Երևան
12 °C
Հայաստանում թեեւ կորոնավիրուսի նոր ենթատեսակով հիվանդացության դեպք չի արձանագրվել, մեր երկիրը պատրաստ է վիրուսի հնարավոր հայտնաբերման դեպքում անել ամեն հնարավոր բան: Մինչ այժմ հոսպիտալացված եւ թեստավորված բոլոր 83 հոգու դեպքում պատասխանները եղել են բացասական:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ հավելելով, որ մինչեւ այժմ վերահսկողություն է իրականացվել 2000-ից ավելի մարդկանց նկատմամբ: Միեւնույն ժամանակ կատարվում է կարողությունների գնահատում, որպեսզի մասսայական դեպքերի ժամանակ պարզ լինի՝ որ մարզի, որ հիվանդոցներում են հոսպիտալացվելու հիվանդները:
Նրա խոսքով՝ վարակի տարածման պարագայում պացիենտների բաշխվածությունը լինելու է ըստ շրջանների: Մայրաքաղաքում կամ նրա հարակից տարածքներում հայտնաբերման դեպքում հիվանդները կտեղափոխվեն Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկա, ինչպես մինչեւ այժմ հոսպիտալացված 83 հոգու մեծամասնությունը, Շիրակի մարզի դեպքում՝ Գյումրու ինֆեկցիոն կլինիկա եւ այլն:
Վանյանն ընդգծեց, որ այսօր մեր երկրում կան անհրաժեշտ համազգեստներ, հիվանդների տեղափոխման համար թթվածնով հագեցված հարմարանքներ, իսկ այն հիվանդանոցները, որոնք այդ բոլորն ունեն քիչ քանակությամբ, անվտանգությունից ելնելով մոտակա օրերին դրանք կհամալրեն: «Մի բան էլ ավելի կարողություններ ունենք մենք այսօր, որպեսզի լիարժեք կարողանանք կորոնավիրուսը հաստատված հիվանդին մեկուսացված պահել»,- վստահեցրեց նախարարության պաշտոնյան:
Նույնը վերաբերում է նաեւ կորոնավիրուսն ախտորոշող լաբորատոր թեստերին: «Մենք թեստերի խնդիր ընդհանրապես չունենք»,- նշեց Վանյանը՝ ավելացնելով, որ այս պահին դրանց թիվը 600-700 է, եւս 1000 թեստ Հայաստան կբերվի առաջիկայում: Հիշեցնենք, որ Հայաստան ներկրված ախտորոշիչ թեստերի առաջին խմբաքանակը 200 հատ էր:
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի սահմանի փակմանը, նա նշեց, որ դա ռիկսը նվազեցնելու ժամանակավոր գործընթաց է եւ հետագայում իրավիճակը գնահատելով եւ խորհրդակցելով գործընկերների հետ՝ կորոշվի՝ ինչ անել:
Գործընթացը չի սահմանափակվի միայն վերը նշվածով: Այսօրվանից հասցեական քարտերի միջոցով վերահսկողություն կարվի մյուս ռիսկային գոտում գտնվող երկրներից՝ Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից ժամանած մարդկանց նկատմամբ: Ինչպես Չինաստանից եկածների դեպքում, նրանց հետ եւս հիվանդության գաղտնի շրջանն ընդգրկող ժամանակահատվածում կապ կպահպանեն բժիշկները:
Կորոնավիրուսի այս նոր ենթատեսակը թեեւ նորանոր երկրներ է ընդգրկում ու շարունակում է արագորեն տարածվել, Չինաստանում իրավիճակը սկսել է կայունանալ, ու չի բացառվում, որ այս հիվանդությունը նահանջի եղանակի տաքանալու դեպքում: Պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե որքանով է հավանական, որ գրիպի նման սա էլ սեզոնային բնույթ ունենա եւ սկսի նահանջել օրերը տաքանալուն զուգահետ, Արտավազդ Վանյանը պատասխանեց, որ թեպետ նոր կորոնավիրուսը լավ ուսումնասիրված չէ եւ պարզ չէ՝ այն ինչքան կարող է պահպանվել շրջակա միջավայրում, այնուամենայնիվ ջերմաստիճանի բարձրացումը միանշանակ ունենալու է իր դրական ազդեցությունը, ինչպես մնացած վիրուսների դեպքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT