Երևան
12 °C
Չի բացառվում, որ շուտով Հայաստանում եւս բժշկական դիմակներ արտադրվեն: Այս հնարավորության մասին երեկ խոսել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ասել է, որ հարցը նախորդ օրը քննարկել է մի գործարարի հետ:
Թե ում նկատի ունի, նախարարը չի մանրամասնել: Գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնից ՀԺ-ի ճշտող հարցին պատասխանել են, որ Թորոսյանն այս օրերին տարբեր մարդկանց հետ է քննարկումներ ունենում, որպեսզի հասկանան, թե ով կարող է այդ գործով զբաղվել: Այնպես որ, հարցը դեռ քննարկումների փուլում է:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ՝ ենթադրելով, որ քննարկում նաեւ իր հետ է եղել: Հեռախոսազանգին պատասխանում էր նրա օգնական Արմանը: Վերջինս շարունակ խոստացավ հարցն ու հեռախոսը փոխանցել Ալեքսանյանին, բայց այդպես էլ պատասխան չստացանք:
Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ Հայաստանում ընդհանրապես դիմակներ չեն արտադրվում՝ ո՛չ սովորական, ո՛չ հատուկ, սակայն մեր երկրի բոլոր բուժհաստատությունները հագեցած են դրանցով, եւ անհանգստանալու կարիք չկա: Նոր կորոնավիրուսի ներթափանցման վտանգը շատերին է ստիպել բժշկական դիմակներ գնել, եւ դեղատներում դրանք գրեթե իսպառ բացակայում են: Այդուհանդերձ, կորոնավիրուսի որեւէ հաստատված դեպք Հայաստանում չկա՝ չնայած դրա գոյությունն արդեն պաշտոնապես հաստատվել է հարեւան Իրանում ու Վրաստանում: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ վարակը հասել է նաեւ Թուրքիա:
Նշենք, որ նախատեսվում է այստեղ արտադրել ոչ թե սովորական բժշկական դիմակներ, այլ՝ հատուկ:
Ավելի վաղ նմանատիպ դիմակների մասին խոսել էր ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ նշելով, որ դրանք հիմնականում կրում են բժիշկները, քանի որ օգնություն են ցույց տալիս հիվանդներին, եւ անհրաժեշտ է առավել զգույշ լինել, սակայն դրանք կրելն այնքան էլ հեշտ չէ: Բացի այդ, թե՛ Վանյանը, թե՛ հետո նաեւ նախարարը նշել էին, որ դիմակ կրելու անհրաժեշտություն քաղաքացիների համար չկա:
Թորոսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ բժշկական հաստատություններում այս պահին 150 հազարից ավելի պահեստավորված դիմակ կա: Ու թեեւ ամբողջ աշխարհում դրանց գինը բարձրացել է, բայց շուտով նոր խմբաքանակ ձեռք կբերվի:
Նա հիշեցրել է, որ դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ ազդեցություն չունեն կորոնավիրուսով վարակման վրա, հատկապես բաց տարածություններում դրանք կրելը որևէ իմաստ չունի։ Թորոսյանը հայտնել է, որ դիմակ պետք է կրի այն մարդը, որը պոտենցիալ վարակակիր է, որպեսզի վիրուսը չմտնի շրջապատ: Բացի այդ, դրանք ունեն կրելու ժամկետ, պետք է պարբերաբար փոխել, չի կարելի օրերով կրել նույն դիմակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT