Մեդալս Կարեն Գիլոյանին եմ տվել, խոստացել էի. Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան

Այսօր Գյումրու քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո Աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նաեւ պատասխանեց հարցին, թե ի՞նչ զգացողություն է ունեցել, երբ իր հաղթանակից հետո թուրք երկրպագուները մեջքով են շրջվել, որ չտեսնեն հայոց եռագույնը:

«Ես չեմ տեսել, հետո են ինձ ասել, բայց կարեւոր չէ, որ մեջքով են դարձել: Ճիշտ է, դրոշը չեն տեսել, բայց հիմնը լսել են: Կարեւորը իմ հակառակորդը՝ թուրքը, ավելի շատ հայկական հիմնն է լսել, քան թուրքականը»,- ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020 թ. առաջնությունում Արթուր Ալեքսանյանի հաղթանակից հետո թուրք ըմբիշ Իլդեմ Չենկը, որը մրցաշարն ավարտել էր բրոնզով, պարգեւատրման արարողության ժամանակ կանգնած է եղել հայ մարզիկի կողքին, սակայն լուսանկարվելիս մի կողմ է քաշվել: Փոխել է տեղը մյուս բրոնզեմեդալակրի՝ ռուս Ալեքսանդր Գոլովինի հետ, որպեսզի լուսանկարում Ալեքսանյանի կողքին չլինի:

Հաջորդ հարցն ավելի թեթեւ, բայց կարեւոր շեշտադրում ուներ. որտե՞ղ է Արթուր Ալեքսանյանի՝ Եվրոպայի առաջնությունում նվաճած 5-րդ ոսկե մեդալը: Գյումրեցի ըմբիշն ասաց՝ իր մոտ չէ: «Կարեն Գիլոյանի մոտ է: Խոսք էի տվել, դրա համար եմ տվել»,- լրագրողներին բացատրեց մարզիկը:

Մարզական մեկնաբանն ու հունահռոմեական ոճի ըմբիշն այդ պայմանավորվածությունը ձեռք են բերել 2012 թվականին: Այդ տարի Ալեքսանյանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ խոստացել, որ 5-րդ ոսկե մեդալը Գիլոյանինն է լինելու: 2020-ին Արթուրը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն եւ կատարեց իր խոսոտւմը:

Վերադարձնելո՞ւ է մեդալը Գիլոյանը, թե՝ ոչ: Ալեքսանյանը չգիտեր: «Հիմա այն Գիլոյանի մոտ է, տեսնենք հետո ինչ կլինի, Գիլոյանից է կախված»,- կատակեց գյումրեցի ըմբիշը:

Ի դեպ, սա մարզական մեկնաբանի եւ մարզիկի միմյանց խոստումներ տալու առաջին դեպքը չէ: 2008 թվականին Կարեն Գիլոյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Հայաստանն Օլիմպիական չեմպիոն ունենա: 2016-ի չեմպիոնն Արթուր Ալեքսանյանն էր: Հենց նա էլ Օլիմպիական խաղերից հետո սափրեց Կարեն Գիլոյանի գլուխը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10727 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը