքում փոխնախարար Գալյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին քննարկմանը ներկա գտնվելու և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործընթացին շարունակական հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ հատկապես ընդգծելով գործընկեր հասարակական կազմակերպությունների ընդդիմախոսական կեցվածքի կարևորությունը՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի զգոնության խթան: Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մարմնի ստեղծման գործընթացին՝ Սրբուհի Գալյանը կարևորել է, որ ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերն ընդունվեն հնարավորին մասնակցային և ներառական գործընթացի արդյունքում՝ այդպիսով ապահովելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ հանրային լայն վստահություն:

Աշխատաժողովի ընթացքում փոխնախարար Գալյանը քննարկման մասնակիցներին  ներկայացրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծով սահմանված իրավակարգավորումները: Մասնավորապես՝ անդրադարձել է Կոմիտեի ձևավորմանը, նախագահի ընտրության մեխանիզմին, գործունեությանը, աշխատակիցների սոցիալական երաշխիքներին, Կոմիտեի հաշվետվողականությանը ԱԺ-ին, Կոմիտեի ծառայողների ընտրության բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ինչպես նաև օրենքի նախագծի անցումային դրույթներով սահմանված այլ կարգավորումներին:

Այնուհետև, հաջորդել է մասնակիցների և փոխնախարարի միջև հարցուպատասխանը:

Աշխատաժողովի հաջորդ փուլում Արդարադատության նախարարության աշխատակազմի Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը մասնակիցներին ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1381 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ