Երևան
12 °C
2004 թվականի փետրվարի 19-ին՝ 16 տարի առաջ այս օրը, Հայաստանի Զինված ուժերի զինծառայող, սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում անգլերենի դասընթացի էր մասնակցում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Սաֆարովի՝ սեփական երկրին, նրա բանակին հասցրած բարոյական հարվածը, սակայն, Ադրբեջանն այլ կերպ գնահատեց. ամեն ինչ արեց, որ ցմահ դատապարտյալին Հունգարիան արտահանձնի, և Ադրբեջան հասնելուն պես հերոսի կոչում շնորհեց նրան՝ ի լուր աշխարհի ուղենշելով իր հայատյաց ռազմավարությունը: Սա հստակ ուղերձ էր, որ ադրբեջանցիները մշտապես փորձելու են ֆիզիկապես ոչնչացնել հայերին:
Ինքնաբուխ դիվերսանտների նկատմամբ բանակները երբեք բարի չեն լինում: Առանց հրամանի նույնիսկ թշնամուն խոցելու նախաձեռնությունը կանոնադրությանը, կարգապահությանը, բանակի կազմակերպվածությանը և երկրի վարկանիշին հարված է, կարող է հանգեցնել թե՛ ռազմական և թե՛ քաղաքական անցանկալի հետևանքների. ինքնաբուխ դիվերսիաներն անընդունելի են ողջ աշխարհում: Ադրբեջանում, սակայն, ոչ:
2010 թ. հունիսի 18-ին Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Չայլու գյուղի մոտ, ինքնաբուխ դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի հետ ընդհարման ժամանակ զոհվեցին զինծառայողներ Ռոբերտ Գասպարյանը, Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը, Պարույր Մելքոնյանը։ Եվս չորս զինծառայող վիրավորվեց։ Իբրահիմովի դիակը մնաց հայկական խրամատներում։ Ադրբեջանի նախագահն այս դեպքում էլ կարգազանցին շնորհեց Ադրբեջանի ազգային հերոսի կոչում:
2010 թ. սեպտեմբերի 4-ին Մարտակերտի շրջանում ՊԲ դիրքեր միայնակ ներխուժելու փորձ արեց ավագ լեյտենանտ Ֆարիդ Ահմեդովը։ Ադրբեջանցու հետ ձեռնամարտի բռնված շարքային Արման Մանուկյանը գետնին էր տապալել Ահմեդովին, իսկ օգնության հասած Խաչատուր Բաղդասարյանը՝ սպանել նրան։ Դիվերսանտը պրոֆեսիոնալ զինվորական էր, որ գործել էր ինքնակամ։ Նրա կերպարն Ադրբեջանում միֆականացվեց, ֆիլմեր ու երգեր նվիրվեցին, նրա անունով դպրոց ու փողոց կոչեցին:
2016 թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովը ներթափանցեց Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածում գտնվող դիրքեր։ Փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից զոհվեցին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը։ Գուրբանովն էլ գործում էր ինքնակամ, առանց հրամանի։ Դեպքից կարճ ժամանակ անց Գուրբանովն սկսեց հերոսացվել:
Այս բոլոր դեպքերը հետազոտելով և որակելով որպես «ինքնաբուխ դիվերսիաներ»՝ Razm.info կայքի մասնագետները նշում են, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն պայքարում զինվորական կարգապահության նման խախտումների դեմ, այլև խրախուսում են դրանք՝ հստակ ընդգծելով, որ նման գործողությունների դիմողները հերոսացվելու են թե՛ պետական մակարդակով և թե՛ հասարակության մեջ։
Եվ ահա, օրեր առաջ Գերմանիայում հրապարակային հարցազրույցի ժամանակ Ալիևը նշեց արցախյան հարցի լուծման իր տեսլականը. դա Արցախի ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում՝ հայերի ու ադրբեջանցիների համակեցությամբ. հնարավո՞ր է դա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետական միավոր է, ու ինքնավարություն քննարկելու որևէ հիմք չկա, և անհնար է համակեցություն մի հասարակության հետ, որին վերջին երեսուն տարիներին ոչ միայն չեն պատրաստել համակեցության, այլև ամենատարբեր ձևերով ներարկել են ատելություն:
«Անցյալ երեսուն տարիների ընթացքում Ադրբեջնանում չի արվել որևէ փորձ՝ բնակչությանը համակեցության պատրաստելու համար. Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու Ռամիլ Սաֆարովի առքը, նմանատիպ մյուս դեպքերն ամբողջությամբ ներկայացնում են այն քարոզը, որ իրականացնում են ադրբեջանական իշխանությունները: Ես կուզեի այստեղ նշել նաև 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ծերերի սպանությունն ամենավերջին դաժանությամբ, որ չի տեղավորվում որևէ բարոյականության սահմաններում: Հիշենք նաև Սումգայիթի դեպքերը, որ միջազգային բոլոր չափանիշների համաձայն՝ համապատասխանում են Ցեղասպանություն բառին»,- ասաց նա:
Հետազոտվում է ատելության քարոզն Ադրբեջանում. ի՞նչ նոր տվյալներ կան. «Կա «Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը, որ հրատարակվել է, տարբեր լեզուներով թարգմանվել և տարածվել աշխարհում, հետազոտություններ են արվել հայատյացության թեմայով, քննարկումներ են եղել միջազգային հարթակներում: Բավարար է ուսումնասիրել իրենց դասագրքերը, որ հասկանանք՝ գործ ունենք հայատյացության պետական ծրագրի հետ, և Գուրգեն Մարգարյանի սպանությունը մեկն էր այդ դրսևորումներից, որ լիովին տեղավորվում էր այդ տրամաբանության մեջ»:
Ասվում է՝ մենք հարևաններ ենք և պիտի խաղաղ ապրենք միասին. «Այս պահին համակեցության որևէ տեսակ ադրբեջանցիների հետ անհնար է: Հիշում եմ՝ Մեհրիբան Ալիևան դեռևս նշանակված չէր առաջին փոխնախագահի պաշտոնում, մի ուշագրավ հայտարարություն արեց, որ դեռևս գալու են ժամանակներ, երբ մենք մեր հայ հայրենակիցների հետ մի սեղանի շուրջ գինի ենք խմելու: Նա ակնարկում էր՝ լուծվելու է հարցը, և հաջորդելու է խաղաղ համակեցությունը: Սակայն այնպես խիստ հասարակական քննադատության արժանացավ այդ նախադասությունը, որ դրանից հետո Ադրբեջանում նմանատիպ արտահայտության փորձ այլևս ոչ ոք չարեց: Այսինքն՝ նույնիսկ առաջին տիկնոջ այդ փորձը, անգամ եթե դա ուղղված էր հայկական լսարանին կամ միջազգային կառույցներին ու միջազգային հանրության աչքին խաղաղասեր երևալու կեղծավորությամբ ասված խոսք էր, միևնույնն է, շատ արագ տեղափոխվեց ադրբեջանական լսարան՝ ենթարկվելով քննադատությունների և հայհոյանքների»:
Վերջին հետազոտությունները ուղենշի փոփոխություն ցույց չե՞ն տալիս. «Դասագրքերի նոր հրատարակությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ նույն միտումը պահպանվում է. անգամ փորձ չի արվում արտահայտությունները մեղմացնել: Հայատյացություն է ամենուր, շատ հազվադեպ կտեսնեք, որ, օրինակ, որևէ քաղաքական գործիչ Ադրբեջանում ուղղակի ասի Հայաստանի Հանրապետություն, անպայման մեր երկրի անունն արտասանվում է նախադաս որոշչի կիրառմամբ՝ ագրեսոր Հայաստանի Հանրապետություն»:
Մյունխենում Ալիևը խոսեց Արցախի ինքնավարության մասին Ադրբեջանի կազմում. այս ամենի կոնտեքստում միջազգային հանրության մեջ դրա անհնարինության վերաբերյալ կարծիք չի՞ ձևավորվում. «Դժվար է ասել, սակայն Ալիևի պնդումը հիմնազուրկ է: Ադրբեջանի կազմում է Նախիջևանի ինքնավար հանրապետությունը. այն որևէ աղերս չունի՝ որպես անկախ միավոր դիտարկվելու հետ: Հարավում ապրում են թալիշները, որ տևական ժամանակ է՝ պահանջում են ինքնավարություն, բայց ոչ միայն չունեն ինքնավարություն, այլև՝ անգամ ամենատարրական իրավունքները՝ պետական լեզվի, դպրոցներում իրենց լեզվով կրթություն ստանալու հնարավորություն: Իսկ Արցախի Հանրապետությունը կայացած պետական միավոր է, և ինքնավարություն քննարկելու որևէ հիմք չկա: Բայց եթե նկատել եք, անգամ այդ առումով փոխվել է Իլհամ Ալիևի եզրաբանությունը. հիմա նա խոսում է ոչ թե լայն ինքնավարություն մասին, այլ ինչ-որ ինքնավարության մասին: Խոսելու, քննարկելու որևէ բան այս առումով հայկական կողմը չպիտի ունենա»:
Տարիներ ի վեր խոսվում է այն մասին, որ պատմական-գիտական ողջ հիմքն ունենալով հանդերձ՝ մենք արտաքին քարոզչական ճակատում պարտվում ենք. Ադրբեջանը գրում, թարգմանում և տարածում է իր կեղծիքներն աշխարհի մեծ գրադարաններում ու համալսարաններում, ֆիլմերով ու հաղորդումներով. այս առումով հիմա հաղթո՞ւմ ենք, թե՞ պարտվում: «Իրենք շատ ավելի ակտիվ են գործում, քան հայկական կողմը. հսկայական գումարներ են ծախսում: Օրինակ՝ վերջերս երբ Թավրիզում էի, և՛ քաղաքի կենտրոնական գրադարանում, և՛ Թավրիզի համալսարանի գրադարանում նման ժողովածուներ՝ հերյուրանքներով լի, կային և՛ պարսկերենով, և՛ ադրբեջաներենով: Մեր դիրքորոշումը չկա: Ընդամենը հինգ օրից կարող ենք տեսնել, թե ինչ հսկայական աշխատանք են կատարում միջազգային հարթակներում իրենց հորջորջած Խոջալուի ցեղասպանության ճանաչման կամ միջազգային լայն հասարակությանն այն ներկայացնելու առումով: Օրապահիկներ, գիշերակացի համար հսկայական գումարներ են տրամադրում այն մարդկանց, որ այդ օրերին աշխարհի տարբեր կետերում պիտի ներկայացնեն, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը»:
Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ չի անում. «Հայաստանն ունի հակազդելու բավական հզոր գործիքակազմ, որ պետք է կիրառվի: Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, բազմաշերտ պետություն է, և շատ մեծ խնդիրներ կան թե՛ կրոնական, թե՛ էթնիկական, թե՛ սոցիալական համերաշխության, թե՛ ժողովրդավարական բացակայության առումներով, սրանք կետեր են, որոնցով կարելի է անընդհատ ճնշել: Պետք է ոչ թե մտածել, թե հերթական կեղծ թեզին ինչպես պատասխանել, այլ բազմապլան մարտահրավերներ առաջարկելով՝ դնել մի իրավիճակի մեջ, որում նույնիսկ ժամանակ չի ունենա զբաղվել նմանատիպ քարոզչությամբ, Արցախյան հարցով»,- նշեց Արտյոմ Տոնոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև՝ ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT