Երևան
12 °C
Մեր բարեկամ Իրանի Հանրապետության հետ առաջիկա երկու շաբաթների ընթացքում մեր շփումները կլինեն ավելի ինտենսիվ, անգամ արտակարգ ռեժիմով, որպեսզի հասկանանք՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ինչ ուղղությամբ է զարգանում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ անդրադառնալով Հայաստան-Իրան սահմանի փակմանը։
Գեւորգյանը չի կարծում, թե սահմանի փակումը որեւէ խնդիր կառաջացնի․
«Խոսքը վերաբերում է առաջին հերթին մարդկանց փոխադրումներին: Արդեն պաշտոնապես հրապարակում է արվել վարչապետի կողմից, որ այս պահի դրությամբ բեռների փոխադրման դեպքում որեւէ արգելանք չկա: Արտակարգ ռեժիմով կհսկվեն վարորդները, որոնք բեռները տեղափոխում են: Օդային հաղորդակցությունը որոշակի սահմանափակմամբ կիրականացվի»։
«Իմ քայլ»-ի պատգամավորը հատկապես ընդգծեց, որ ՀՀ-ում գտնվող ԻԻՀ քաղաքացիները կարող են անարգել վերադառնալ Իրան: Նա վստահեցրեց, որ հետեւողական են նաեւ, թե ինչպես կարող են օգտակար լինել հարեւան հանրապետությանը եւ ինչպիսի համատեղ միջոցառումներ ու գործողություններ կարող են ձեռնարկել, որ հարցին ավելի համապարփակ լուծում տան:
Թե ինչու է որոշվել հենց երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը, պատգամավորը պատասխանեց, որ դա այն նախնական ժամանակահատվածն է, որը տրված է՝ հասկանալու համար, թե վիրուսի զարգացումն ինչ ծավալների է հասնում, եւ հարկ եղած դեպքում հարցը նորից քննարկման կդրվի:
«Այս պահին Հայաստանի Հանրապետությունը տիրապետում է բոլոր տեխնիկական միջոցառումներին՝ պարզելու եւ մեր հանրապետությունում առաջին հերթին կանխարգելման միջոցառումների ցանկում ներառված գործողություններն իրականացնելու համար»,- նշեց Գեւորգյանը:
Դիտարկմանը, որ մինչ վարչապետի՝ սահմանը փակելու մասին հայտարարությունը՝ «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ նշում էին, թե քաղաքական ընդդիմադիրները փորձում են խուճապ տարածել նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալելու նպատակով, Գեւորգյանն արձագանքեց, որ ինքը չի ուզում ծայրահեղականացնել ամեն ինչ։ Նրա խոսքով՝ ուղղակի պետք է արձանագրել, որ ցանկացած հարցի շուրջ խուճապը վատ բան է․
«Մանավանդ, երբ խոսքը պետական կառավարման համակարգի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումներին է վերաբերում, որոնք հստակ են եւ ունեն ճանապարհային մշակված քարտեզ: Այս հարցի շուրջ ցանկացած նմանատիպ շահարկումներ, որոնք կարծում եմ՝ ոչ ամբողջությամբ հիմնովին են, բերում են հասարակության շրջանում տարակուսանքի առաջացման, որն անթույլատրելի եւ սխալ է: Մենք հարեւան պետության տարածքում ունենք խնդիր, ուզում ենք այնպես անել, որ մեր երկիր չտեղափոխվի։ Գուցե կան ուժեր, որոնք օգտագործեն նման իրավիճակները, բայց այս իրավիճակներում կոնսոլիդացիա է պետք, ոչ թե՝ պառակտում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ կառավարության հատուկ նիստում որոշում է կայացվել 2 շաբաթով դադարեցնել Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունն ու սահմանափակել օդայինը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT