Երևան
12 °C
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) փետրվարի 21-ին աննախադեպ համերգային ծրագիր է պատրաստել, որը նվիրված է Բեթհովենի 150-ամյակին:
Այդ առիթով Երեւանում են «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ դիրիժոր Ջոն Նելսոնն ու գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը: Երաժիշտներն առաջին անգամը չէ, որ գտնվում են այստեղ եւ նախքան համերգը իրենց տպավորությունների եւ սպասվող համերգային երեկոյի մասին կիսվեցին լրագրողների հետ՝ հրավիրված ասուլիսում։
Համերգը ղեկավարելու է Ջոն Նելսոնը, որն էլ ներկայացրեց, թե երեկոյի ընթացքում հանդիսատեսին ինչ է սպասվում. կատարելու են Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքը, որը հայաստանյան պրեմիերա է, եւ Մոցարտի Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը: Նա նկատեց, որ երեկոն իսկպաես հաջողված է լինելու:
Նելսոնը վերջին անգամ 11 տարի առաջ էր եղել Հայաստանում: Նա հավաստիացրեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց է ապրել, ինչի կապակցությամբ շնորհավորեց Թոփչյանին: Նա նկատեց, որ նվագախմբը բարձր մակարդակի վրա է: «Եթե կարողանում ես ճիշտ ներկայացնել Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, որը շատ դժվար է, ուրեմն հաջողել ես: Բեթհովենը բարդ մարդ էր, ագրեսիվ, չէր հարմարվում հասարակությանը: Այդ ամենն արտացոլվել է 5-րդ սիմֆոնիայում: Հրաշալի է, որ նվագախումբը կարողանում է ֆանտաստիկ մեկնաբանել այդ ստեղծագործությունը»,- ասաց դիրիժորը:
Անդրեաս Ֆրյոլիխն էլ նշեց` արդեն իսկ պատիվ է ունեցել աշխատել Թոփչյանի հետ, իսկ այժմ պատիվ ունի համագործակցել մեկ այլ ականավոր կոմպոզիտորի` Ջոն Նելսոնի հետ: «Մենք առաջին անգամ ենք միասին ներկայանալու, բայց տպավորություն է, որ երկար տարիներ ենք համատեղ ելույթ ունենում»,-ասաց դաշնակահարը: Ի դեպ նշենք, որ Ֆրյոլիխը համերգին հանդես է գալու որպես մենակատար:
Անդրադառնալով Բեթհովենին` Ֆրյոլիխը պատմեց, որ ապրում է Բեթհովենի ծննդավայրում` Բոնում, եւ մեծացել է նրա երաժշտության ներքո: «Բեթհովենի ստեղծագործությունները մարդկությանն ավելի բարի են դարձնում, եւ նրա գործերի առանձնահատկությունն այն է, որ կոմպոզիտորը մշտապես կոտրում էր երաժշտության մասին կարծրատիպերը, խախտում կանոնները, նաեւ հումորի հրաշալի զգացում ուներ»,- նկատեց դաշնակահարը:
ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ Ջոն Նելսոնը մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկն է, հանդես է եկել Իսպանիայի եւ Լոնդոնի բոլոր նվագախմբերի հետ: 2009 թվականին Հայաստանում ելույթ է ունեցել ՀԱՖՆ-ի և երեք երգչախմբի հետ: «Ունկնդիրը Նելսոնին շատ է սիրել: Իսկ Գերմանիայից ժամանած եւ դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը Մոցարտի ստեղծագործությունների փայլուն մեկնաբանող է: Ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան եւ ցանկանում է այլ կոմպոզիտորի գործեր նվագել, ես հորդորում եմ կրկին Մոցարտ կատարել»,- շեշտեց Թոփչյանը:
Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը: Վերջինիս համոզմամբ՝ մենք հաճախ ենք խոսում, որ եվրոպական արժեքներ կրող, այդ արժեքները պահպանող երկիր ենք, բայց այդ ձեւակերպումները հաճախ խորքային մեկնաբանություն չեն ստանում: «Կարծում եմ` Բեթհովենն այն տիեզերական մեծության անունն է, որին առնչվել ենք դասական երաժշտության ձեւավորման ամբողջ պատմության ընթացքում: Փառատոնը փայլուն առիթ է, որ մենք եւ մեր երաժշտասեր հասարակությունը, պրոֆեսիոնալ երաժշտական հանրությունը հերթական անգամ ընդգծենք, որ ոչ միայն ունենք ու պահպանում ենք ազգային արժեքներ, այլեւ միջազգային արժեքներն ենք դարձնում ազգային»,- ասաց Արա Խզմալյանը:
Փոխնախարարի կարծիքով` փառատոնը հրաշալի առիթ է ասելու, որ մենք եվրոպական արժեհամակարգի, քաղաքակրթության ու մշակույթի հետ խոսում ենք նույն լեզվով, հասկանալի լեզվով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT