Երևան
12 °C
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տանն այս գիշեր իրականացված գործողությունների արդյունքում 2016 թվականին տեղի ունեցած կողոպուտի եւ առեւանգման կասկածանքով բերման են ենթարկվել մի շարք անձինք, որոնց մի մասն ազատ է արձակվել, 2-ը, այդ թվում՝ Վարդանյանի եղբորորդին, ձերբակալվել:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեցին Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը:
Ներկայացնելով կատարվածը՝ Լուսինե Սահակյանը նախ նշեց, որ վերջին շրջանում Արամ Վարդանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի անձանց բերման ենթարկելու դեպք են ունեցել. «Նրանք անձինք են, որոնք առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ, եղել են հարազատ, բարեկամ, ընկեր, հարեւան, եւ բոլորն ապօրինի են բերման ենթարկվել՝ մտացածին պատճառներով, իբր զենք-զինամթերք կրելու կասկածանքով, եւ նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել»: Ըստ Սահակյանի՝ այդ ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարել է, որ բոլորին պետք է «ասֆալտին փռել». «Մենք այդպես էլ չհասկացանք, թե այդ ում էին «ասֆալտին փռում», որովհետեւ այդ անձինք, որ բերման էին ենթարկվում, որեւէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ, եթե, իհարկե, խոսքը գնում էր քրեական ենթամշակույթի դեմ իբր պայքար մղելու մասին»:
Սահակյանի խոսքով՝ այդ ամենը գազանության հասավ երեկ գիշերը, երբ հարյուրավոր ոստիկաններ շրջապատեցին Վարդանյանի եւ նրա մերձավորների տները, պատերի վրայով ներխուժեցին այնտեղ՝ պատճառելով նյութական եւ հոգեբանական վնասներ. «Ոստիկանների հայտնվելուց մոտ 15 րոպե հետո մենք եղել ենք այստեղ, բավականին երկար ժամանակ մեր ներկայությամբ կոտրում էին այս ամենը, եւ երբ մենք հարցնում էինք, թե ինչ է կատարվում, ինչ նպատակով են այստեղ, դատարանի թույլտվություն ունեն-չունեն, մեզ որեւէ մեկը որեւէ պատասխան չէր տալիս, ընդ որում, այս ամենը տեսանկարահանվել է, եւ մենք հետագայում այդ տեսանյութն էլ կհրապարակենք, որպեսզի հանրությունը տեղեկացվի, թե ոստիկանությունն ընդհանրապես ինչ գործելաոճ ունի այսօր»: Սահակյանը նշեց, որ ոստիկանների մի մասը եղել է դիմակավորված, մյուսը՝ ոչ. «Էրեբունու ոստիկանապետն անձամբ այստեղ էր, սակայն նա եւս մեր որեւէ հարցի չի պատասխանել, եւ երբ ես ոստիկաններից մեկին հարցրի՝ լեզու չունե՞ք, ինչո՞ւ չեք պատասխանում, նա ասաց՝ լեզուս ցույց տա՞մ»: Պաշտպանը նշեց, որ մինչ առավոտ եղել են ոստիկանությունում, պահանջել բացատրություն, սակայն դա իրենց այդպես էլ չի տրվել, եւ մամուլի հրապարակումներից են իմացել, որ այդ գործողությունները կատարվել են քրեական գործի շրջանակում, եւ որ ունեցել են Վարդանյանին ձերբակալելու որոշում:
Հարցին՝ որտե՞ղ է եղել այդ ժամանակ Արամ Վարդանյանը կամ որտեղ է հիմա, պաշտպանները պատասխանեցին, որ դեպքի պահին տանը չի եղել, բայց իրենք նրան հանդիպել են երեկ, թե դեպքից առաջ, թե հետո:
Ըստ պաշտպանի՝ եթե կատարվածը խուզարկություն էր, եւ արտաքնապես հենց այդպիսի տպավորություն էլ թողեց, ապա պետք է լիներ դատարանի թույլտվությունը, եւ խուզարկությունը, ըստ օրենքի, պետք է արվեր սեփականատիրոջ ներկայությամբ: Մինչդեռ սեփականատիրոջը՝ Վարդանյանի որդուն, եւս բերման են ենթարկել. «Ընդ որում, երբ ոստիկանները հայտնվեցին, պատերի վրայով ներս մտան, դուռն արդեն կոտրվեց, եւ հնարավորություն չեղավ այն բացելու, տանը եղած ազգականներից մեկն ասաց՝ սպասեք, մի կոտրեք, որ բացենք, իրենք, միեւնույնն է, շարունակեցին կոտրել մինչեւ այն պահը, երբ բացել այլեւս հնարավոր չեղավ»:
Հարցին՝ ոստիկաններն ինչ-որ բան առգրավել են, պաշտպանը դժվարացավ պատասխանել, ասաց՝ այն բանից հետո, երբ նրանք այլեւս այստեղ չեն եղել, տնից բացակայել են DVR-ները (նկարահանող սարքերը), Արամ Վարդանյանի խաչով ոսկե շղթան եւ օգտագործված օծանելիք. «Այդ գազանությունը տեսագրվել է, եւ առկա է դիվիառներում, մենք, բնականաբար, դա կպահանջենք, բայց նշեմ նաեւ, որ ինքներս էլ տեսանկարահանում ենք կատարել»: Սահակյանը չբացառեց, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն. «Մեր տեսադաշտում չի եղել որեւէ այլ անձ, որը ներս կմտներ, եւ այդ ամենը կհափշտակեր, այսինքն՝ ենթադրվում է, որ ոստիկանների կողմից է դա արվել, բայց եթե նույնիսկ իրենք չեն հափշտակել, այլ ստեղծել են իրավիճակ, որի արդյունքում հափշտակություն է կատարվել, իրենք պետք է պատասխան տան դրա համար»:
Անդրադառնալով Ոստիկանության այն պարզաբանմանը, որ գործողություններն իրականացվել են քրեական գործի շրջանակում, Արամ Վարդանյանի մյուս պաշտպանը՝ Երվանդ Վարոսյանը, ասաց, որ այդ դեպքում նրանք պետք է շարժվեին Քրեական դատավարության շրջանակում. «Այսինքն՝ եթե փնտրում են որեւէ անձի, նրան կարող են նախ հրավիրել բաժին, իսկ իրենք քաջատեղյակ են, որ Արամ Վարդանյանը բոլոր դեպքերում իրենց կանչով ներկայացել է, անգամ արտերկրից է վերադարձել, որպեսզի ներկայանա»: Ըստ Վարոսյանի՝ երեկվա գործողությունները որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում. «Երբ մենք շարունակ փորձում էինք ստանալ նրանց՝ այստեղ գտնվելու իրավական հիմքը, ինձ էլ մի անգամ ասացին. «Ինչ անում ենք, լավ ենք անում»»:
Վարոսյանը շեշտեց՝ ինքը 20 տարի այս ոլորտում է աշխատում, բայց նման ապօրինություն երբեք չէր տեսել. «Սա միայն ապօրինություն չէր, վայրագություն էր. երբ ես բարձրացա 2-րդ հարկ, ննջասենյակում տեսա Արամ Վարդանյանի հինգ տարեկան աղջիկ թոռանը, որը մոր ձեռքին դողում էր, իսկ դիմակավորված ոստիկանները զենքերով վազվզում էին այդտեղ, դա ուղղակի զարհուրելի էր»: Պաշտպանը նշեց, որ այդ գործողությունների արդյունքում երեխան երեկվանից չի խոսում:
Դեպքից հետո արդեն Ոստիկանության բաժնում պաշտպաններին են տրամադրել քննչական խմբի որոշում, որից էլ հենց նրանք իմացել են, որ խոսքը 2016 թվականին ինչ-որ մեկի «BMW» մակնիշի մեքենայից կատարված կողոպուտի մասին է. «Բայց այդ որոշման բովանդակության մեջ մենք առեւանգում չտեսանք, եւ նրանք ոչ էլ մեզ պարզաբանեցին, թե ինչի մասին է խոսքը, թե ում են կողոպտել, առեւանգել»: Լուսինե Սահակյանը հայտնեց, որ դիմել են դատարան եւ վիճարկում են ձերբակալման որոշումը. «Այդ ձերբակալումը չէր կարող լինել, էլ չեմ խոսում այն մասին, որ անձը պիտի փախուստի դիմեր, որ ձերբակալեին, իսկ 2016 թվականից բազմաթիվ անգամներ նույն եղբորորդին՝ Արման Վարդանյանը, ապօրինի բերման է ենթարկվել, նաեւ՝ հրավիրվել Ոստիկանության բաժին եւ մշտապես ներկայացել, եւ այս պայմաններում երեկ որոշեցին նրան ձերբակալել»: Թե ովքեր են այդ քրեական գործով նրանց դեմ հաղորդում տվել, պաշտպանները չմանրամասնեցին՝ նշելով, որ այդ մասին հրապարակումներ կանեն առաջիկայում. «Եվ հանրությունը կտեղեկացվի, թե ինչպիսի հանցագործներ են հաղորդումներ տվել, ցավոք, իշխանության կողմից այսօր հանցագործների հովանավորչություն է իրականացվում»:
Սահակյանի խոսքով՝ իրական գործառույթներով զբաղվելու փոխարեն ոստիկանությունն այժմ զբաղված է իմիտացիաներով. «Զբաղված է մարդկանց փռելով, նկարահանումներ կատարելով, վարչապետին տրամադրելով, որպեսզի վարչապետն էլ իր ֆեյսբուքյան պատին տեղադրի, արդյունքում կան բազմաթիվ սպանություններ, վիրավորներ, որոնցով մեղավորներ չեն բացահայտվում»: Նրա խոսքով՝ ամիսներ շարունակ Էրեբունու տարածքում հնչում են տարատեսակ կրակոցներ, ինչ-որ դեպքեր, այդ թվում՝ սպանություններ են տեղի ունենում, բայց չի եղել որեւէ հաղորդագրություն այն մասին, որ դրանցից որեւէ մեկը բացահայտվել է. «Փորձելու ենք ներպետական ատյաններում բոլոր միջոցներով այս հարցերը բարձրացնել, եւ ես կարծում եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ստիպված ենք լինելու հասնել մինչեւ Եվրոպական դատարան»,- ամփոփեցին պաշտպանները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT