Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց, «Ռոման» Եվրոպա լիգայի հաջորդ փուլ անցավ, «Արսենալը» դուրս մնաց մրցաշարից

Իտալական «Ռոման» դուրս եկավ Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ: Երեկ՝ փետրվարի 27-ին, մրցակցի հարկի տակ 1/16 եզրափակչի պատասխան խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Գենտի» հետ: Առաջին խաղում տանն առավելության էր հասել 1:0 հաշվով եւ հաջորդ փուլ անցավ՝ հաղթելով ընդհանուր 2:1 հաշվով:

Երեկվա խաղում հաշիվը 25-րդ րոպեին բացեց Ջոնաթան Դավիդը: Պատասխան գոլը «գայլերի» կազմում Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց Ջաստին Կլյուվերտը: Նա աչքի ընկավ 29-րդ րոպեին: Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը: Խաղից հետո հարցազրույցում նա նշել է, որ հեշտ չի եղել:

«Հեշտ չէր: Բավական բարդ էր, նաեւ հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի օր առաջ հանդիպում էինք անցկացրել: Մենք ամեն ինչ արեցինք՝ հաղթելու համար եւ կարեւորն այն է, որ հաջորդ փուլ անցանք»,- ասել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանի մյուս թիմը՝ «Արսենալը», որին պատկանում են նրա տրանսֆերային իրավունքները, երեկ անակնկալ կերպով դուրս մնաց մրցաշարից: «Զինագործները» տանը 1:2 հաշվով պարտվեցին «Օլիմպիակոսին»: Առաջին խաղում հաղթել էին 1:0: 2 խաղերի արդյունքում ստացվեց 2:2, սակայն հունական թիմը հաջորդ փուլ անցավ մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլեր խփելու շնորհիվ:

Երեկվա հանդիպումներից մեկն անցել է «հատուկ» պայմաններում: Միլանում կայացած իտալական «Ինտերի» «Լուդոգորեցի» պատասխան խաղում հանդիսականներ չեն եղել. կորոնավիրուսի տարածման պատճառով խաղը փակ դռների հետեւում է տեղի ունեցել: «Ինտերը» տանը հաղթել է 2:1: Առաջին խաղում առավելության էր հասել 2:0 հաշվով եւ հաջորդ փուլ է անցնում՝ հաղթելով ընդհանուր 4:1 հաշվով:

Երեկվա մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Բրագա» - «Ռեինջերզ» 0:1

«Մալմյո» - «Վոլֆսբուրգ» 0:3

ԼԱՍԿ - «ԱԶ Ալկմար» 2:0

«Բազել» - ԱՊՕԵԼ 1:0

«Պորտու» - «Բայեր» 1:3

«Իստամբուլ» - «Բաշակշեհիր» 4:1

«Էսպանյոլ» - «Վուլվերհեմփթոն» 3:2

«Բենֆիկա» - «Շախտյոր Դոնեցկ» 3:3

«Մանչեստեր Յունայթեդ» - «Բրյուգե» 5:0

«Սեիիլիա» - «Կլուժ» 0:0

«Սելթիք» - «Կոպենհագեն» 1:3

«Այաքս» - «Խետաֆե» 2:1

Բացի «Ռոմայից», «Օլիմպիակոսից» ու «Ինետրից»՝ հաջորդ փուլ են անցել նաեւ «Բազելը», «Կոպենհագենը», «Խետաֆեն», «Իստամբուլ Բաշակշեհիրը», ԼԱՍԿ-ը, «Բայերը», «Յունայթեդը», «Ռեինջերզը», «Սեիիլիան», «Շախտյորը», «Վոլֆսբուրգը», «Վուլվերհեմփթոնը»: «Զալցբուրգ» - «Այնթրախտ» դիմակայության հաղթողը հայտնի կդառնա այսօր կայանալիք պատասխան հանդիպումից հետո: Այսօր տեղի կունենա 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3057 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս