Երևան
12 °C
Ըստ Հանրային հեռուստաընկերության՝ երգիչ Մգեր Արմենիայի խիստ քննադատությունը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասին պարզապես հերթական կարծիք է: «Դեպի եվրատեսիլ 2020»-ից առաջ երգիչը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մեղադրելով հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին: Նշել էր, որ վերջինիս ղեկավարությամբ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կեղծիքներ են լինում: Գրառումը հետեւյալն էր. «Հանրային հեռուտատեսությունը կազմակերպում է հերթական «Եվրատեսիլ» առեւտուրը: Ինչո՞ւ առեւտուր, որովհետեւ ինչ այս հեռուսատեսության տնօրեն դարձավ Մարագարիտա Գրիգորյանը՝ «Դոլար Մարգոն», կեղծվում է ամեն ինչ հանուն իրենց անձնական շահի»: Երգիչը նաեւ ավերացրել էր, որ «Դեպի Եվրատեսիլ 2020»-ը, որն այդ պահին դեռ չէր կայացել, իր կարծիքով, նույնպես անզանիվ էր լինելու, եւ ընտրվելու էր նախապես որոշված մասնակիցը: Այս գրառման վերաբերյալ մեր հարցերին Մարգարիտա Գրիգորյանը հրաժարվեց բանավոր պատասխանել, իսկ պաշտոնական հարցմանը Հանրայինը հետեւյալ մեկնաբանությունը տվեց՝ ընդգծելով, որ այս մրցույթում ընտրությունը միշտ էլ թափանցիկ է եղել:
«Հեռուստաընկերության անունից կարող ենք նշել, որ յուրաքանչյուր անձ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք։ Հանրային հեռուստաընկերությունը կարող է փաստել, որ տեղի է ունեցել թափանցիկ ընտրություն։ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին, հեռուստաընկերության ստեղծագործական թիմի կարեւորագույն նախագծերից մեկն է։ Յուրաքանչյուր տարի արտիստի անունը հայտարարելուց հետո շատերն իրենց կարծիքն են արտահայտում։ Հանրային հեռուստաընկերության համար անընդունելի է աշխատակիցներին որակում տալն ու զրպարտելը, հատկապես, երբ այդ մասնագետներից շատերը տարիներ շարունակ աշխատել են ինչպես նշված երգչի, այնպես էլ տասնյակ այլ ստեղծագործողների հետ»,- գրված է պատասխանում:
Իր գրառման մեջ Մգեր Արմենիան գրել էր նաեւ, որ 2018 թ., երբ ինքն է մասնակցել «Դեպի Եվրատեսիլին», նույնպես անարդարություն է տեղի ունեցել: «Երբ ես մասնակցում էի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, հետագայում իմ ունեցած աղբյուրներից պարզեցի, որ SMS քվեարկությամբ առաջին տեղում իրականում ոչ ես եմ եղել, ոչ էլ Սեւակ Խանաղյանը, այլ Մարիամ անունով մի աղջիկ»,- գրել էր երգիչը: Հանրայինից խնդրել էինք նաեւ տրամադրել այդ տարվա՝ 2018թ., SMS քվեարկության արդյունքները: Հեռուստաընկերությունն ուղարկել է քվեարկությունն ապահովող եւ վերահսկող ընկերության՝ «Նիկիտա Մոբայլի» պաշտոնական գրությունը, ըստ որի, ամենաշատ ձայներն ստացել է Սեւակ Խանաղյանը, 2-րդ տեղում Կամիլ շոուն է, իսկ 3-րդում՝ «Նեմրա» խումբը:
Սեւակ Խանաղյան – 11391
Գեւորգ Հարությունյան – 2849
Լուսինե Մարդանյան – 343
Կամիլ Շոու – 5961
Ամալյա Մարգարյան – 3507
Նեմրա – 5815
Մարիամ – 1445
Ահեր Արմենիա – 3364
Ռոբերտ Քոլոյան – 872
Հասմիկ Շիրոյան - 1229
«Դեպի Եվրատեսիլ 2020»-ի եզրափակիչը կայացավ փետրվարի 15-ին: Հաղթեց հունաստանցի երգչուհի Աթենա Մանուկյանը: Դա մեծ աղմուկ բարձրացրեց: Համացանցում կային երգչուհու տաղանդը կասկածի տակ դնող մի շարք մեկնաբանություններ: Կարծիքներ կային նաեւ, որ ճիշտ կլիներ, որ շանս տրվեր Հայաստանում ապրող ու ստեղծագործող երգիչներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT