«Լադանիվայի» «Վայ, աման» երգը մեկ օրում 376 հազար դիտում ունեցավ. խմբի ազգությամբ հայ երգչուհին ասում է՝ դա անակնկալ էր

Ֆրանսիական «Լադանիվա» խմբի ներկայացրած նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է հայերեն «Վայ, աման» երգի հիման վրա, մեկ օրում 376 հազարից ավելի դիտում ունի: Այն ակտիվորեն տարածվում ու քննարկվում է համացանցի հայկական տիրույթում: Խմբի միակ հայ մասնակիցը վոկալիստ Ժակլին Բաղդասարյանն է։ Աղջիկն արդեն 5 տարի է՝  բնակություն է հաստատել ֆրանսիական Լիլի քաղաքում։ Նախկինում ապրել է Բելառուսում: 

Սա «Լադանիվա» խմբի առաջին հայերեն տեսահոլովակը չէ։ Ավելի վաղ նրանք ներկայացրել էին Իսահակյանի «Բինգյոլի երգը» ստեղծագործությունը: Նոր տեսահոլովակի մտահղացման, նկարահանման աշխատանքների, արձագանքների եւ հետագա ստեղծագործական ծրագրերի մասին զրուցել ենք Ժակլին Բաղդասարյանի հետ:

Ժակլին, ձեր վերջին տեսահոլովակը համացանցում լայն տարածում ստացավ, սպասու՞մ էիք նման արձագանքի:

-«Վայ ամանի» հեղինակը մենք ենք, երգի բառերն ու երաժշտությունը ես եմ գրել, ակորդները՝ Լուի Թոմասը: Շատ զարմացած ենք ու ուրախացած: Առաջին երգը, որ ձայնագրել էինք՝ «Բինգյոլը», էլի շատ լավ էին ընդունել, բայց այս անգամ շատ- շատ են հավանողները, ու տպավորություն է, թե մենք քիչ էինք ու շատացանք: Նման տաք ընդունելություն չէինք սպասում:

- Ստացե՞լ եք մեկնաբանություններ, որոնք միանշանակ չէին:

- Հա, իհարկե: Մենք բոլոր քոմենթներն էլ ընդունում ենք ու վատ չենք զգում, ամեն մեկն իր երաժշտական ճաշակն ունի ու իր նախասիրությունը: Ինձ թվում է՝ եթե բոլորը հավանեին, դա նորմալ չէր լինի:

Իսկ ինչո՞ւ «Լադանիվա»:

- Մի օր ես եւ տեսահոլովակում կիթառ նվագող տղան՝ Լուի Թոմասը, որոշեցինք «Լադանիվան» ստեղծել: Պետք չէ այստեղ խոր իմաստներ փնտրել, ուղղակի մենք գտնում ենք, որ այն լավ է հնչում, համ էլ այդ ավտոն շատ պոպուլյար է Հայաստանում: Մի գիծ ենք գտել, որ Հայաստանի հետ է կապված, այսինքն՝ դա ճանապարհ է բացում, ինչպես մենք ենք փորձում վոյաժներ անել երաժշտության միջոցով, այնպես էլ՝ մեր անունը:

Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք: Նախատեսո՞ւմ եք համերագային ծրագրով Հայաստան գալ:

- Առաջինը ուզում ենք աշխատել մեր ալբոմի վրա, իսկ համերգը Հայաստանում մեզ համար երազանք է ու անչափ ուրախ կլինենք: Բայց դեռ չենք կարող ասել՝ գալու ենք, թե չէ, որովհետեւ դեռ պետք է կազմակերպել: Մարդիկ մեզ անընդհատ հարցնում են: Նախ, ալբոմը պիտի պատրաստ լինի:

Ալբումում քանի՞ երգ եք նախատեսել ներառել:

- Ալբոմում արդեն 7 երգ ունենք, մի քանիսը պատրաստ են, մի մասի վրա դեռ աշխատում ենք: Ուզում ենք ավելացնել: Մի քանիսի երաժշտությունը կա, մատերիալ կա: Եթե մեր ժամանակը կենտրոնացնենք միայն դրա վրա, ապա արագ կլինի:

Ազատ ժամանա՞կն է քիչ:

- Երաժշտությունը ժամանակիցս ամենամեծ մասն է վերցնում, ե՛ւ երգի դասեր եմ տալիս, ե՛ւ կոնսերվատորիայում եմ սովորում, համերգներ եմ ունենում: Անցյալ տարի աֆրիկակական պարերի էի գնում:

Երգը կարծես հավաքական լիներ:

- Ֆրանսիայում տարբեր ազգեր կան, ես այս երկիրը դրա համար եմ սիրում. բոլորս շփվում ենք, իրար նոր բաներ սովորեցնում: Իսկ տեսահոլովակը Ռեյունյոն կղզում (Ֆրանսիայի անդրծովյան երկրամաս) ենք նկարել, այնտեղ տարբեր ազգեր են, եւ իրենց երաժշտական գործիքներով ու այնտեղի երաժիշտների հետ ենք նվագել:

Իսկ ձեր պա՞րը:

 

-Պարը... ինչ գիտեմ, անում եմ: Աֆրիկական, հնդկական, արեւելյան պարեր եմ սիրում, ինչ կարողանում, անում եմ. երաժշտության հետ պարը գալիս է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5380 դիտում

Երկրի համար սրտացավ պաշտոնյան 30 տարի քարը քարի վրա կդներ, ոչ թե իր դղյակների հարկերը կավելացներ. Խաչատրյան

Իմպիչմենտը ընդդիմության հերթական չարաճճիությունն է, յուրօրինակ «ինքնաիմպիչմենտ». Ղազարյան. տեսանյութ

Եթե այդ համակարգը չունենանք, մարդիկ արդարությունը կփնտրեն փողոցում, գողականների մոտ կամ բռունցքով. Իոաննիսյան

Պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, այն մեկնաբանվում է որպես սանձարձակություն. Հարությունյան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել. տեսանյութ

Ընդդիմությունը կրկին հոգեհանգիստն է կազմակերպում, ուղղակի էս անգամ առանց սիրելի տերտերների. տեսանյութ

1 տարում 100 հազար վարորդ է գրանցվել Roadpolice.am համակարգում. բոնուսից օգտվել է 439 հազար 142-ը

Մայիսյան տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ի Տեր է ննջել տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը. հայտնի են հոգեհանգստի և վերջին օծման օրերն ու վայրը

Ապօրինի շրջանառությունից 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց է հանվել. տեսանյութ

Դեսպան Քվինը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հիշեցրել է տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին

Թուրքիայի տեղը ԵՄ-ում պարզ կդառնա առաջիկայում. Լեհաստանի փոխարտգործնախարար

«Շրջանների միջև». Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

Եկող տարվա առաջին կիսամյակո՞ւմ, իրատեսակա՞ն է. վարչապետը հետևել է Աշոտաբերդ թաղամասի կառուցապատմանը. տեսանյութ

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ես տեսա, որ լոգարանը չեն օգտագործում, կազմակերպեք դա. վարչապետն այցելել է Ստեփանավանի՝ շահագործված թիվ 3 դպրոց

Կառուցապատող և բնակարանները վաճառող ընկերության սեփականատերն ու տնօրենը 75 միլիոն դրամ վնասը վերականգնել են

2025թ․ առաջին եռամսյակ․ ԷՖԵՍ-ն ամրապնդում է կամավոր ապահովագրության շուկայում իր առաջատար դիրքը

Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Գևորգ Պապոյանը՝ Լիոնի պատվիրակությանը

Օրենքի առաջ պատասխանատու են բոլորը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. տեսանյութ

Մտածողության ձևավորման համար նրբություններ են. վարչապետն այցելել է Սպիտակում կառուցված մսուր-մանկապարտեզ

Ավտոմեքենան ընկել է Դեբեդը. փրկարարները որոնում են դրանում գտնված քաղաքացիներից մեկին

Շնորհակալություն երկարամյա աշխատանքային գործունեության և վաստակի համար. նախարարը՝ աշխատանքի վետերաններին

Խստիվ դատապարտել տեղի ունեցածը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Թեհրանում կատարվածի առնչությամբ. միասնական կոչ

Ինքնաբացարկ «Մեր քաղաքը» խմբակցությունից, 2 փոխքաղաքապետ, վերջում եկող շեֆերը. կայացավ Գյումրու ավագանու նիստը

Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը ձերբակալվել է. հայտնի է՝ ինչի համար

Տեխասում մետաղադրամներով բեռնված բեռնատար է շրջվել. մայրուղում ցրվել է 800 հազար դոլար` 10 ցենտանոցներով

Եթե խնդիր կա, մարդը պետք է իմանա, որ Կառավարությունն էլ է տեղյակ. Մ3-ի Սպիտակ-Վանաձոր հատվածը հիմնանորոգվել է

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է. նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները. վարչապետ

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն շատ բարձր տեղում է, գնում ենք ճիշտ ճանապարհով. Հարությունյան

Ազգությամբ հնդիկ քաղաքացիները Երևանում մտել են հայրենակցի տուն, ծեծի ենթարկել, թալանել, փորձել բռնաբարել կնոջը

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են անձրևներ ու ամպրոպ

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

Անցողիկ շեմը չհաղթահարած «Ապրելու երկիր»-ի թեկնածու Կարեն Մալխասյանին Վարդան Ղուկասյանը պաշտոն է տվել