Կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 34․723․560 դրամի վնաս

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։ Մասնավորապես, պարզվել է, որ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ «Աջափնյակ» ունիվերսամի պետական գույքի կառավարման վարչության կողմից մինչ այդ 180․000․000 դրամ գնահատված շենքն ու գույքը մասնավորեցման պայմանագրով 22․500․000 դրամով վաճառվել է նախապես հայտնի գնորդին, իսկ 2003 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է որոշում նույն քաղաքացուն պատկանող «Աջափնյակ» ունիվերսամի զբաղեցրած հողատարածքի սահմանները ճշտելու և լրացուցիչ հողամաս տրամադրելու վերաբերյալ։

Այդ որոշման հիման վրա 2004 թվականին քաղաքապետարանի և քաղաքացու միջև կնքվել է 7470 քմ և 3880 քմ մակերեսներով հողամասերի վարձակալության երկու պայմանագիր։ Մինչդեռ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նախքան վարձակալության հիշյալ պայմանագրերը կնքելը, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի կառավարության որոշմամբ սահմավել են հողերի նոր գոտիավորումներ ու կադաստրային արժեքներ, որոնց հիման վրա քաղաքացու վարձակալած ընդհանուր՝ 11․350 քմ․ մակերեսով հողամասերի կադաստրային արժեքը 16․623․437 դրամից թանկացել է՝ դառնալով 51․347․400 դրամ։ Նման պայմաններում քաղաքացին, պետության գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2004 թվականին կնքած վարձակալության 2 պայմանագրերի թվագրումները կեղծելու միջոցով 2004 թվականի ընթացքում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է ներկայացրել արդեն իսկ կեղծված՝ իբր 2003 թվականին կնքված հողամասի վարձակալության մասին պայմանագրեր, որոնց հիման վրա դատարանը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով հօգուտ քաղաքացու օտարման գործընթացն իրականացնել նախկին կադաստրային արժեքով։

Արդյունքում քաղաքացին, օգտվելով Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և անգործություն ցուցաբերելու հանգամանքից, խաբեությամբ՝ ընդամենը 16․623․430 դրամ վճարելով հափշտակել է ընդհանուր 51․347,000 դրամ կադաստրային արժեքով 11․350 քմ մակերեսով հողատարածքը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 34․723․560 դրամի վնաս։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեր տեղեկություններով, «Աջափնյակ» ունիվերսամը կապվում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ առողջապահության նախկին փոխնախարար Տիգրան Սահակյանի հետ: 

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2548 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս