Երևան
12 °C
Հոկտեմբերի 16-ին «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում ոստիկան Արմեն Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողության համար մեղադրվող 18-ամյա Ս. Գալստյանը մեղադրանքը մասնակի է ընդունել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հանրային պաշտպան Աննա Ջուվանովան ասաց, որ նա գողության մեղադրանքի որոշ դրվագներ ընդունել է, որոշները՝ ոչ. «Չի ընդունել նաեւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքը, եւ մեր ունեցած տեղեկություններով՝ որեւէ փաստական տվյալ չկա, որ իմ պաշտպանյալը կատարած լինի այդ արարքը»: Թե գողության կոնկրետ որ դրվագներով է ընդունել, որով՝ ոչ, պաշտպանը չմանրամասնեց՝ ասելով, որ իր պաշտպանյալի հետ այդ հարցը չի քննարկել:
Դիտարկմանը, որ օրերս ստացված փորձաքննության համաձայն՝ գողության վայրում հայտնաբերված հետքերը համընկել են եղբայրների մատնահետքերի հետ, Աննա Ջուվանովան ասաց. «Դե, դա չի խանգարում, որ նա չընդունի իրեն առաջադրված մեղադրանքը, գուցե հենց Ձեր ասած դրվագով է ընդունում, ես ավելին ասել չեմ կարող»:
Ջուվանովայի խոսքով՝ տեւական ժամանակ է՝ Ս. Գալստյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում, եւ նախաքննության ավարտը չի երեւում: Հարցին՝ Գալստյանի եւ դեպքի օրը վիրավորում ստացած ոստիկանի միջեւ առերես հարցաքննություն եղե՞լ է, պաշտպանը պատասխանեց. «Չեմ կարող մանրամասն ասել, թե ինչ գործողություններ են իրականացվել, ընդհանուր բնույթի գործողություններ են»:
Աննա Ջուվանովան տեղեկացրեց, որ պատրաստվում է բողոքարկել Ս. Գալստյանի կալանավորման երկարաձգման որոշումը. «Երկարաձգման միջնորդության հիմքում քննիչը դրել էր խոչընդոտելու վտանգն ու լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը: Ս. Գալստյանը մասնակցել է միջնորդության քննությանը, ներկայացրել իր առարկությունը՝ ասելով, որ որեւէ խոչընդոտ չի պատրաստվում ստեղծել»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ Ս. Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով: Երկարաձգվել է նաեւ նրա անչափահաս եղբոր՝ Հ. Գալստյանի կալանավորման ժամկետը, որը վերջերս ստացված փորձաքննության համաձայն՝ ճանաչվել է մեղսունակ:
Միջադեպը տեղի էր ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները դիմել էին փախուստի, իսկ Ոստիկանության ծառայողները հետապնդել էին նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները դիմադրել էին, ինչի ժամանակ նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, կրակել նրանցից մեկի վրա, ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին, ապա դիմել փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ առերեւույթ հանցագործություն կատարած եղբայրները դեպքից ժամեր առաջ նաեւ գողություն էին կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT