Երևան
12 °C
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: ՀԺ-ի մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում Զ. Սինանյանը պատմել է այցի մանրամասներից՝ հայտնելով, որ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ, այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի և քննարկում անցկացրել եկեղեցուն կից կրթական կառույցների ներկայացուցիչների, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀՅԴ հայ դատի մոսկովյան հանձնախմբի անդամների հետ: Սինանյանն այցելել է նաև «Սկոլկովո» նորարարական կենտրոն և ծանոթացել հայազգի ստարթափերների հետ:
- Պարո՛ն Սինանյան, պաշտոնավարումից ի վեր Ձեր երրորդ այցն է Ռուսաստան: Ինչպե՞ս կգնահատեք ռուսահայ համայնքի հետ տարվող աշխատանքը:
- Տեղեկացնեմ, որ մեկ ամսից պատրաստվում եմ այցելել Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ, իսկ Մոսկվայում չէի եղել արդեն վեց ամսից ավելի: Մոսկվայի հայ համայնքն այնքան բազմաքանակ է ու բազմաշերտ, այնքան կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որ վեց ամիս ընդմիջումը ճիշտ չեմ համարում: Այս այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումների մասով կարող եմ ասել, որ շատ ջերմ ու արդյունավետ քննարկում տեղի ունեցավ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Խոսեցինք սփյուռք-պետություն փոխհարաբերությունների մասին: Ռուսաստանը ցանկանում է ակտիվացնել իր գործունեությունն այն ռուսաստանցիների մասով, որոնք սփռված են ու բնակվում են Դաշնության սահմաններից դուրս, և ինչպես մենք, Ռուսաստանը ևս մտադրված է կապը սփյուռքի հետ դարձնել առավել համակարգված և ամուր, զբաղվել հայրենադարձության խնդրով: Այս առումով մենք կարող ենք իրականացնել համատեղ աշխատանք և փորձի փոխանակում: Ինչ վերաբերում է ռուսահայ համայնքի խնդիրներին, ես փոխնախարարի մոտ բարձրաձայնեցի Ռուսաստանում հայերեն լեզվի ուսուցանմանը և տեղում հայկական դպրոցներ ունենալուն վերաբերող հարցը, որը մեր պետությունների քննարկումների օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում:

-Պարո՛ն Սինանյան, կարծում եմ՝ սփյուռքի հետ ինֆորմացիոն հաղորդակցության տեսանկյունից ևս որոշակի խնդիրներ կան: Հայկական լսարանն այնքան էլ լավ չի տեղեկացված սփյուռքի կյանքի ու կենսագործունեության մասին:
-Իհարկե, եթե կա նման խնդիր, ուրեմն պետք է լուծումներ փնտրենք: Նախկինում ՀՀ սփյուռքի նախարարությունը մի քանի հարթակ է ունեցել՝ սփյուռքի վերաբերյալ իրադարձությունները լուսաբանելու նպատակով: Դրանցից մեկը՝ «Հայերն այսօր» թերթը, որն ուներ նաև օնլայն տարբերակ, փոխանցվեց ՀՀ կառավարությանը կից համապատասխան ՊՈԱԿ-ին, և այս պահին չեմ կարող հստակ ասել, թե ինչ ընթացքի մեջ են աշխատանքները, սակայն սփյուռքում մեզ անընդհատ հարցնում են այդ հարթակի մասին, քանի որ այն ուներ ձևավորված լսարան: Խնդիրը նրանում էր, որ երիտասարդները չէի օգտվում դրանից, սակայն կարծում եմ՝ դա ավելի շատ բովանդակության և կոնտենտի մատուցման ձևի հետ էր կապված: Կարծում եմ, որ անհրաժեշտ է ունենալ մի այդպիսի հարթակ, որի միջոցով կլուսաբանվի սփյուռքում տեղի ունեցող անցուդարձը: Դուք խոսակցության սկզբում հետաքրքրվեցիք նաև, թե ինչո՞ւ կոնկրետ իմ այս այցը լուսաբանելու համար չեն հրավիրվել տեղի հայ թղթակիցները, և այն բավարար չի լուսաբանվում: Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչու է այդպես, քանի որ մեր գերատեսչությունը մամուլի հետ աշխատում է շատ բաց կերպով: Ես անձամբ կարծում եմ, որ լրագրողները մեր դաշնակիցներն ու գործընկերներն են: Մեր աշխատանքի լուսաբանումը, և սփյուռքում տեղի ունեցող իրականության ճիշտ մատուցումը, մեր կարևորագույն նպատակներից մեկն է, քանի որ եթե մենք ֆիզիկապես բաժանված ենք միմյանցից, ապա մեր տեղեկատվական կապը պետք է լինի ուժեղ հիմքերի վրա: Մեր, ինչպես նաև այլ հայաստանյան պատվիրակությունների այցելությունները, կազմակերպվում է ՀՀ դեսպանատների միջոցով: Անցյալ այցերի ժամանակ ես հանդիպել եմ գուցե ոչ բոլոր, սակայն տեղի մամուլի ներկայացուցիչների մի մասի հետ, և անձամբ ինձ համար այդ հարցում ընտրյալներ չկան: Գուցե պետք է ավելի ուշադիր լինեն խնդրի նկատմամբ, և, ասենք, ամեն այցի ընթացքում մամուլի ասուլիսի ֆորմատով հանդիպումներ ունենալ հետաքրքրված բոլոր լրագրողների և մամուլի ներկայացուցիչների հետ:
- Կա նաև խնդիր Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին մատչելի և օբյեկտիվ կերպով ռուսական լսարանին տեղեկատվություն մատուցելու վերաբերյալ: Թավշյա հեղափոխության օրերին ռուսաստանյան լրատվական դաշտում ստեղծված պատկերն ինչ-որ առումով պատճառ էր նաև նրա, որ չկար հակակշիռ ինֆորմացիոն հոսք այն մասին, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում:
- Ցանկալի կլինի, իհարկե, եթե Հայաստանում կատարվող իրադարձություններն օբյեկտիվ կերպով լուսաբանվեն ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից: Ես, օրինակ, ոչ Ռուսաստանում, հարևան մեկ այլ երկրում տեսա մի շատ հաջողակ տեղական հեռուստաալիք, որի հիմնադիրներն ազգությամբ հայեր են, և դրա շնորհիվ շատ ակտիվ, օբյեկտիվ ու խորը լուսաբանվում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Ինքս մի քանի անգամ հյուր եմ եղել այդ հեռուստաալիքում: Եթե մենք կարողանանք այդ ֆորմատով ռուսաստանյան ԶԼՄ ունենալ նաև Ռուսաստանում, կարծում եմ՝ ձեր կողմից հիշատակած խնդրի լուծման հարցում մեկ քայլ առաջ արած կլինենք: Ես շատ կարևոր եմ համարում, որ մեր դաշնակից պետությունում՝ Ռուսաստանում, հնարավորինս դրական, ոչ կեղծ և անկողմնակալ ներկայացվի մեր երկրի իրականությունը:
- Մենք շատ ենք խոսում հայկական սփյուռքի ունեցած ներուժի մասին: Ըստ Ձեզ՝ բացի ֆինանսականից՝ ո՞րն է կոնկրետ ռուսահայ համայնքի կարևորագույն ներուժը, որը պետք է ուղղորդել՝ ի բարօրություն Հայաստանի:
-Այդ ներուժը, իրոք, շատ մեծ է ու կարևոր մեզ համար, և այն անցյալում օգտագործվել է բավականին թերի մոտեցմամբ, ունեցել միատարր բովանդակություն: Մենք այստեղ ունենք ինտելեկտուալ, մասնագիտական և մշակութային հսկայական պոտենցիալ: Հայրենադարձության մեր ծրագրում Ռուսաստանի մեր հայրենակիցները հանդիսանում են ամենատրամաբանական ակունքը, քանի որ այստեղի համայնքը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և՛ գաղափարապես ավելի մոտ է կանգնած հայաստանյան իրականությանը: Մենք պետք է վերացնենք այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են՝ նշածս ներուժն ի նպաստ Հայաստանի պետության կայացմանն օգտագործելուն: Այդ խոչընդոտները վերացնելու ճանապարհին մենք պետք է իրականացնենք մի շարք ռեֆորմներ, այդ թվում՝ օրենսդրական: Հայաստանում էլ պետք է մոռացվի սփյուռքից զուտ գումար պահանջելու ու ստանալու վատ սովորույթը: Մենք պետք է սփյուռքից շահութաբեր ներդրումներ սպասենք, այլ ոչ թե պարզապես ֆինանսական օգնություն: Հայաստանում հնարավոր է գումար վաստակել, և վարչապետը միշտ ընդգծում է այդ մասին: Սփյուռքի լավագույն մասնագետները պետք է վստահ լինեն, որ իրենց մասնագիտական ունակությունները պահանջված են Հայաստանում: Դա մեր ամենաակտուալ թեմաներից է այսօր: Մենք երկրում ունենք լուրջ մասնագիտական բաց բոլոր ոլորտներում, որը կարող է լրացվել սփյուռքի մասնագետների շնորհիվ:
- Կա նաև հակադարձ հարցը սփյուռքի կողմից՝ իսկ Հայաստանն ինչո՞վ կարող է օգնել սփյուռքին:
- Սփյուռքը բաղկացած է հայ մարդկանցից, որոնք իրենց հայությունն ասոցացնում են պատմական հայրենիքի և Հայաստան պետության հետ: Մեր նպատակն է ստեղծել պետականակենտրոն հայություն, որը համախմբված է Հայկական պետության կայացման և հզորացման գաղափարի շուրջ, քանի որ պետության հզորացմանը զուգահեռ՝ հզորանում է նաև սփյուռքը: Առանց ուժեղ Հայաստանի, այդ գաղափարի գրավչության և Հայկական պետության կենտրոնաձիգ ազդեցության՝ սփյուռքի կյանքը կարող է վտանգի տակ հայտնվել: Այնպես որ, ստեղծել ամուր և ուժեղ Հայաստան՝ նշանակում է ամրացնել սփյուռքը: Ահա թե ինչ է տալիս Հայաստանը սփյուռքին, բայց որպեսզի մենք կարողանանք ունենալ այդ ուժեղ և կենտրոնաձիգ հայկական պետականությունը, մեզ անհրաժեշտ է սփյուռքի օգնությունն ու գործուն մասնակցությունը:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT