Երևան
12 °C
Երեւանցիները վերջին տարիներին սկսել են համեմատաբար քիչ օգտագործել հաց: ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ սա Հայաստանում կյանքի որակի լավացման ցուցանիշ է։
Մեր երկրում, որտեղ մարդիկ առավել շատ սպառում են ջուր, սուրճ եւ հաց (վերջինը, ի դեպ, օգտագործում է ազգաբնակչության 99.8% տոկոսը եւ այս տոկոսի մեջ է մտնում նաեւ լավաշը), 2019 թվականին գրանցվել է հացի սպառման ամենացածր ցուցանիշը՝ մեկ անձի հաշվարկով օրական կազմելով միջինը 150-160 գրամ։ Սա այն դեպքում, երբ մոտ 8 տարի առաջ թիվը կարող էր հասնել 220-250 գրամի, նույնիսկ որոշ տարիներ՝ 310-320-ի, ինչը ամսական կտրվածքով կազմում է մոտ 9 կգ հաց, տարվա դեպքում գերազանցում է 100 կգ-ն:
Փոխարենը ավելացել է լավաշի սպառումը՝ դառնալով օրական 60 գրամ, մինչդեռ նախկինում թիվը հասնում էր 30-40-ի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք միայն լավաշ են օգտագործում: Եթե առաջ նրանք ազգաբնակչության 2% էին կազմում, ապա այսօր՝ 5%-ը: Ցուցանիշն ունի աճի միտում:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Պիպոյանը, այս արդյունքներն իրենց կենտրոնը ստացել է 2019 թվականին՝ հարցումներ իրականացնելով Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Դրանց մասնակցել են չափահաս տղամարդիկ եւ կանայք, չեն ներառվել երեխաները:
Ընթացքում ուսումնասիրվել եւ խմբավորվել են աղքատների (որոնք, ըստ սննդաբանի, դեռեւս մեծ տոկոս են կազմում երկրում), միջին եկամուտներ ունեցող անձանց եւ հարուստների սննդակարգերը:
Սննդաբանը նշեց, որ այս պատկերը վկայում է երկրում կյանքի որակի լավացման մասին, քանի որ այստեղ հացը, մակարոնային արտադրանքը, ալյուրային մթերքները եւ կարտոֆիլն ամենաէժան կալորիայի միջոցներն են, եւ երկրի բնակչության մի ստվար զանգված կալորիաների մեծ մասը հենց այս մթերքներից է ստանում: Հիմնականում նրանք, որոնք չեն կարող իրենց թույլ տալ հաճախակի գնել կաթնամթերք կամ մսեղեն:
Նշված մթերքների սպառման նվազումը խոսում է երկրի սոցիալ-տնտեսական պայմանների լավացման մասին, սակայն կա նաեւ այլ պատճառ: «Երեւանում ունենք մշակութային փոփոխություն, նոր սերունդը շատ ավելի է հետեւում սննդակարգին, քաշին, հաճախում է սպորտային համալիրներ, սակայն սա եւս պայմանավորված է սոցիալական պայմանների հետ»,- նշեց Պիպոյանը:
Քիչ օգտագործելու պատճառներն էլ տարբեր են. հարցման մասնակիցները նշել են չգիրանալու, կազմվածքը պահպանելու, որոշները նաեւ հացի վատ որակի մասին, քանի որ այստեղ հիմնականում օգտագործվում է ցորենի բարձր տեսակի ալյուրից, արհեստական բարձր խմորիչներից պատրաստվող հաց: Փոխարենը թթխմորով, ամբողջահատիկ հացն ավելի քիչ է, այնինչ դա ավելի առողջարար է:
Այն հարցին, թե ինչո՞վ է վտանգավոր հացի չափից շատ օգտագործումը, Պիպոյանը հույն առակագիր Եզոպվոսի՝ լեզվի մասին առակի օրինակով պատասխանեց. այն ամենակարեւոր սննդամթերքներից է, սակայն կարեւոր է ուշադրություն դարձնել որակին եւ անվտանգությանը, Երեւանի հացի շուկան դեռեւս զարգացման տեղ ունի, պետք է մարդիկ հասանելիություն ունենան նաեւ որակյալ, առողջարար հացի տեսակների:
Սննդաբանը հավելեց, որ խորհուրդ է տրվում, որ մարդու ածխաջրերի խումբը կազմի սննդակարգի 55-60%-ը, սակայն մեզ մոտ կան մարդիկ, որոնք կալորիաների մեծ մասն ստանում են միայն հացից, մինչդեռ անհրաժեշտ է օգտագործել հատիկեղեն, ընդեղեն, լոբազգիներ: «Սնուցումը պետք է լինի բազմակողմանի»,- ընդգծեց նա:
Դավիթ Պիպոյանի խոսքով՝ կենտրոնն ամեն տարի նման հետազոտություններն իրականացնում է Երեւանում, քանի որ այստեղ ազգաբնակչության մեծ մասն է: Բացի այդ իրենց կենտրոնը հենց այստեղ է իր գործունեությունն իրականացնում, եւ այն պահանջում է ավելի փոքր ֆինանսական ռեսուրսներ:
Ժամանակ առ ժամանակ նաեւ մարզերում իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ հացամթերքի սպառման ծավալների նվազում այնտեղ չկա եւ համեմատած Երեւանի հետ, թիվն ավելի մեծ է:
Թեեւ այսօր արձանագրված պատկերը հուսադրող է, այնուամենայնիվ, սննդաբանը հույս հայտնեց, որ ապագայում այդ ցուցանիշները կհասնեն օրական 100-110 գրամ հացի դեպքում եւ 40-50 գրամ՝ լավաշի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն
Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է
Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում
2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին
Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարար
Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, ցածր տեսանելիություն
Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը
Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար
ԱԹՍ-ները լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ օբյեկտներին. տեսանյութ
Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար
Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել
Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը
2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել
Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան
Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու
Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը
Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է
23-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրամիջոցի փաթեթներ, իրացրել դրանք տարբեր տեղերում
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT